1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում

Կայացավ «Անկախություն եւ ինքնիշխանություն. սպառնալիքներն ու մարտահրավերները ժամանակակից Հայաստանի համար» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ Զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը ու Եվրասիական փորձագիտական ակումբը` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ համատեղ: Ներկա էին ՀՀ-ում ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմամբաեւը, Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ինչպես նաեւ քաղաքական, գիտական, հասարակական հայտնի գործիչներ: 

Ելույթով հանդես եկավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Ըստ նրա, Հայաստանին անհրաժեշտ է նոր ազգային գաղափարախոսություն, որը պետք է հիմնված լինի անվտանգության, պետականության պահպանման, տարածաշրջանում նոր ճարտարապետություն ստեղծելու ժամանակ իր շահերի պաշտպանության, խաղաղության պահպանման եւ հարեւանների հետ հարաբերությունների կառուցման, մրցակցային տնտեսության զարգացման վրա. «Նոր ազգային գաղափարախոսության հիմքում պետք լինեն նաեւ հայրենադարձությունը, ազգի քաղաքակրթական ինքնիշխանության պահպանումը, կայուն քաղաքական համակարգ ձեւավորելը: Այս նոր ազգային գաղափարի իրագործումը հայոց պետականության զարգացման նոր փուլ է` չորրորդ հանրապետության կառուցում: Այն իրականություն դարձնելու համար պետք է գնանք Ռուսաստանի հետ նոր դաշինք կազմելու ճանապարհով: Մենք պետք է ոչնչացնենք ցեղասպանությունը մինչեւ վերջ հասցնելու թուրքական ծրագրերը, եւ այս ամենից փրկության ուղին կայանում է նոր Հայաստանի ձեւավորման մեջ»:

ՍԻՄ կուսակցության նախագահի բնորոշմամբ` ինքնիշխանությունը կարգախոսներ եւ կրակոտ կոչերը չեն, այլ երկիրն արտաքին ագրեսիայից եւ հակառակորդի հատուկ ծառայությունների ներթափանցումից ապահովելու կարողությունը, ազգային արժեքային համակարգը պահպանելու ունակությունն է. «Եթե մենք ի վիճակի ենք պահպանել մեր հայկական ինքնությունը, մեր ազգային եկեղեցին, մեր ազգային գրականությունը, մեր ազգային կենսակերպը, մեր ազգային արժեքները, ապա մենք ինքնիշխան ենք: Եթե մենք չենք կարող այս ամենը փրկել, ապա թեկուզ 50 անգամ կարող եք դրոշ կախել ՄԱԿ-ում, Եվրախորհրդում կամ ցանկացած այլ վայրում, սա չի բարձրացնում մեր ինքնիշխանությունը: Ընդհակառակը` երբեմն ցուցամոլ պոպուլիզմը դառնում է լծակ մեզ նվաճել կամ «սորոսացնել» ցանկացողների ձեռքում, ովքեր փորձում են մեզ զրկել մեր ինքնիշխանությունից: Մեր սերունդը պարտավոր է փրկել հայոց պետականությունը: Եվ այսօր, հաշվի առնելով մեր պատմական փորձը եւ հատկապես մեր վերականգնված պետականության 103-ամյա շրջանը, մեր ներկայիս ռեսուրսները, աշխարհաքաղաքական զարգացումները, տեսնում ենք միայն մեկ լուծում` Ռուսաստանի հետ քաղաքակրթական դաշինք` ընդհուպ մինչեւ Միութենական պետության ստեղծում: Սա հենց այն բանաձեւն է, որի շրջանակներում լուծվում է մեզ համար երկիր-ազգ-պետականություն ճակատագրական եռախնդիրը: Եվ այս խնդիրը լուծելու համար հիմնադրվեց «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն Նոր միության» շարժումը»:

Այս գաղափարախոսությունը դրական լայն արձագանք գտավ ներկաների շրջանում: Անդրադառնալով Հ. Բաբուխանյանի ելույթին` «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական եւ վերլուծական ՀԿ ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ նշեց, որ ինքը եւ իր ողջ ընտանիքը «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարակիցն է եւ սատարելու է շարժմանը: Իսկ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆՆ իր խոսքում հատուկ շեշտեց եւ շնորհակալություն հայտնեց ՍԻՄ կուսակցության նախագահին, որ լինելով 2018 թվականին իշխող խմբակցության պատգամավոր` կողմ չէր քվեարկել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված  համաձայնագրին:

Մանրամասն՝Iravunk.com-ում: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan