1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Սպորտում հավատը մարդուն ավելի ուժեղ է դարձնում»,-ասում է GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ Խաչատրյանը

GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ի դան Լիլիթ Խաչատրյանը, նույն ինքը հայտնի LILIT FAF-ը , ով երկար ու ձիգ տարիներ իր լուման եւ մեծ ավանդն է բերել մարզական աշխարհին, բարձր պահելով Հայի ու Հյաստանի անունը, NewsMedia.am-ի խնդրանքով կիսվեց իր անցած ճանապարհի, ապրումների, դժվարությունների ու հաջողությունների մասին, որի մասին հիմնականում լռում է…
Տեսակն է այդպիսին, սիրում է գործել. ոչ թե խոսել, կամ մատնացույց անել:

 May be an image of 1 հոգի

May be an image of 2 people, including Lilit Faf և people smiling-ը

Ինչեւէ, այս անգամ բացառության կարգով, մեզ հաջողվեց էքսկուրս կատարել Փոխչեմպիոնի անցած ճանապարհի ու տարիների միջով՝փորձելով հասկանալ, թե ի վերջո ինչպես ստացվեց, որ Լիլիթ Խաչատրյանը, ում Մայրը դստերը ուզում էր տեսնել կար ու ձեւի խմբակում, փոխարենը տեսավ մարզական աշխարհում՝հաջողության ճանապարհով քայլելիս…

Եւ ինչպես Փոխչեմպիոնն է հիշում մեզ հետ զրույցում.

-10 տարեկան էի, երբ մայրս ինձ տարավ Կար ու ձև խմբակ: ճիշտն ասած, ես այնքան էլ չէի սիրում զբաղվել կար ու ձեւ անելով, ու մի երկու անգամ խմբակ այցելելուց հետո ասացի, որ ես ուզում եմ հայտնի սպորտսմեն դառնալ:

Նկարի նկարագրությունը հասանելի չէ

Նկարի նկարագրությունը հասանելի չէ

May be an image of Lilit Faf

 

 -Եւ՞: Ինչպիսի՞ն եղավ արձագանքը:

-Դե երեւի ինչպես որ կարելի էր սպասել. բոլորը
դեմ էին: Ասում էին աղջիկ ես, քեզ դա պետք չի և այլն, եւ այլն: Բայց մեկ է՝ ես որոշել էի որ պիտի մարզվեմ, հաղթահարեմ դժվարություններ։ Հիշում եմ, երբ գնացի սպորտդահլիճ,
ահավոր աղմուկ էր. դուռը բացեցի ու մինչ երեխեքը մարզվում էին, մոտեցա մարզչին ու ասեցի , որ ես էլ եմ ուզում մարզվել:

Մարզիչը նայեց, ասեց. «ճուտո, տեսնում ես` ստեղ միայն տղաներ են, աղջիկ չունեմ: Ասեցի ոչինչ՝ ես առաջինը կլինեմ։Ասեց գնա նստի աթոռին»։ Գնացի, մեկ, երկու և այդպես շարունակ: Մի օր էլ մարզիչը ասեց. դու դեռ գալիս ե՞ս.. Ասեցի այո , ես ուզում եմ մեծ մարզիկ դառնալ։Ասեց. «ձեռնոց հագի՝ արի. բայց մի պայման կա.երկու ամսից մրցումներ ունենք. եթե հաղթես՝ ուրեմն կշարունակես, եթե ոչ…» Ես ասեցի՝ կհաղթեմ։ Ու սկսեցի մարզվել: Բայց տանը բան չէի ուզում ասել. ես ինքս ուզում էի համոզվել կարող եմ թե ոչ, նոր խոսել էդ մասին: Ահա, հենց այսպես էլ ստացվեց իմ առաջին քայլը՝ դեպի մեծ սպորտ:
-Ինչպիսին եղավ շարունակությունը.ի՞նչ դժվարությունների ու խոչընդոտների հանդիպեցիր հետագայում, քանի որ ասում են. «առանց դժվարության՝չկա հաղթանակ»:
-Նախ ուզում եմ ասել, որ այդ ժամանակահատվածում ես շատ տխրեցի, երբ իմ մարզիչը՝ ընկեր Հարութը (ով ի դեպ ինձ հավատաց, որ կհաղթեմ եւ ուժ տվեց.), իմ առաջին հաղթանակից հետո մեկնեց ԱՄՆ: Իհարկե հետո շարունակեցի մարզումներս մեկ այլ մարզչի՝ ընկեր Ռուբենի մոտ, ու սկսվեց իմ վերելքը:

Գիտեք, սպորտում հավատը մարդուն ավելի ուժեղ է դարձնում։Նա հավատաց ինձ, ես էլի միակ աղջիկն էի, ու ինձ բնականաբար մականուն էլ կնքեցին՝անվանելեով «ալֆա» ։ Բայց դա միակ մականունը չէր, ես դանդաղ մարզիկ եմ՝ բայց տեխնիկայով մրցման ժամանակ ընկեր Ռուբենը գոռաց, դե «կրիա քեզ տեսնեմ»… Նայեց, ասեցի լավ հաղթեցի: Երբ մեդալը ստացա, նեղացած մոտեցավ փաթաթվեց ինձ, ու ասաց ապրես: Ասեցի ինչի ինչի ինձ կրիա ասեցիր, պատասխանեց, որ երբ արագացար՝էլ չեմ ասի: Հենց այսպես ստացվեց. առաջին հաղթանակ, և առաջին անգամ մայրս իմացավ՝ որ ոչ թե կար ու ձևի խմբակ եմ գնում, այլ սպորտի:

Բայց դե հաղթողին չեն քննադատում.ես հաղթում էի ,  իսկ ինձնով հպարտանում էր իմ մարզիչը, իմ մեծ ընկերը, ով հավատաց որ ես կարող եմ:


Երբ, երբեմն-եբեմն ընկճվում էի, մարզիչս ասում էր . «Դու հաղթող ես՝ ընկերներիդ ուժ տվողն ես»։ Մարզիչս՝ընկեր Ռուբենն էր ահա իմ բարձունքների պատճառը:
Ինչ վերաբերում է բուն դժվարություններին ու խոչընդոտներին, ապա այդ հարցում երեւի բախտավոր եմ եղել: Հիմնականում, որպես այդպիսին չեմ հանդիպել մեծ դժվարությունների:


-Լիլիթ, կհիշե՞ս առաջին մեծ հաղթանակի օրը, ինչ ապրումներ ունեիր:Ինչպիսի՞ն էր այդ օրը աշխարհը քեզ համար:


-Շատ լավ եմ հիշում.անմոռանալի, յուրահատուկ օր, օրեր ու ժամեր էին դրանք: 16 տարեկանում Հայաստանի առաջնություն, առաջին մեծ մրցույթ, ու հաղթանակ: Անկեղծ դա պատմելու չի. դա պիտի զգաս, ու ես ապրեցի ու խորհուրդ կտամ բոլորին գնալ իրենց նախընտրած ճանապարհով ու հավատալ սեփական ուժերին: Այդ ժամանակ, ոչ ոքի ոչինչ չի խանգարի:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

May be an image of Lilit Faf

 

-Սիրելի Լիլիթ, կպատմեք ի՞նչ զգացողություններ ունեիք երբ դարձաք GTF TAEKWANDO-ի Երոպայի փոխչեմպիոն: Բարդ տրվե՞ց Ձեզ այդ հաղթանակը:

-Ցավոտ հարց եք տալիս: Մարզիչիս մահից հետո, ես չէի կարողանում մարզվել: Ուր , գնում էի՝նրա գոռացն էր… ոնց որ ասեր՝ դե կարևոր չի որ ես չկամ, դե գնա ու հաղթիր: Բայց ոչ , ես չէի կարող։ 9 տարի և ավել դադար, ու հրավեր Եվրոպայի առաջնության: Իմ շատ սիրելի ընկեր Կարենը՝ Կարեն Աղաջանյանը (ում ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել), երբ ասեց մրցման մասին, ասեցի չէ, չեմ ուզում:
Բայց նա համառեց, որ մասնակցելու եմ:
Մասնակցեցի, եւ մեդալ բերեցի: Այդ մեդալը ես նվիրեցի իմ մարզիչ Ռուբենին. նա էր ինձ հասցրել բարձրունքների….Եւ , ես երբեք չեմ մոռանա այն, ինչ արել է նա ինձ համար:

Անկեղծ ես վախենում էի: 9 տարվա դադար ու միանգամից Եվրոպայի առաջնություն: Երբ մեդալը ընկեր Կարենը գցեց վիզս, դա ուրիշ զգացողություն էր….անբացատրելի: Ստանալ Եվրոպայի մեդալը, բարձրացնել սուրբ ու պաշտելի հայկական դրոշը դա մի ուրիշ հպարտություն էր, անբացատրելի…

-Սիրելի Լիլիթ, այժմ հպարտ բառը մի փոքր արժեզրկվել է, բազմաթիվ իրողությունների պատճառով: Քո դեպքում, ինչպես է այն…նույնն է՝արժեքը բառի:

-Ես հայ եմ, ու հպարտ եմ: Ու ուինչքան էլ ծնվեի, էլի կուզենայի Հայ ծնվել: Ու էլի բնականաբար հայրաքաղաքում:

-Իսկ ի՞նչ նախասիրություններ ունես, բացի սպորտից:

-Սպորտից հեռու չի էլի…բայց շատ եմ սիրում զբաղվել լեռնագնացությամբ: կուզեի նաև հնէաբան լինել, սիրում եմ նաեւ շատ հոգեբանությունը:

-Սիրելի Լիլիթ, մենք գիտենք, որ Ձեր դեպքում. Հայրենիքը սիրում են ոչ թե բառերով այլ գործով: Եւ ինչպես բոլոր օրհասական ժամերին ու պահերին, Արցախյան նոր Գոյամարտում եւս գիտենք, որ եւ թիկունքում, եւ Արցախում բավականին ակտիվ եք եղել, եւ Ձեր մարդասիրության մասին, մեկ անգամ չէ, որ լսել ենք եւ Ձեր ծննդավայրից՝ հայրաքաղաք Գյումրիից եւ թե ամենատարբեր շրջանակներից, եւ մեր Հերոսածին Մայրերից, ովքեր Ձեզ շատ սիրում են եւ գնահատում: Ինչպես եք հասցնում, եւ արդյո՞ք չի գալիս մի շրջան՝երբ այլեւս ուժ չի մնում պայքարելու:

-Միանգամից պատասխանեմ, որ Հերոսներն ինձ ուժ են տալիս. Մայրերը՝գերբնական ուժ: Եւ իմ պարտքն է, ինչ հնարավոր է անել Հերոսի, Հերոսի ընտանիքի ու ծնողների համար: Դա իմ պարտքն է. Հերոսի Մայրը իմ մայրն էլ է։

Ես մինչև կյանքիս վերջ՝ կասեմ շնորհակալություն, որ նրանք ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ՏՎԵՑԻՆ ՄԵՐ ՈՒ ՁԵՐ, ԻՄ ՈՒ ՔՈ ԿՅԱՆՔԻ ԴԻՄԱՑ:

May be an image of 1 հոգի

-Ի դեպ, որքանով որ տեղյակ եմ, տարիներ շարունակ օգնել եք նաեւ հայաստանի մանկական քաղցկեղի եվ արյան հիվանդությունների կենտրոնի երեխաներին:

 -Էդ մասին՝կխնդրեի չբարձաձայնենք. Ես միշտ էլ օգնելու եմ այդ երեխաներին, եւ իմ ընկերներին էլ, աշխարհի ամենատարբեր անկյունում ապրող Հային էլ՝կխնդրեմ որ սատար կանգնեն մեր երեխաներին:

May be an image of 2 people, including Lilit Faf

May be an image of 1 հոգի

-Լիլիթ, ի դեպ, ինչպես եք վերաբերում մարդկանց, ովքեր ամենափոքր բարի գործն անգամ բարձարձայնում են տասնապատիկ անգամ ավել…

-Գիտեք, առհասարակ եթե մարդուն օգնում են, պարտադիր չէ բարձրաձայնել այդ մասին:
Գուցե կան մարդիկ, որ այդկերպ ինքնահաստատվում են, ես երբեւէ դրա կարիքը չեմ զգացել:

-Սիրելի Լիլիթ, ինչպիս՛ն կուզենայր տեսնել վաղվա Հայաստանը:

-Ախ, էլի ցավոտ հարց.վաղվա Հայաստանը ուզում եմ տեսնել հզորացած ու առանց խնդիրների, առանց կորուստների, ուզում եմ տեսնել ուժեղ ու հզոր Հայաստան:

-Ովքեր են ամենաթանկ Մարդիկ՝ քո կյանքում:

-Ամենաթանկ Մարդը՝ Մայրսէ, եւ աանշուշտ իմ ընկերները:

-Սեւ, թե՞ սպիտակ…

-Սպիտակ կուզենայի լիներ ամեն բան:
Մաքուր, խաղաղ ու անբիծ:

May be an image of Lilit Faf և standing-ը

 May be an image of 2 մարդ

May be an image of 2 people, including Lilit Faf և people smiling-ը

 

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ Աշխարհից 

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan