Աշխարհին ի տես՝ Սբ. Ղազանչեցոց եկեղեցին թուրքը վերածում է մզկիթի, ինչպես Սբ. Սոֆիայի տաճարը վերածեց, որովհետև որոշ քրիստոնյա պետություններ վաճառել են իրենց Աստծուն
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ...
Աշխարհին ի տես՝ Սբ. Ղազանչեցոց եկեղեցին թուրքը վերածում է մզկիթի, ինչպես Սբ. Սոֆիայի տաճարը վերածեց, որովհետև որոշ քրիստոնյա պետություններ վաճառել են իրենց Աստծուն։ Մենք էլ անմիաբան ենք, մերը մեզ պահել չկարողացանք, բնական է, օտարը, այն էլ թշնամին, կպղծի։
Բայց ես ՏԻՐՈՋ դատաստանին սպասում եմ։ Ղազանչեցոցում մոլլայի ոռնոցը կկտրվի հավետ։
Հային տանջամահ անող գիշատիչ գազանն իր արժանին կստանա, եթե ոչ մեր անմիաբան սերնդից, ապա գալիք սերունդներից։ Հայոց մայրեր, արթնացեք ու հայորդիներ դաստիարակեք, որ կարողանան իրենց տունն ու ծնողին պաշտպանել, այլապես միշտ կորցնելու ենք ու նստենք լաց լինենք։ Մի ողջ սերունդ կորցրինք, ՈՍԿԻ սերունդ...
Այս տղաների վրեժը պիտի առնվի, այլապես մենք անգամ գերեզմանում հանգիստ չենք ունենալու։
Մոռացեք բոլորին, այս քաղաքական աթոռապաշտ գործիչներին, մի խումբն աթոռն է ուզում պահել պարտվածի խայտառակ խարանը ճակատին, մյուս խումբն ուզում է աթոռ ունենալ։ Իսկ ով է մտածում հայրենիքի մասին... Անգլուխ ժողովուրդ, հայրենիքի մասին պիտի միասին մտածենք, քանզի քաղաքական այրերդ ապացուցեցին, որ բացի պառակտումից, ազգամիջյան թշնամանքից ուրիշ ոչ մի բանի ունակ չեն։ Մոռացեք դրանց, եկեք ուշքի գանք, մեջքներս շտկենք, մեր հերոսները մեզ չեն ներելու, գալիք սերունդները մեզ չեն ներելու՝ իրենց այդքան թույլ հայրենիք թողնելու համար։ Այս ՍՈՒՐԲ ՀՈՂԸ մեզ չի ներելու, որ թշնամու ոտքի կոխան է դառել։ Վերջ թշնամանքին ու ատելությանը, որ իրար վրա ցեխ շպրտելով՝ ստեղծում են քաղաքական գործիչներն ու հատկապես գործող, բայց իրականում ընդհանրապես չգործող իշխանությունները։
Եկեք վեր կանգնենք նրանցից ու փրկենք մեր դրախտային օրրանը, մեր վիրավոր մորը, մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ...
ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ
ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՅՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ
