Մշակույթի հայկական ֆոնդում, բուռն քննարկումների օր էր, ինչու չէ՞, նաև մշակութային և առաջնատար համարվող հայրենասիրական ոգու արթնացման
Մայիսի 4֊ին Մշակույթի հայկական ֆոնդում, բուռն քննարկումների օր էր, ինչու չէ՞, նաև մշակութային և առաջնատար համարվող հայրենասիրական ոգու արթնացման։ Պահանջատեր է այն ազգը, ով կառչած է իր արմատներին։ Մենք հայերս պարտավոր ենք, վերակերտվել և մեր պապերից ժառանգված արժեքներին տեր կանգնել։ Վաղվա օրը կախված է, յուրաքանչյուրիս հայրենասիրական ոգու արթնացումից։ Մշակույթով հարուստ է հայը և պահանջատեր։ Լինենք գալիքի լուսավոր ջատագովներ։ Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, արվեստաբան Արևշատ Ավագյանը մեծազոր մտավորական է, և նրա գործը դեռ շատ կհիշվի։ Մեզ հյուր էր, ազգությամբ վրացուհի, հայասեր բարեկամ, բանաստեղծուհի Նինո Սպանդերաշվիլին, ով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրած իր ստեղծագործությամբ հուզեց բոլորիս։ Բարեկամ ենք, այն ազգերի հետ, ով մեր ցավը հասկանում է, և կիսում մեր վիշտը։Վրաց ժողովրդի հետ հայը դարավոր բարեկամ է, փաստում է այն մեր դարավոր պատմությունը։
Նարեկ Պապոնց Առաքելյան