1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ջնջել են Շուշիի կերպարվեստի դպրոցի վրայի փորագրությունները, տառերն են պոկել. Նոր բարբարոսություններ բերդաքաղաքում

Մայիսի 9-ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները: Ի՞նչ են զգացել այդ լուսանկարները տեսնելիս շուշեցիները, որոնց համար եկեղեցին ոչ միայն հայտնի զբոսաշրջային կենտրոն էր, այլ` ամենօրյա աղոթատեղի: Հարցի պատասխանը «Իրավունքը», Արցախ այցելության ընթացքում, տեղում փորձել է ստանալ Շուշիի քաղաքապետ ԱՐԾՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով խորը շունչ քաշելուց հետո ասաց.

 

Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին Ադրբեջանից հիսուն տարով մեծ է

 

- Անկեղծ ասած, երբ տեսնում էի, որ բարձրահարկ շենքերը քանդում են, այդքան սրտիս մոտ չէի ընդունումª մտածելով, որ հետո նոր, ժամանակակից շենքերում կգնանք, կրկին բնակություն կհաստատենք հայրենի Շուշիում` վայելելով թշնամու սարքած էլիտար շենքերը: Բայց երբ տեսա, որ արդեն մոտեցել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցուն, դա ուղղակի անտանելի զգացում էր, սիրտս, բառի բուն իմաստով, լացում է (աչքերը լցվում են- Ի. Ա.): Չգիտեմ ինչու, աշխարհը լռում է: Լավ, հին հուշարձան-աղբյուրների վրայից, որ հայատառ փորագրությունները ջնջում են, մի տեղ «նորմալ է»` ճանաչելով թշնամուն. ոչինչ, դա մենք նորից, ավելի գեղեցիկ ձեռագրերով կփորագրենք: Բայց եկեղեցին, այն էլ նման պատմություն ունեցող եկեղեցին ավիրել` միջազգային լռության հովանու ներքո, անասելի ցավ է: Ադրբեջանցիներն այսօր ավիրում են ամենը, ինչը կարող է նրանց հիշեցնել հայի հետքի մասին, ջնջում են, ավերում, անհետացնում ամեն ինչ:
- Էլ ինչե՞ր են ավիրել, պարոն Սարգսյան:
- Վազգեն Սարգսյանի հուշարձանի կողքին կերպարվեստի դպրոցի վրայի փորագրությունները, տառերն են պոկել: Բայց, էլի եմ ասում, եկեղեցու հետ կապված ցանկացած բարբարոսություն մեզ համար ուղղակի ուղիղ հարված է սրտներիս: Առավել եւս, որ չի բացառվում, որ եկեղեցին վերածեն մզկիթի: Արդեն ասում են, որ եկեղեցին իրենցն է, որ այն կոչվել է ոչ թե Ղազանչեցոց, այլ` Ղազանչի: Հաշվի չառնելով այն պատմական փաստը, որ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին Ադրբեջանից հիսուն տարով մեծ է:

- Այսքանից հետո հույս ունե՞ք, որ նորից կվերադառնաք Շուշի:
- Ես չգիտեմ, ես հույսս չեմ կտրում, որ մի օր հետ եմ վերադառնալու: Շուշին, Քարին տակն ու Հադրութը հանձնելը ուղղակի դավադրություն էր, որի պտուղներն այսօր վայելում են մեր ոխերիմ թշնամիները: Չէր կարող Շուշին հենց այնպես նման ճակատագրի արժանանար, մեզ համար դա անբացատրելի է:
- Պարոն Սարգսյան, շուշեցիներն ասում են, որ եթե բոլորը մնային Շուշիում, գուցե թշնամին չհամարձակվեր ձեռքերը մինչեւ Շուշիի հասցնել:
- Գիտե՞ք, իրենք ասում են դա, որպես սրտի հովանք, բայց որ ես մեջն եմ եղել, ինքս եմ տեսել իրականությունը, սեփական մաշկիս վրա զգացել: Ո՞նց կարող էին երեխաները մնալ քաղաքում, երբ ամեն վայրկյան սնարյադներ էին պայթում քաղաքի տարբեր հատվածներում: Թշնամին հստակ ծրագրով եկել էր: Ես էլ էի առաջին օրերը ընդդիմանում, ինքս էի համոզում, որ մնան, որ կանցնի: Բայց հետո, երբ պայթեցրին մշակույթի շենքը, տեսնելով իրավիճակի լրջությունը, հասկացա, որ մնալն ուղղակի անհնար է: Գլխավերեւումդ անընդհատ ԱԹՍ-ներ էին ֆռռում, ու նման պայմաններում ստիպել, համոզել ժողովրդին` մնալ, այլեւս անհնար էր: 

- Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախը ապագա ունի: Ի՞նչ եք մտածում այդ մասին:
- Ես կոնկրետ չեմ ուզում այդ անձի ասածը մեկնաբանել: Բայց, այ՛ո, Արցախը պետք է ապագա ունենա: Ու դրա համար մենք պետք է կարողանանք ճիշտ կազմակերպել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, այսպես ասած, չգցենք ռուսների տրամադրությունը. ՌԴ-ն տրամադրված լինի, իհարկե, Արցախն ապագա կունենա: Արցախի ապագան այսօր մեծապես կախված է Ռուսաստանից, մենք պետք է կամաց-կամաց քայլերով գնանք եւ միանանք Ռուսաստանին: Մենք չորս կողմից ծուղակի մեջ ենք ու նման վիճակում այլ ելք մենք չունենք, մենք պետք է կառչենք Ռուսաստանից, որ փրկվենք, որ ապահով լինենք:

մանրամասն՝Iravunk.com-ում: 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan