1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը. Դրանից շուրջ 28 տարի հետո հայոց Շուշին նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ. Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի շտաբի կողմից մշակված պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը: Դրանից շուրջ 28 տարի հետո հայոց Շուշին նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ: Այս մասին ֆեսբուքի իր էջում անդրադարձ է արել ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։  

Երկու դեպքում էլ տեղի ունեցան մարտական գործողություններ: Սակայն, եթե 92-ի մայիսին ծավալված օպերացիան՝ իր կազմակերպվածությամբ և մարտավարական գրագետ լուծումներով բավականին համահունչ էր ռազմագիտության տառին ու ոգուն, ապա 2020-ի նոյեմբերին կատարվածը նման էր ապաշնորհ բեմադրության... Վերջինիս պատմությունը դեռ կանդրադառնա, իսկ ահա, թե զարգացումների ինչպիսի հաջորդականություն է ունեցել 29-ամյա վաղեմություն ունեցող ռազմագործողությունը, ցանկացողները կարող են ծանոթանալ ներկայացվող անդրադարձում:

ՇՈւՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

...Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից Շուշին դարձավ հակահայկական գործողությունների ծավալման գլխավոր կենտրոնակայանը: Եթե սկզբնական շրջանում այն Բաքվի համար ծառայում էր որպես Արցախի տարածքում բնավորված ադրբեջանցիների <<ընդվզումները>> միավորող և ուղղորդող վարչաքաղաքական հենակետ, ապա արդեն բացահայտ զինված դիմակայության փուլում վերածվեց հզոր ռազմահենադաշտի:

Դա հատկապես իրեն զգացնել տվեց 1991թ. սեպտեմբերի 25-ին, երբ Շուշիից առաջին անգամ <<Ալազան>> տիպի հրթիռահրետանային կայանքներից զանգվածային արկակոծության ենթարկվեցին Ստեփանակերտ քաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը և այդուհետ շարունակվեցին աճող հաճախականությամբ: Նախադեպը չունեցած այդ գործողությունը շուտով <<վարակիչ>> դարձավ Արցախում տեղակայված ադրբեջանական մյուս ռազմահենակետերի համար:

Միայն 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից և Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվեց շուրջ 4700 արկ, որից մոտ 3000-ը՝ <<Գրադ>> կայանքներից: Հրետակոծությունների հետևանքով զոհվեցին 111 և վիրավորվեցին 332 խաղաղ բնակիչներ, ավերվեց 370 բնակելի տուն և շինություն...

Համաձայն Շուշիի պաշտպանության պլանի մասին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի 1992թ. ապրիլի 24-ի թիվ 141 դիրեկտիվի տվյալների, օպերացիայի նախօրերին քաղաքում կենտրոնացված էին՝ <<Տարածքային>>, <<Ղարաբաղ>>, Ժողովրդական ճակատի, Եվլախի թիվ 872 ինքնապաշտպանական գումարտակները, թիվ 777 հատուկ նշանակության զորամասը, <<Սաբաիլ>> տանկային ստորաբաժանումը, հրետանային դիվիզիոնը, ավտոմոբիլային վաշտը և մարտական ապահովման այլ ստորաբաժանումներ: Դրանցում ընդգրկված զինանձնակազմի ընդհանուր թվականակը հասնում էր շուրջ 1700-ի:

Ըստ նույն աղբյուրի, Շուշիում առկա էր նաև բավարար քանակի ռազմական տեխնիկա և սպառազինություն, այդ թվում՝ 4 միավոր տանկ, 9 միավոր հետևակի մարտական մեքենա, 4 զրահափոխադրիչ, 2 <<Գրադ>> հրթիռահրետանային կայանք, 8 հատ 100մմ-ոց թնդանոթ, 20 հատ 82մմ-ոց ականանետ, 6 հատ <<АГС-17>> տեսակի նռնականետ, 6 միավոր 20մմ-ոց զենիթային գնդացիր, 1 միավոր 30մմ-ոց ավտոմատ զենիթային թնդանոթ, 5 հատ <<Стрела>> տեսակի կայանք և մեծ քանակությամբ զինամթերք: Միայն քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պահեստավորված էր 12000-ից ավելի ռեակտիվ հրետանային արկ...

Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ փաստերը մեկ առ մեկ, առանց որևէ տարբերության, վկայակոչում է նաև նույն ինքը՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը: Ավելին, 2005թ. մայիսին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում արած նրա խոստովանությունից պարզվում է նաև հետևյալը. <<...Ես հրաման տվեցի <<Գրադ>> կայանքից կրակ բացել Ստեփանակերտի վրա: Մեր զինվորները չէին կարողանում, ըստ կոորդինատների, դիպուկ կրակել:

Չորս կայանքներ ( ԳՇ դիրեկտիվում և Ղազիևի նախորդ վկայության մեջ նշվում էր 2 կայանքի մասին) գտնվում էին անսարք վիճակում: Զինվորը ստիպված բարձրանում է կողքի աշտարակը և այնտեղից հետևում թիրախային խոցմանը: Հերթական կրակոցից հետո նա հանկարծ գոռաց՝ հրթիռն ընկել է 366-րդ գնդի տարածք: Իմացանք, որ հրետակոծության հետևանքով շարքից հանվել է 5 միավոր հետևակի մարտական մեքենա:Այդ դեպքից քիչ անց ինձ հետ <<134>>-ով կապվեց 23-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Բուդեյկինը և սկսեց վիրավորական խոսքեր ասել մեր հասցեին... Ես էլ նրան նույն կերպ պատասխանեցի...>>:

Ստեփանակերտի և շրջակա հայկական բնակավայրերի վրա կատարված հրետանային հարձակումների մասին փաստող ադրբեջանական այսօրինակ վկայությունները բազմաթիվ են և, որ շատ հետաքրքիր է, իրար լրացնող:

Այդ տեսանկյունից հատկանշական է Շուշիի <<պաշտպանության>> հրամանատար Էլբրուս Օրուջևի և Ռահիմ Ղազիևի միջև 1992թ. մայիսի սկզբին տեղի ունեցած հեռախոսազրույցի այն հատվածը, որում արդեն խոսք էր գնում ոչ թե հրետակոծության, այլև Ստեփանակերտի վրա հարձակում ձեռնարկելու մասին՝ տվյալ գործողությունը ներկայացնելով որպես <<կանխարգելիչ հարված>>: <<Նույն օրվա (մայիսի 6-ի.-Ս.Հ.) երեկոյան Ռահիմ Ղազիևը ստացել է իմ զեկույցը Շուշիի շուրջ տիրող իրադրության մասին ու նաև իմ առաջարկությունը Շուշիի վրա գրոհի անցնելու վերաբերյալ>>,-վկայում է Է. Օրուջևը:

Լսելով դաշտային հրամանատարի առաջարկությունը, պաշտպանության նախարարը նախընտրեց իր պատասխանում լինել անորոշ և բառացիորեն ասաց հետևյալը. <<Զգույշ եղիր, քանի որ Յաղուբ Մամեդովը Թեհրանում բանակցություններ է վարում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Շուշիի պաշտպանության պատասխանատվությունը ես լիովին դնում եմ քո վրա: Գործիր ըստ իրադրության զարգացման>>:

Ինքնահավան հրամանատարին օժտել նման լիազորությամբ, նշանակում էր նրան տալ ազատ գործելու անսահմանափակ հնարավորություն: Իսկ <<ազատ գործելու>> համար, ինչպես վերևում նշվեց, Շուշիում կար բավարար քանակությամբ ռազմական ներուժ:

Մայիսի 7-ին ադրբեջանական հետևակն ու զրահատեխնիկան՝ МИ-24 մարտական 3 ուղղաթիռների աջակցությամբ, հարձակողական մարտեր ծավալեցին Ստեփանակերտի հարավարևմտյան հատվածի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Նույն օրը Շուշիի և Ջանհասանի բարձունքներից մայրաքաղաքի վրա արձակվեցին <<Գրադ>> կայանքի շուրջ 200 հրթիռ և տարատեսակ այլ արկեր: Հրթիռակոծության հետևանքով զոհվեց 4 խաղաղ բնակիչ, ևս 4 մարդ վիրավորվեց, հրդեհ բռնկվեց երկաթուղային կայարանում և քաղաքի տասնյակ բնակելի շենքերում:

Նույն ժամանակահատվածում Արցախի ինքնապաշտպանության ուժերի հետախուզությունը պարզեց, որ Ղուբաթլու-Լաչին-Շուշի ճանապարհով հակառակորդն իրականացնում է օժանդակ ուժերի և միջոցների ինտենսիվ տեղաշարժ դեպի մարտական գործողությունների գոտի...

Հակառակորդի նախահարձակ գործողությունները կանխելու և, ըստ այդմ՝ Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությանն այլ բան չէր մնում անել, քան դիմել վճռական քայլերի: Մայիսի 7-ի երեկոյան կողմ Ստեփանակերտի հարավարևմտյան ուղղությամբ կանգնեցնելով հակառակորդի առաջխաղացումը, հաջորդ օրն առավոտյան հայկական ստորաբաժանումները չորս հարվածային ուղղություններով անցան հակահարձակման: Ըստ ուղղությունների, գործողությանը ներգրավված էին.


-<<Հյուսիսային>> ( հրամ.՝ Վալերի Չիթչյան)՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ վաշտերը, հետախուզական վաշտը, <<Սևանի>> (Սուրիկի), Հրազդանի (Սասունի), Ստեփանավանի (Հրաչի) ջոկատները.

-<<Արևելյան>> (հրամ.՝ Արկադի Կարապետյան)՝1-ին վաշտ, <<Շոշի>>, <<Դաշուշենի>>,<<Քռասնու>>, <<Ագոյի>>, <<Ռուսլանի>>, <<Դաշնակների>>,<<Մոստ>>ջոկատները.

-<<Հարավային>> (հրամ.՝ Սամվել Բաբայան)՝ 2-րդ և 3-րդ վաշտերը, <<Բերդաձորի>>, <<Ավետարանոցի>>, <<Սխնախի>>, <<Ակնաղբյուրի>>, <<Քարին տակի>>, <<Դաշնակների>> (Ժիրայր Սեֆիլյանի) ջոկատները, <<Քիրս>> խումբը.
-<<Հյուսիսարևմտյան>> (հրամ.՝ Սեյրան Օհանյան)՝ <<Բադարայի>>, <<Կումայրիի>>, <<Բալուջայի>>, <<Հրանտի>>, <<Վաղոյի>>, <<<<Արամո>>, <<Արաբո>> ջոկատները, ԴՀ մեկ խումբ:

Ռազմագործողության ընդհանուր հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը, շտաբի պետը՝ Ֆելիքս Գզողյանը:

Համաձայն մարտական որոշման, հայկական ուժերը, որոնց տրամադրության տակ կար մինչև 1200 անձնակազմ (ընդեմ հակառակորդի ունեցած մոտ 2500-ի, որից 1700-ը՝ Շուշիում, 300-ը՝ Քյոսալար-Կարագյավ հատվածում, 500-ը՝ Լաչինի ուղղությամբ), 4 տանկ (ընդեմ 8-ի, որից 4-ը՝ Շուշիում, 2-ը Քյոսալար-Կարագյավում, 2-ը՝Լաչինի ուղղությամբ), 16 ՀՄՄ և այլ զրահամեքենա (ընդեմ 25-ի, որից 13-ը՝ Շուշիում, 7-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 5-ը՝ Լաչինի ուղղությամբ), 4 հրետանային միջոց (ընդեմ 12-ի, որից 8-ը՝ Շուշիում, 4-ը՝ Քյոսալար-Կարագյավում), 6 ականանետ (ընդեմ 36-ի, որից 20-ը՝ Շուշիում, 6-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 10-ը՝ Լաչինի ուղղությամբ),4 ռեակտիվ հրետանի (ընդեմ 5-ի, որից 2-ը՝ Շուշիում, 1-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 2-ը՝ Լաչինի ուղղությամբ), 27 նռնականետ (ընդեմ 50-ի, որից 30-ը՝ Շուշիում, 5-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 15-ը՝ Լաչինի ուղղությամբ) միաժամանակյա
հարձակման պետք է անցնեին շուրջ 40 կմ երկարությամբ ձգվող Քյոսալար-Շուշի-Մուսունմանլար ճակատի բոլոր ուղղություններով:

Չնայած ուժերի և միջոցների միջին հարաբերակցությունն ամբողջ ճակատում կազմում էր 1:2,6՝ ի օգուտ հակառակորդի, այդուհանդերձ, Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը, գլխավոր շեշտը դնելով գործողությունների կազմակերպման որակական գործոնի վրա, մայիսի 7-երեկոյան հրաման արձակեց խիստ ծածուկ կերպով ստորաբաժանումներն ըստ ուղղությունների դուրս բերել ելման շրջաններ: Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 02.00-ի սահմանում օպերացիայի ղեկավար կազմն զբաղեցրեց Շոշ գյուղից մոտ 500մ հյուսիս-արևելք ծավալված հրամանատարական կետը: Քառասուն րոպե անց ուղղությունների հրամանատարները զեկուցեցին խնդիրների կատարման պատրաստականության մասին: Ժամը 02.50-ին տրվեց հրետանային նախապատրաստություն սկսելու հրաման:

Հիմնական թիրախային հարվածները հասցվում էին բուն Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով, մի կողմից՝ ճնշել ռազմակայանում տեղակայված կրակակետերը, որոնցից արկերի հեղեղ էր թափվում Ստեփանակերտի վրա, իսկ մյուս կողմից՝ բարենպաստ պայմաններ ստեղծել ինքնապաշտպանության ուժերի առաջխաղացման համար: Ընդհանուր առմամբ Շուշիի վրա հայ հրետանավորները <<Գրադ>> կայանքից արձակեցին 240 հրթիռ: Ինչ վերաբերում է հարակից ուղղություններին, ապա հրետանային նախապատրաստության ընթացքում բացառապես կիրառվել են <<Ալազան>> տեսակի հրթիռային կայանք, <<Д-30>>, <<КС-19>> հրանոթներ և ականանետեր:

Հրետանային նախապատրաստությունը բարեհաջող իրականացնելուց հետո, Արցախի ինքնապաշտպանության ուժերը, համաձայն նախապես հստատված մարտական որոշման, չորս ուղղություններով անցան հարձակման:

Մարտի 8-ի առավոտից ահեղ մարտեր սկսվեցին Ջանհասանից մինչև Քիրս ձգվող ռազմաճակատային գծի ողջ երկայնքով: Չնայած մարտագծի որոշ հատվածներում հակառակորդի կողմից ցույց տրված դիմադրությանը, բայցևայնպես, ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության հստակ ղեկավարման և ենթակա ստորաբաժանումների վճռական գործողությունների շնորհիվ, ժամերի ընթացքում թշնամին դուրս շպրտվեց քաղաքի մերձակայքում զբաղեցրած իր դիրքերից և կորուստներ տալով բռնեց նահանջի ճանապարհը: Կեսօրին մոտ Շուշիի պաշտպանությունը հյուսիսից և արևելքից ճեղքված էր, իսկ արդեն ժամը 18.00-ին քաղաքի կենտրոնը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ:

Դեպքերը հաջող էին զարգանում նաև թևերում գործող արցախյան ստորաբաժանումների համար: Քիրս լեռան ուղղությամբ տեղաբաշխված ինքնապաշտպանական ջոկատները շեշտակի հարվածներով առաջանալով դեպի Լիսագոր, տիրեցին գյուղի մոտակայքում գտնվող ռազմավարական կարևորության բարձունքներից մեկը և վերահսկողության տակ առան Շուշի-Լաչին մայրուղին: Շրջափակման վտանգի տակ հայտնված ադրբեջանական զինուժի շարքերում սկսվեց խուճապ: Մի կողմից դիմահար հարվածները, իսկ մյուս կողմից շրջափակման սպառնալիքը թշնամական ուժերին դարձրին անկառավարելի:

Ադրբեջանական հրամանատարությունն իր բարոյալքված զինյալների տարանջատ ու անկազմակերպ փախուստը կանխելու նպատակով գործողության մեջ դրեց օդուժ: Կեսօրին մոտ թշնամական մեկ ռազմական ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ գրոհեցին Շուշիում գտնվող ինքնապաշտպանական ուժերի վրա: Բացի այդ, Շուշիի մարտագծում հայկական կողմի ուշադրությունը շեղելու համար, Աղդամի դիրքերից հակառակորդն անցավ լայնածավալ հարձակողական գործողությունների:

Մայիսի 8-ի ժամը 15.00-ի սահմաններում ադրբեջանական ուղղաթիռները ներխուժելով Արցախի օդային տարածք, գնդակոծության ենթարկեցին Մարտունու շրջանի Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն և Ասկերանի շրջանի Շոշ և Քռասնի գյուղերը: Մաժամանակ ծանր մարտեր էին ընթանում Նորշեն գյուղից դեպի Աղդամի շրջանի Գյուլափլի բնակավայրն ընկած սահմանահատվածում: Անհավասար մարտի մեջ մտնելով զրահատեխնիկայի աջակցությամբ գործող հակառակորդի գերակշիռ ստորաբաժանումների դեմ, արևելյան ուղղությամբ տեղակայված հայ ինքնապաշտպանները թշնամուն ստիպեցին հրաժարվել հետագա գործողությունները շարունակելու մտքից և կորուստներ կրելով (9 զոհ, տասնյակ վիրավորներ և 1 զրահատեխնիկա) նահանջել ելման դիրքեր:

Նույն օրը ժաը 18.00-ի մոտերքին Ֆիզուլու շրջանում տեղակայված ադրբեջանական զինված կազմավորումների կողմից հարձակում ձեռնարկվեց նաև Տող գյուղի պաշտպանական դիրքերի վրա: Սակայն այստեղ ևս հակառակորդը ստանալով արժանի հակահարված, հետ շպրտվեց:

Մայիսի 8-ի ուշ երեկոյան Շուշիի երկնակամարն աստիճանաբար խաղաղվեց: Համատարած լռության մեջ քաղաքի տարբեր ծայրերից միայն լսելի էին երկար ընդհատումներով ավտոմատային կրակահերթեր: Մայիսի 9-ի առավոտյան Հայոց բերդաքաղաքը լրիվությամբ արդեն ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ էր...

Շուշիի ռազմագործողության կազմակերպված ընթացքն ու փայլուն ավարտը ցույց տվեց, որ դեռ նոր-նոր կազմավորվող Արցախի ինքնապաշտպանական ուժերն ի վիճակի են մարդկային ու ռազմատեխնիկական հնարավորություններով բազմիցս գերազանցող հակառակորդին հակադրել իրենց կամքն ու վճռականությունը և ռազմագիտության տառին ու ոգուն համահունչ գրագետ մարտավարությամբ կատարել անհնարին թվացող խնդիր:

Օպերացիայի ընթացքում հայկական կողմը տվեց 47 զոհ, 68 վիրավոր, 2 անհայտ կորած, 1 միավոր <<Т-72>> տանկ և 1 միավոր հետևակի մարտական մեքենա (<<БМП-1>>):

Անհամեմատ մեծ էին հակառակորդի կրած մարդկային ու ռազմատեխնիկական կորուստները: Ինչպես բուն Շուշիի, այնպես էլ մարտական թատերաբեմի վերածված հարակից ուղղություններում ադրբեջանական բանակը, բացի մեծ թվով անձնակազմից, կորցրեց շուրջ 10 միավոր զրահատեխնիկա, նույնքան էլ՝ տարբեր տեսակի հրետանային միջոցներ, մեծ քանակությամբ հրթիռներ, արկեր և այլ զինամթերք:

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan