Իսրայելի ավիահարվածների ֆոնին Գազայի հատվածից տարհանվում են պաղեստինցիները. ՀԱՄԱՍ-ի ռազամական թևն Իսրայելի դեմ «ընդվզման» կոչ է արել
Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազամական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան՝ «Ալ Աքսա» հեռուստաընկերության եթերում, Իսրայելի արաբ քաղաքացիներին կոչ է արել «ընդվզել», գրում է EurAsia Daily-ն:
Ալ-Քասամի բրիգադները (Իսադդին ալ-Քասամի բրիգադները ՀԱՄԱՍ-ի մարտական թևն են) արդեն մոտ են ձեզ, նրանք իրենց հրթիռներով և մեր և ձեր թշնամու դեմ դիմակայութամբ նկարում են հայրենիքի քարտեզը», - ասել է նա:
Մայիսի 12-ի առավոտյան բռնություններ սկսվել են Իսրայելի մի շարք խառը հրեական-արաբական քաղաքներում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտակարգ դրություն է հայտարարել Թել Ավիվի մերձակայքում գտնվող Լոդ քաղաքում:
Արևելյան Երուսաղեմում իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև բախումները շարունակվում են, հայտնում է Al Jazeera լրատվականը։