Ադրբեջանական զորքերը գիշերը գրավել են Սեւ լճերն ամբողջությամբ. Բացառիկ մանրամասներ Սյունիքում տեի ունեցող իրական իրավիճակի մասին
«Խուճապ ընդհանրապես չկա ո՛չ Գորիսում, ո՛չ Սիսիանում, սյունեցին վախկոտ չէ: Խնդիրը հետեւյալն է. ադրբեջանական զորքերը գիշերը գրավել են Սեւ լճերն ամբողջությամբ, ինչը հղի է շատ-շատ ծանր հետեւաններով: Քանի որ Սիսիանը եւ Գորիսի խոշորացված համայնքները սնվում են այդ լճերից եկող ջրով եւ ոռոգման եւ խմելու ջուրն է այդտեղից գալիս: Այսինքն, եթե իրեք փակեն այդ ջրերի հոսքը դեպի մեր կողմ, իսկ իրենք դա անպայման կանեն, եզրակացությունները թողնում եմ ՔՊ-ականներին»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Սյունիքում առկա իրավիճակին, ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
-Ճի՞շտ են լուրերն այն մադին, որ Սյունիք զորքեր են տեղափոխվում:
-Ես նման տեղեկատվություն չունեմ, եթե անգամ ունենամ իրավունք չունեմ նման տեղեկատվություն հրապարակելու: