1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

էդ զոհերն էլ մատի փաթաթան մի սարքեք. կորցրել ենք `հիմա ինչ անենք, հայրենիքի համար ենք կորցրել. Նախկին պատգամավորը նահատակված հերոսների մասին.Iravunk.com

«Իրավունքի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական, այսօր Արցախը հանձնած, հինգ հազար եւ ավել զոհեր տված իշխանություններին. «ազնվագույն» համարող ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ:

Պարոն Աղաբաբյանից փորձել ենք հետաքրքրվել արդյո«ք նա մոռացել է, որ ինքը եւս նախկին է, իսկ իր «ազնվագույն» իշխանությունները նախկիններին մեղադրում են թալանի եւ կոռուպցիայի մեջ: Նախկին պատգամավորը նախ չցանկացավ մեր հարցերին պատասխանել պատճառաբանելով.

- Ես չեմ ուզում որեւիցէ հարցի պատասխանել, որովհետեւ էն ինչ-որ ասել եմ` ասել եմ արդեն, տարածվածա, դրանից ավել բան չկա:

- Պարոն Աղաբաբյան, իշխանությունները նախկիններին մեղադրում են թալանի, կեղեքման մեջ: Դուք եւս նախկին եք, Դուք...

- Հասկացա, ես նախկին չեմ, ես միշտ առաջին եմ, ես իմ ժողովրդի հետ եմ, ես ոչ մեկի հետ ինձ հանկարծ չկապեք:

- Բայց Դուք ՀՀԿ-ի օրոք եք չէ՞ եղել պատգամավոր:

-ՀՀԿ-ի հիմնադիրներից եմ ես, էս խաժամուժը ով ա ես չեմ իմանում:

- Բայց նախկինում...

- Ի՞նչ ես ուզում աղջիկ ջան:

- Ուզում եմ ասել, օրինակ Ստադիոնը ում օրո՞ք սեփականացրեցիք:

 -Ես չեմ համարվում նախկին Իլոնա ջան, նորից եմ կրկնում: Ստադիոնն էլ սեփականաշնորհել եմ, բայց կարող ա մեքենա է, որ քշեմ տանեմ տուն: Էդ Ստադիոնը իմ ամբողջ երեսուն տարվա կյանքը կերել է, դե թող գան իրենք պահեն:

- Պարոն Աղաբաբյան, Դուք այն անձանցից եք, ով ամենաշատն էր ՀՀԿ-ն դրական լուսի ներքո ներկայացնում, բայց 2018թվականին ամենաեռանդուն ձեւով սկսեցիք քննադատել նույն կուսակցությանը: Այն դեպքում, երբ ՀՀԿ-ի օրոք եք երեք անգամ պատգամավոր եք եղել:

- Աղջիկ ջան, եթե ես մի տեղ տեսնում եմ, որ թալանա գնում, բնականաբար պետք է հրաժարվեմ: Ես ոչ մի բան չեմ գողացել, եթե նման քայլի գնացած լինեի` նոր էին ինձ նստացրել:

- Իսկ, երբ ՀՀԿ-ի ֆրակցիայից էիք` Ձեր ասած թալանը չէի՞ք տեսնում:

- Տեսնում էի, քննադատում էի, բա դրա համար էլ եկան նախկինները ինձ բանկրոտի հասցրեցին: Առանց քննադատության ո՞նց ինձ էսօրը կգցեին, ես իրենց ինչ եմ արել, սխալ բան տեսել եմ` ասել եմ, որ չի կարելի: Ես վերջին հինգ տարին պատգամավորական չեմ էլ գնացել:

-Հրաժարվեիք մանդատից, ի վերջո ո՞ւմ շնորհիվ դարձաք պատգամավոր:

- Իմ շնորհիվ, ինձ ոչ մեկ ոչ օգնելա, ոչ էլ հանկարծ ֆինանսավորելա, որ ես կարանայի ընտրվել: Ես իմ ուժերով, հանդիպումներով ընտրվել եմ երեք անգամ պատգամավոր: Ընդհակառակը, ՀՀԿ-ին 25-30 հազար ձայն եմ բերել:

- Ո՞ւ հիմա քննադատում եք:

- Բա ի"նչ պետք է անեմ:

- Բայց այս իշխանություններին փաստորեն դրական եք վերաբերում` ոնց հասկացա:

- Էս իշխանությունների կատարածը` ոնց որ ծովի մեջ մի կաթիլ ջուր լինի, ազնվագույն մաքրություն ունեն: Բա պտի էս իշխանություններին ձայն տանք, հո հավաքածուներին չենք տալու:

- Բայց այս իշխանություները չէի՞ն, որի օրոք հանձնվեց Արցախը, այդքան զոհեր ունեցանք:

-Էս իշխանությունները Արցախը չի հանձնել, էդ զոհերն էլ մատի փաթաթան մի սարքեք, մի խեղաթյուրեք:

- Փաստորեն հինգ հազար զոհի մասին խոսելը խեղաթյուրել ա՞ նշանակում:

- Պատերազմը զոհեր ա ունենում, երկրորդը, երբ հայրենիքի համար են զոհվում` դա փառք ու պատիվա, ոչ թե լացելու բան, էթան փող առնեն, հետո գան իրենց էրեխի համար ցույց անեն լացեն:

- Դա Ձեզ համար է գուցե այդպես է ընկալվում, Դուք հասկանում եք հինգ հազար եւ ավել հերոս տղաների մասին է խոսքը, այդքան վիրավոր, անհայտ կորած: Թող ժամանակին կանգնեցնեի՞ն:

- Ինչը ժամանակին կանգնեցնեին: Նիկոլը հերոս ա, կանգնեցներ, որ  Շուշին հանձնե՞ր:

- Ի վերջո չհանձնե՞ց:

- Մենք ինչ իմանայինք, որ թուրքերն էլ պիտի գային մտնեինք էդ պատերազմի մեջ, էդ յանիչայները:

- Հոկտեմբերի կեսերին` այդ մասին վաղուց հայտնի էր:

- Աղջիկ ջան, հարցդ տվել ես թող պատասխանեմ:

 -Ավարտեք, կներեք:

- Պատերազմը մենք չենք պարտվել էդ առաջինը, երկրորդ` պատերազմ շատ են տեսել մեր պապերը, բայց երբեք այսքան չեն ողբացել: Որովհետեւ հզոր ա մեր մայրը, ու Եռաբլուր գնալուց ինքը պիտի իրեն հպարտ զգա: Կորցրել ենք ` հիմա ինչ անենք, հայրենիքի համար է կորցրել:

Բայց խոսքը այդքան մարված ճրագների մասին է:

- Հինգ հազար կլինի, տաս հազար կլինի կապ չունի` դա հայրենիքի պաշտպանության համար է: Հինգ հազար մեզ եք ասում, բա իրենք մենակ մի տաս հազար Կասպից ծովն են լցրել: Մեկին երեք են իրենք պարտվել:

- Փաստորեն դա է Ձեր դիրքորոշումը:

- Այո, ընտրելու եմ իրենց, ոչ թե պատահական մարդու:

 

մանրամասն՝Iravunk.com-ում:

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan