Այն բարձունքից, որտեղ այս պահին տեղակայված է թշնամին վերահսկվում է Պարսկաստանի հետ կապող միակ ճանապարհը, Սիսիան օդանավակայանը. ԳՇ նախկին պետ
«Ադրբեջանցիներն իրենց ոնց ուզում էդպես էլ պահում են մեր հողի վրա, սա խայտառակություն է»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Սյունիքում առկա իրավիճակին, ասաց ԳՇ նախկին պետ, գեներել-գնդապետ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
-Իսկ մենք այս պահին պատրաստ ե՞նք պատերազմի:
-Դա հարցրեք ռազմաքաղաքական իշխանություններին, ես չեմ կարող ասել:
-Եթե Աստված մի արասցե պատերազմ լինի, Դուք, որպես ռազմական գործիչ` կմեկնե՞ք մարտական գոտի:
- Ես պաշտոնաթող զինվորական եմ, չի թույլատրվում օրենքով: Ինձ պետք է զորակոչեն բանակ, որ կարողանամ:
-Իսկ եթե իշխանությունները դիմեն Ձեր օգնությանը` կընդունե՞ք նրանց առաջարկը:
-Իրենցը` չէ, բայց հայրենիքիհամար պատրաստ եմ միշտ:
-Պարոն Հակոբյան, Սյունիքում առկա իրավիճակը ի՞նչ հետագա վտանգներով է հղի:
- Լուրջ: Այն բարձունքից, որտեղ այս պահին տեղակայված է թշնամին վերահսկվում էր Պարսկաստանի հետ կապող միակ ճանապարհը, վերահսկվում է Սիսիան օդանավակայանը եւ այդպես շարունակ:
