Սիրելի՛ հայրենակիցներ, շուտով լույս կընծայվի "ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ" պատմամշակութային և գրական ամսագրի առաջին համարը
Սիրելի՛ հայրենակիցներ, շուտով լույս կընծայվի "ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ" պատմամշակութային և գրական ամսագրի առաջին համարը։ Առաջին համարում անդրադառնալու ենք Հայաստանի բնակավայրերի անվանումների ստուգաբանությանը, նրանց ծագման ու հիմնադրման պատմությանը , ինչպես նաև ազգագրության ու հայրենագիտության հարցերին վերաբերող բազում թեմաների որոնք մշտապես չեն կորցնում իրենց արդիականությունը և ճանաչողական նշանակությունը։ Այս թեմաներն են` բնակավայրերի անվան ծագումնաբանություն, ստուգաբանություն, Առաջին համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներին հայերի մասնակցություն, Արցախյան քառօրյա պատերազմներին նահատակված հերոսների ինքնակենսագրական ակնարկներ,մշակութային արժեքներ, կանգուն և խոնարհված հուշարձաններ, ռազմարվեստի գիտելիքներ, գյուղատնտեսական ծրագրեր,անվանի մարդիկ,ազգային խոհանոց, բուսականություն, Կարմիր գրքում հայտնված բույսեր և կենդանիներ,տոմարագիտություն, ազգային տոներ, ավանդական խաղեր, սովորույթներ,տարազ, գորգագործություն,համայնքի ձեռքբերումներն ու խնդիրները։ Ամսագիրն ինքս եմ նախաձեռնել, նյութերի՝ հավաքագրումն ինքս եմ իրականացնում։ Ամսագրին հարկավոր է պետական աջակցություն։ Նպատակը ժողովրդի համախմբումն է,նրա եսը մենք դարձնելը, ապագա սերնդին ծանոթացնել իր ազգային մշակույթին, ծագմանը, սիրո արթնացումը դեպի բնություն, հայրենիք, ընտանիք։ Ամսագրի առաջին համարը հովանավորել է, հոլիվուդաբնակ իմ լավ բարեկամ Վերգինե Տեր֊ Կարապետյանը, ով հովանավորել է նաև իմ անդրանիկ գրքի տպագրական ծախսերը։Շուտով "ԵՐԲ ՀՈԳԻՍ Է ԽՈՍՈՒՄ" գիրքը լույս կընծայվի։

Նարեկ Պապոնց Առաքելյան
