Արցախի ԱԱԽ-ն ստում է. թշնամին առաջ է տվել դիրքերը Նարեշտար գյուղի և Հաթերքի դիրքերի հատվածում. Mediaport
Արցախի ԱԱԽ-ն ստում է. թշնամին առաջ է տվել դիրքերը Նարեշտար գյուղի և Հաթերքի դիրքերի հատվածում:
Ավելին՝ ադրբեջացիները մտել են Արցախի Չարեքտար գյուղ, կերուխում արել՝ տաղավարում (беседка) թողնելով ադրբեջանական քաղցրավենիքներ։ Այս մասին գրում է Mediaport-ը:
Վիտալի Բալասանյանի ղեկավարած կառույցը գուցե ևս մեկ պարզաբանում տա՞ Շոշ գյուղի դիրքերում նախօրեին հնչած հրակահերթի վերաբերյալ, որոնք լսվել են նաև մայրաքաղաք Ստեփանակերտում և դրա մասին կրկին պաշտոնական որևէ տեղեկություն չկա։
Թշնամու ոտնձգությունները ծածկադմփոց անելով, կեղծ հերքումներ տարածելով Արցախի իշխանությունները փաստացի օգնում են թշնամուն՝ Արցախի տարածքները զավթելու հարցում, իսկ այն, որ բացահայտ սուտն ու կեղծիքը նրանց միակ «զենքն» է, ապացուցված փաստ է։