Հիմա հայ ազգը դրսի ողորմածության տակ է գտնվում, ինչքան որ ողորմացին, այդքան էլ կողորման, սա է դաժան իրականությունը.Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյան
<<Հայաստանը շարունակում է պարտության փուլը, պարտվածի հոգեբանուրթյունը բույն է դրել մեր մեջ: Փոսի մեջ ենք հայտնվել, բայց փոխարենը փոսից դուրս գանք, ցավոք այսօր, մի բան էլ ջանք չենք խնայում այդ փոսը խորացնելու գործընթացը իրականացնելու: Թե մինչեւ ուր կխորանա այդ փոսը, էդ էլ իշխանությունները գիտեն>>,-<<Իրավունքի>>հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ներկայիս իրավիճակին, ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
-Ո՞նց եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը:
-Ես դեռ նոյեմբերի 9-ին եմ ասել, որ այս մարդու իշխանության մնալու ամեն մի օրը աղետ է մեր երկրի համար: Այս վիճակում գրեթե անհնարին է ինչ-որ բան անելը:
-Ուզում եք ասել, որ 1915 թվականի նման ցեղասպանվելո՞ւ ենք:
-Ավելի վատ ձեւով ենք ցեղասպանվելու, 1915 թվականի ցեղասպանվել ենք, որովհետեւ պետություն չունեինք, իսկ հիմա պետությունը, հաղթանակը մխսելով ենք ցեղասպանվելու: Հիմա, ցավով եմ ասում, բայց հայ ազգը դրսի ողորմածության տակ է գտնվում, ինչքան որ ողորմացին, այդքան էլ կողորման, սա է դաժան իրականությունը: