Դուք ոչնչացրիք հայոց հաղթանակած բանակը, նսեմացրիք ու գետնին հավասարեցրիք մեր հզոր որդիների փառքն ու հերոսական անցյալը
Դուք ոչնչացրիք հայոց հաղթանակած բանակը, նսեմացրիք ու գետնին հավասարեցրիք մեր հզոր որդիների փառքն ու հերոսական անցյալը; Ինչու՞ մենք պետք է ապրենք պարտվածի կարգավիճակում, երբ իսկական տղերքը ազատագրեցին ու պաշտպանեցին Արցախը; Նրանք զոհվեցին գիտակցաբար, հայրենիքի պետական սահմանները պաշտպանելիս․․․Ու այդ սուրբ հողը, որ շաղախված է նրանց արյամբ, այժմ շուն թուրքերն են զվռնում; Անիծվե՛ք դուք, մենք մեր որդիներին ենք ուզում, մենք իրենց արյամբ պահած մի թիզ հողն ենք ուզում․․․
Նրանք չեն զոհվել հանուն ոչնչի;
Ազգադավնե՛ր, այդ դուք ոչնչացրիք մեր որդիների հերոսական փառքը, նրանց առնական ոգին, մեր փառապանծ ու հաղթանակած բանակը․․․ Ա Ն Ի Ծ Վ Ե ՛Ք դուք․․․
ՀԵՐՈՍ ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՄԱՅՐ, ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

