Կամո Աղաջանյանի ուշագրավ պատասխանը` իր կողմից բացած կամազի ճանապարհի մասին, որով Հադրութից թշնամին հասավ Շուշի
Մամուլում շարունակվում են ակտիվորեն շրջանառվել լուրերն այն մասին, որ Արցախի նախկին ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի «բացած կամազի ճանապարհով Հադրութից թշնամին հասավ Շուշի»։ Նույն լուրերի համաձայն, պատերազմից առաջ Կամո Աղաջանյանը վաճառել էր իր նռան այգիները, իր օբեկտները։
Որքանով են վերոնշյալ լուրերը իրական, պարոն Աղաջանյանը, մինչ օրս որեւէ կերպ չի հակադարձել: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ նրա անվան շուրջ պտտվող այլ կասկածելի տեղեկությունները «Իրավունքը» փորձեց անձամբ ԱՀ ԱԱԾ նախկին տնօրենից նախ պարզել, թե ինչո՞ւ է նման ստրատեգիական նշանակություն ունեցող հատվածում բեռնատար մեքենանների համար ճանապարհ բացել:
Պարոն Աղաջանյանի հետ կարճ հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ,
-Բարեւ Ձեզ պարոն Աղաջանյան, Ձեզ «Իրավունք» թերթից են անհանգստացնում:
-Բարեւ Ձեզ, լսում եմ:
-Լա՞վ եք:
-Լավ, շնորհակալություն, Դուք լավ լինեք:
-Պարոն Աղաջանյան, Ձեր անձի շուրջ տարատեսակ խոսակցություններ են շրջանառվում, ընդհուպ, որ Դուք ճանապարհ եք բացել, որով...
-Քուրիկ ջան, խնդրեմ էլի, ես տենց հարցերի չեմ պատասխանում, ուղղակի չեմ ցանկանում: