Նստած են բարձունքի վրա, նրանց նշանառության տակ կարող է գտնվել գյուղերից յուրաքանչյուրը. Սահմանային իրավիճակը Գեղարքունքիում
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Իրավունքի» հարցին, թե ի՞նչ իրավիճակ է Գեղարքունիքում, արդյո՞ք թշնամին շարունակում է դիրքավորված մնալ հայկական հողի վրա փաստեց հետեւյալ իրավիճակը.
-Որեւէ փոփոխություն չի եղել, ադրբեջանցի զինվորկանները շարունակում են գրավված պահել հայկական բարձունքները, ոչ հետ են գնացել այս օրերին, ոչ` առաջ: Բայց դա չի նշանակում, որ իրավիճակը շատ հանդարտ է, միայն իրենց ներկայությունը հայկական հողերի վրա` արդեն լուրջ վտանգ է: Միան նրանց հետ գնալուց հետո կարող ենք ասել, որ իրավիճակը նորմալ է: Ճիշտ է, միջադեպեր չենք ունենում, բայց թշնամական բանակի ներկայությունը սեփական տարածքում արդեն անհանգստացնող է:
-Որքա՞ն հեռավորության վրա են Ձեր գյուղից:
- 4-5 կիլոմետր հեռավորության վրա են գյուղից, կարելի է ասել` դեմ դիմաց կանգնած ենք, բայց փոխհրաձգություն չկա: Նստած են բարձունքի վրա, ինչը նշանակում է, որ նրանց նշանառության տակ կարող է գտնվել գյուղերից եւ յուրաքանչյուրը:
