«Մեր տղայի թողած բաց վերքը չի բուժվելու՝ մարզպետարանը կարող էր սպեղանի դնել մեր արյունահոսող վերքին, բայց դա էլ չարեցին».Յուրիկ Ոսկանյան
Թուրքերը լավ են զինված, նրանց տեխնիկան հզոր է, բայց մենք հոգով ենք հզոր, նրանք մեզ տեսնելիս մահու չափ վախենում են. Մերօրյա հերոս Արամայիս Ոսկանյանի սխրանքի ուղղին ու մարզային իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը:
Հայ ազգն այնքան հերոսներ է ծնել, որ դժվար է հիշել նրանց բոլորին միանգամից: Դժվար է, բայց մենք բոլորս պարտավոր ենք անուն առ անուն հիշել, փառավորել ու սերունդներին փոխանցել ՆՐԱՆՑ սխրանքները, կիսատ մնացած ճակատագրերը, որոնցից յուրաքանչյուրը մի պատմություն է:
Մերօրյա հերոսների շարքին է դասվում նաեւ 2016 թվականի հունվարի 9-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, քաջարի Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: Ով հետմահու պարգեւատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիության համար», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:
Ի պատիվ Հերոսի սխրանքի՝ դպրոցում, որտեղ սովորել էր Արամայիս Ոսկանյանը, դասասենյակներ ու փառքի անկյուններ են բացվել, որպեսզի նոր կրթվող ու դաստիարակվող սերունդները ճանաչեն նրան՝ իրենց դպրոցում հասակ առած Հերոսին։
Հերոս որդուն հայրենիքին նվիրելուց հետո, հերոսածին ծնողները դեռեւս 2019 թվականին, խնդրանք-կոչով դիմել էին օրվա իշխանություններին, այդ թվում նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, որպեսզի Գավառի թիվ 5 դպրոցը, որտեղ սովորել է մերօրյա ՀԵՐՈՍԸ, անվանակոչվի թշնամու գնդակից զոհված իրենց սանի՝ հերոս Արամայիս Ոսկանյանի անունով:
Նույն ժամանակահատվածում NewsMedia.am-ը բարձրաձայնել էր Հերոսածին մայրիկի՝ Անուշ Հակոբյանի կոչի մասին , դիմելով մարզային իշխանությանը, որտեղից Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Կարեն Զազյանը մեզ փոխանցել էր (ինչպես որ Հերոսածին Մորն էր հավաստիացրել) մեջբերում ենք. «Մենք բազմաթիվ անգամներ քննարկել ենք այդ գործընթացը, բազում հանդիպումներ ենք ունեցել ծնողների հետ: Եվ նրանց տեղեկացրել, որ կա հատուկ կարգ՝ դպրոցը անվանակոչելու հետ կապված: Պարտադիր պետք է հինգը տարին լրանա, որպեսզի կարողանանք դպրոցը անվանակոչել այդ երեխայի անունով: Ծնողները, անհանգիստ են ժամկետների առումով.մենք այս հարցը շատ ենք քննարկել: Մենք հարգում ենք, մտնում իրենց իրենց վիճակի մեջ, սա է հիմնական ձգձգման պատճառը»:
Այս էր եղել մարզպետարանի համապատասխան վարչությանը արձագանքը՝դեռեւս 2019 թվականին, սեպտեմբերի 5-ին:
Եվ ահա, երբ լրացել է հերոսածին ծնողներին խոստացված հնգամյա ժամկետը, երբ ծնողները սրտի դողով սպասում էին իրենց այդ աննշան ցանկության կատարմանը, արի ու տես, թե ինչ են «ավետել» մարզային իշխանությունները, հերոսի հայրիկին՝ Յուրի Ոսկանյանին, ասելով հետեւյալը.
Ասում են իբր դպրոցի խորհուրդը դեմ է քվեարկել՝ դպրոցը իմ որդու անունով անվանակոչելու որոշմանը: Մեզ համար գիտեք ինչն է ցավալին, որ մարզպետարանը մեղմ ասած, իր «վրայից գցելու համար», հրահանգ է տվել դպրոցին, որ հարցը քննարկեն ու բացասական եզրակացությամբ հետ ուղարկեմ: Սա պարզից-պարզ է, մեզ համար:
-Այսինքն վստահ ե՞ք, որ դպրոցում դեմ են քվերարկել որոշմանը, քանի որ ունեցել են վերադասի ոչ պաշտոնական հրահանգը՞:
-Բա իհարկե, դա շատ պարզ երեւում է: Գիտեք, ես չեմ կարողանում նկարագրել էն ցավը, որը մենք ապրում ենք: Մեր տղայի թողած բաց վերքը չի բուժվելու, բայց մարզպետարանը կարող էր սպեղանի դնել մեր արյունահոսող վերքին, բայց դա էլ չարեցին: Թող ասեին հիմա նպատակահարմար չենք գտնում, ոչ թե նման ձեւով՝ ասեին, թե դպրոցն է դեմ քվերարկել:
Դուք գիտեք, Արամայիսը ոնց էր սիրում իր դպրոցը, ոնց էր բանակից արձակուրդ գալուց առաջինը վազում դպրոցը, մանկավարժներին տեսնելու:
Մենք փորձեցինք խոսել նաեւ Հերոսի Մայրիկի՝ տիկին Անուշ Հակոբյանի հետ, բայց նա այնպիսի հոգեվիճակում էր, որ Հերոսածին Մայրը… բացի արտասվելուց ոչինչ ասել չկարողացավ:
Թե ինչո՞ւ, եւ հանուն ո՞ր քամիների են այսքան տարի ստել Հերոսի ծնողներին, Newsmedia.am-ը կրկին փորձեց հետաքրքրվել Գեղարքունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Կարեն Զազյանից, ով առաջին իսկ զանգից հիշեց մեզ եւ մեր հրապարակումը, եւ դեռ հարցը ամբողջությամբ չհնչեցրած շտապեց արդարանալ.
-Ասեմ, որ մենք շատ էինք ուզում իրականացնել Հերոսի ծնողների ցանկությունը, դա միանշանակ: Բայց ցավոք սրտի դպրոցի մանկավարժական խորհրդում՝ 24 մանկավարժից կողմ են եղել 4-ը, իսկ 10 ծնողական խորհրդից կողմ է եղել 1 ծնող: Ինչի արդյունքում ունեցել ենք նման իրավիճակ, առաջարկը չի ընդունվել:
-Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ չի ընդունվել այդ առաջարկը:
-Նպատակահարմար չեն գտել, այդ ամենը փաստերով դրված է իմ սեղանին: Խորհուրդը որոշել է այս պահին չշտապել, որովհետեւ ունենք նաեւ ապրիլյան եւ սեպտեմբերյան պատերազմի հերոսներ:
-Բայց Արամային էլ մյուս հերոսների նման հայրենիքին է նվիրաբերել ամենաթանկը՝ կյանքը:
-Ես բան չասացի. բոլորիս ցավն է, բայց խնդիրը ներկայացրեցի:
-Իսկ հնաարավո՞ր է, որ «նպատակահարմար չլինելու» պատճառը ՝ Հերոսի Մայրիկի առողջ քննադատությունները հետ է կապված…Քանի որ երբեմն Հերոսի Մայրը՝Անուշ Հակոբյանը հանդես է գալիս առողջ դիտարկումներով՝ մերօրյա իշխանությունների վարած քաղաքականության հետ կապված …
-Բացառում եմ, որ սա ունենա քաղաքական ենթատեքստ: Այս պահին սա է, բայց հնարավոր է, որոշ ժամանակ հետո քննարկենք եւ լրիվ այլ որոշում կայացնենք:
Ի դեպ, մենք փորձեցինք այս խայտառակ պատմության շուրջ, ստանալ նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մեկնաբանությունը, ով չցանկանալով խնդրի շուրջ հանդես գալ սեփական մեկնաբանությամբ, խորհուրդ տվեց լսել դեպի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Կարեն Զազյանը տեսակետը:
Հ. Գ
Նորից ու նորից պիտի կրկնենք. Հազա՜՜՜ր, հազա՜՜՜ր ափսոս էին ՄԵՐ ՏՂԵՐՔԸ, ՈՐ ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄՈՒՐ ՈՒ ՇԵՆ ԵՆ ՊԱՀԵԼ ՀԱՅՐԵՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ: ԱՆԱՐԺԱՆՆԵՐ՝ԻՐԱՐ ԱՐԺԱՆԻ:
Շարունակելի ....
Այս խնդիրը շարունակելու է մնալ NewsMedia.am-ի ուշադրության կենտրոնում, իսկ անպատասխանատու ապաշնորհները ստանալու են իրենց արժանի պատասխանը:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից
