1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Անհավասար մարտի են բռնվել թշնամու մեծածավալ զորքի հետ՝ չի նահանջել, մինչեւ վերջին շունչը պայքարել է. Մերօրյա ՀԵՐՈՍ ԱՐՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 18 ակնթարթները

Արցախյան երկրորդ պատերազմի մեր հերոսներից շատերի արարքները հայտնի են, բայց շատերի գործն ու անունները մնացել են ստվերում: Այդ մասին գիտեն իրենք` հարազատները, ընկերները, եւ վերջ: Դա ճիշտ չէ: Առավել եւս, որ թեեւ շատերը մեր կողքին են, հազարավորներն էլ հերոսաբար տվեցին իրենց կյանքը, էլ ավելի շատերը` առողջությունը: «Հերոսը մեր բակից» խորագրի ներքո շարունակում ենք ներկայացնել մերօրյա հերոսների պատմությունները, որոնք ապրել են մեր կողքին, մեր շենքում, փողոցում, բնակավայրում եւ անմահացել հանուն բոլորիս:

Այսօրվա մեր ՀԵՐՈՍԸ հայտնի եւ սիրված դերասան Կարեն Մկրտչյանի որդին է՝ ԱՐՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ում 19 ակնթարթների, կիսատ մնացած երազանքների մասին խոսել ենք հերոսի հայրիկի՝ Կարեն Մկրտչյանի հետ, ով այսօր շարունակում է ապրել, աշխատել  հանուն հերոս որդու, հանուն նրա կիսատ մնացած երազանքների իրագործման:

Արմանը, Մկրտչյանների ընտանիքի միջնեկ որդին էր, ունի իրենից մեծ եւ փոքր եղբայրներ, ովքեր այսօր ուժ են տալիս իրենց ծնողներին եւ իրենց ներկայությամբ վառ պահում իրենց անմահացած եղբոր ներկայությունը ամենուր:

Ինչպիսի՞ մանուկ էր Արմանը, ի՞նչպես է խոհարար լինելով՝ լսելով պատերազմի մասին նետվել դիրքեր, որն՞ էր հերոս որդու վերջին զրույցը ծնողների հետ, ի՞նչ են զգում հերոսածին ծնողները ամեն անգամ հերոս որդու շիրիմին այցելելիս այս եւ այլ հարցերի շուրջ էլ զրուցել ենք հերոսի հայրիկի՝ Կարեն Մկրտչյանի հետ:

-Պարոն Մկրտչյան, ինչպիսի՞ մանուկ էր Արմանը, ի՞նչով էր տարբերվում եղբայրներից:

-Արմանը ամենաջիգյարովն էր, բոլորի համար ցավում էր: Կարող է եղբայրը ընկներ՝ չլացեր, բայց Արմանը, տեսնելով ընկած եղբորը, սկսեր լացել: Ա՛յ այդքան ուրիշ, սրտացավ, ջիգյարով երեխա էր Արմանս: Արմանի ապրած ամեն մի վարկյան առանձնահատուկ էր: 

-Ի՞նչ տրամադրությամբ էր մեկնում ծառայության մերօրյա հերոսը:

-Բարձր տրամադրությամբ, ասում էր՝ ես եղբորիցս լավ եմ ծառայելու: Սիրում էր հայրենիքը, բայց այդ մասին բարձրագոչ խոսքեր երբեք չէր ասում: Ուրիշ տղա էր Արմանը, յուրահատուկ բարի ու խիզախ:

-Ի՞նչ նախասիրություններ ուներ Արմանը:

-Արմանս խոհարար էր, մինչ զինծառայության մեկնելը սովորել էր, հմտացել էր այդ արվեստում: Ուզում էր ծառայությունից վերադառնալուց հետո էլ շարունակել խոհարարությամբ զբաղվել:

-Ի՞նչ երազանքներ ուներ Արմանը:

-Շատ-շատ երազանքներ ուներ Արմանս: Ամենամեծ երազանքներից մեկն ինձ առողջ տեսնելն էր, հիմա ամեն ինչ պիտի անեմ, որ առողջ լինեմ՝ հանուն նրա: 

-Պարոն Մկրտչյան, ումի՞ց իմացաք պատերազմի մասին, ե՞րբ եք վերջին անգամ խոսել Ձեր որդու հետ:

-Պատերազմի մասին իմացանք ինչպես բոլորը՝ առավոտ վաղ: Արմանիս հետ վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի քսանինին:

-Ի՞նչ էր ասում Արմանը:

-Մեզ հավատցնում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, ասում էր, որ չմտածենք իր մասին, որ ինքը ապահով տեղում է:

-Հավատո՞ւմ էր, որ հաղթելու ենք:

- Այո, հավատում էր, հավատում էր իր ու ծառայակիցների խիզախությանը, կամքի ուժին:

-Ի՞նչ պայմաններում է զոհվել, խոսե՞լ եք ծառայակիցների հետ:

-Զոհվել է Հադրութում սեպտեմբերի երեսունին: Մարտի դաշտում մնացել էին տասներկու հոգով իրենց կամբատի հետ: Անհավասար մարտի են բռնվել թշնամու մեծածավալ զորքի հետ, բայց չեն նահանջել, մինչեւ վերջին շունչը պայքարել է՝ չի նահանջել: Ընկերներից երեքն են ողջ մնացել:

-Ի՞նչ են պատմում ընկերները:

-Արմանի խիզախության, հայրենասիրության մասին են շատ պատմում, ասում են, որ մինչեւ վերջին պահը դուխ է տվել ծառայակիցներին: Ինքը խոհարար էր, ու մարտական գործողություններին չպիտի մասնակցեր, բայց պատերազմի մասին լսելով առանց մտածելու  ծառայակից ընկերների հետ բարձացել է դիրքեր եւ մարտի բռնվել թշնամու հետ:

-Ըստ Ձեզ ինչո՞ւ ունեցանք այն ինչ ունենք այսօր:

-Մեր անձնական էգոն, ամեն մեկիս առանձնահատուկ ու յուրովի էգոն մեզ հասցրեց այս վիճակին: Սուտն ու էգոիզմը այս տարիների ընթացքում մեզ խանգարեցին, որ դառնանք ուժեղ, հայրենիքի զգացողության, կրթության պակասից է, որ հասանք այս օրին: Մենք շատ-շատ էգոիստ ենք, չգիտեմ...

-Պարոն Մկրտչյան, ի՞նչ եք զգում ամեն անգամ Ձեր որդու շիրիմին այցելելիս, ինչ չասված խոսքեր կան  Արմանի հայացքում:

-Անսահման կարոտ ու սեր կա Արմանիս աչքերում, այդ նույն կարոտն ու սերը ուղեկցելու է մեր ընտանիքին հավետ: Արմանիս կորստի ցավը երբեք՝ երբեք ու ոչ միանով չի լրացվելու: Արմանս միշտ մեր սրտերում ողջ է մնալու:

 

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Iravunk.com 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan