«Սյունիքից քիչ առաջ ահազանգ ենք ստացել.զինվորներն անգամ վրաններ չունեն, որ պատսպարվեն.ասում են, ներկա պահին տղերքը խոտ են քաղում, որ քնապարկի տակ փռեն, իսկ եթե անձրեւ կամ եղանակի վատթարացում ա լինում, ուրալներում են տեղավորվում»
Քիչ առաջ, NewsMedia.am-ին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի N զորամասում քաոս է տիրում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, զինվորները կրկին լուրջ խնդրի առաջ են կանգնած. անգամ վրաններ չունեն, որ պատսպարվեն:
Ասում են, ներկա պահին տղերքը խոտ են քաղում, որ քնապարկի տակ փռեն , իսկ եթե անձրեւ կամ եղանակի վատթարացում ա լինում, ուրալներում են տեղավորվում:
Եւ որ ամենացավալին է (ըստ նույն լուրերի), անկախ իրավիճակից՝ հրաման ունեն չկրակելու…
Հիմա Նիկո՛լ, գյուղ առ գյուղ , համայնք առ համայնք որ ընկած տաղ ու խաղ ես ասում, հասկացանք…
էն որ ուժեղ , հզոր մարդ ես՝ ինչ արահավիրքի ասես դիմադրում ես, էդ էլ հասկացանք, հիմա կարա՞ ս ուժերդ ցույց տաս, եւ հենց հիմա Վաղինակիդ, ԳՇ պետիդ, էլ ո՞վ կա…վերջը ձերոնց, ինքդ քեզ հանձնարարես ու ճշտես, թե ինչ ա կատարվում սահմանին:
Հա ու հանկարծ չասեք՝ տեղ ենք ցույց տալիս: Տեղ ցույց չենք տալիս, ահազանգում ենք նիկոլ… ազերին մեզնից, ձեզնից շուտ, լավ մոտիկիիից ասում են տեսնում ա տղերքին…
Հիմա՝ մարզպետիդ, ԳՇ պետիդ, ենթականերիդ նիկոլ, հանձնարարի ու պարզի, թե էս ի՞նչ հաշիվ ա ու ի՞ նչ ա կատարվում սահմանին, ընկեր նիկոլ:
Պատրաստ ենք օգնելու ձեզ ՝ (լրացուցիչ ինֆորմացիայով)թե որ տեղանքի մասին ա գնում խոսքը, ու ինչ ա տեղի ունենում սահմանին, պարոնայք՝ մեկդ-մյուսից սարեր շուռ տվող…
Հիմա գլխավոր հարցը, նիկոլ. ինչու՞ չկա կահավորանք , անհրաժեշտ միջոցներ ու պայմաններ, …ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի հայ զինվորը այս օրին հասնի ու չկարողանա ոտքն ամուր դնի հողին, ու իր սահմանը պահի : Պատասխանի՛ր, նիկոլ:
Վերջապես , երբ ազերին փորձում է մոտենալ սահմանին ու գերեվարել օրինակ հայ զինվորին, հրաման եք տվել չկրակելո՞ւ, թե՞ զինվորն է թերանում, նիկո՛լ:Ասեք, բացատրեք հասկանանք՝ինչու ենք դարձել այսքան անտեր ու անտիրական…ասեք՝հասկանանք, լավ, ո՞ր իրավունքով…
Սյունէ Մաղաքյան
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից
