ՓԱՇԻՆՅԱՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ՝ ՄՈՏ 100 ԹԻՄԱԿԻՑՆԵՐՈՎ «ԴԱՓՆԻ» ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ է, ԵՐԵԿ ԷԼ ԱՅՆՏԵՂ ՄԻ ԼԱՎ ԲԱՆԿԵՏ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր յուրայինների հետ միասին, այս պահին, մոտ 100 հոգով գտնվում են Թումանյանի փողոցի վրա գտնվող հայտնի «ԴԱՓՆԻ» Ռեստորանային Համալիրում: Ասում են, իմ քայլականները բուռն մթնոլորտում քննարկում են այսօրվա Փաշինյանի համակիրների հետ կայացած հանդիպումների ընդհանուր պատկերն ու արձագանքները, ինչպես նաեւ համոզմունք հայտնում, որ միեւնույնն է՝հաղթանակն իրենցն է լինելու:
Չմոռանանք նշել նաեւ ոչ պակաս կարեւորի մասին. «ԴԱՓՆԻ» ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ, այսօր համարվում է ԱՄԵՆԱԹԱՆԱԿՐԺԵՔ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ուր ԱՄԵՆ ԲԱՆ ՎԱՅԵԼ Է ԲԱՐՁՐԱՇԽԱՐՀԻԿՆԵՐԻՆ:
Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ երեկ էլ նույն ռեստորանում մոտ 70 հոգով, մի քեֆ-ուրախություն, մե բանկետ է կազամկերպել ամենայն ռուսիո հայ Արա Աբրահամյանը, եւ սեղանակիցներին հավաստիացրել, որ վաղվա օրը՝ իրենցն է լինելու:
Իսկ Արշավիրովիչի այլ ուշագրավ արկածների մասին՝ հաջորդ դասին:
