Արթուր Ասատրյանի եղբայրը՝ դեռեւս 2017 -ին (Սուրբ Զատկի տոնին ), հաշվի չառնելով Բաքվից եկող հնարավոր ռեպրեսիաների ալիքը, Երուսաղեմում վեր էր բարձրացրել Արցախի ու Հայաստանի Հանրապետության դրոշները
Այս մասին, գրել էի դեռեւս 2017-ին...
Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրըՙ Արմեն Ասատրյանը ԱՅՆ ԵԶԱԿԻՆԵՐԻՑ ԷՐ, որ Սուրբ Զատկի տոնին (2017 ապրիլ) հաշվի չառնելով Բաքվից եկող հնարավոր ռեպրեսիաների ալիքը, Երուսաղեմում վեր էր բարձրացրել Արցախի ու Հայաստանի Հանրապետության դրոշները, որը տեսել են 3 մլրդ-ից ավելի ՄԱՐԴԻԿ:
Ի դեպ, Երուսաղեմում, Սիոն Լեռան գագաթին, Արմեն Ասատրյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամ, տեղադրված է նաեւ երեք հուշարձան-խաչքար,որն այսօր իրապես լուրջ ձեռքբերում է հայերիս համար: Իսկ Երուսաղեմում խաչքար տեղադրելու բացառիկ իրավունքը՝ վերապահված է եղել միմիայն Արմեն Ասատրյանին:
Այսօր նա չկա ցավոք. սպանվեց ինչ-որ մի Ստահակի կողմից արձակված գնդակից: Ցավում եմ շատ: Պակասեց եւս մեկ Պատվախնդիր ՀԱՅ:
Ցավակցությունս Ասատրյանների ընտանիքին, հարազատներին, եւ մերձավորներին:
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի Արմեն Ասատրյանի հոգինՙ և մխիթարություն ու սփոփանք պարգևի Ասատրյանների ընտանիքին:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
