Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 108, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 222 778 է, մահվան դեպքերինը՝ 5527
Հայաստանում հունիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 778-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4445 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1082 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5527-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 221 է, ընդհանուր առողջացածներինը՝ 213 429, փաստացի բուժվողներինը՝ 3822 (մեկ օրում նվազել է 120-ով): Մեկ օրում արվել է 3280 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 087 240 թեստ: