1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

"Ախր պետք չի, բառերի հետեւից ընկնել".Գավառի Թիվ 5 դպրոցի տնօրենը՝Հերոսի անունով դպրոցը չանվանակոչելու մասին. սա է տխուր իրականությունը մեր

Newsmedia.am-ը մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել է անդրադառնալու մերօրյա Հերոսների շարքին դասվածՙ 2016 թվականի հունվարի 9-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, քաջարի Արամայիս Յուրիկի Ոսկանյանի մարտական ուղղուն եւ Հերոսի ծնողների` օրվա իշխանություններին հասցեագրված խնդրանքին:

Հիշեցնենք, որ Հերոս Արամայիս Ոսկանյանի ծնողները, դեռեւս 2019 թվականին խնդրանք-կոչով դիմել էին օրվա իշխանություններին, այդ թվում նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, որպեսզի Գավառի թիվ 5 դպրոցը, որտեղ եւ սովորել է մերօրյա ՀԵՐՈՍԸ, անվանակոչվի թշնամու գնդակից զոհված իրենց սանի՝ Հերոս Արամայիս Ոսկանյանի անունով: Եւ ահա այդ խնդրանքից հետո, մարզպետարանը 5 տարի շարունակ պատճառաբանում էր, թե օրենքով սահմանված կարգով՝ մինչեւ 5 տարին չլրանա, ոչինչ ձեռնարկել չեն կարող: Եւ որ միայն այդ ժամկետը լրանալուց հետո, նոր կարող են դպրոցը անվանակոչել Հերոսի անունով:
Բայց, մեծ էր թե՛ Հերոսածին ծնողների եւ թե՛ շատ-շատերիս զարմանքը, երբ հինգ տարին լրանալուն պես, Գեղարքունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Կարեն Զազյանը ոչ ավել ոչ պակաս պատասխանում է, որ նրանք մեծ ցանկություն ունեին ծնողների խնդրանքը իրականություն դարձնելու, սակայն արի ու տես. մանկավարժական խորհուրդը դեմ է արտահայտվել՝ պատճառաբանելով որ նպատակահարմար չեն գտնում դպրոցը անվանակոչելու Հերոսի անունով:


Թե ինչպես են դպրոցի տնօրենը, մանկավարժական խորհուրդը որոշել, որ իրենց սանի, ով կյանքն է զոհել հանուն հայրենիքի, որոշել, որ նպատակահարմար չէ առաջարկը, NewsMedia.am-ը հետաքրքրվեց Գավառի թիվ 5 դպրոցի տնօրեն ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ, ով հարցը լսելուն պաս նախ նկատեց.


-Նախ ուզում եմ ասել, որ մենք Արամայիսին շատ սիրում ենք, հարգում ենք եւ գնահատում ենք իր սխրանքը: Եվ ժամանակին իր անունով դպրոցում բացվել է դասասենյակ, ամբողջ մեր թաղամասը իր անունով է, ինքը բացի մեր դպրոցի սան լինելուց` նաեւ իմ շենքի երեխան է: Ես նրան լավագույնս եմ ճանաչում:

-Եւ այդ ամենը հաշվի առնելով ե՞ք նման որոշում կայացրել:

-Հարցը Արամայիսի անձը չէ: Մենք տարբեր միջոցառումների ժամանակ հիշում եւ փառավորում ենք Արամայիսին: Եթե այս 44-օրյա պարտադրված պատերազմը չլիներ` ծնողների, մանկավարժների մտածելակերը այլ կերպ կլիներ: Մեզ մարզպետարանը գրություն ուղարկեց, որտեղ հստակ նշված էր Արամայիսի հայրիկի գրությունը: Ես հրավիրել եմ մանկավարժական խորհրդի նիստ, հարցը քննարկվել է: Արամայիսին, որպես մեր դպրոցի սան արտակարգ բնութագրել ենք. սա ասում եմ, որ հասկանալի լինի, որ խնդիրը Արամայիսի անձը չէ: Հարցն այն է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք աշակերտ, ով ուսումնառության մի հատվածը մեր դպրոցում է սովորել, մյուս մասը առաջին դպրոցում ու էլի զոհվել է: Մեր թաղամասում կա մի երեխա, ով ճիշտ է մեր դպրոցը չի ավարտել, բայց մեր թաղամասի երեխան է, այսօր նրա մարմինն անգամ չեն գտել:
Քանի որ մանկավարժական խորհուրդը տարբեր կարծիքներ է հնչեցրել, ես դրեցի փակ քվեարկության: Արդյունքում 24 հոգուց չորսն են կողմ արտահայտվել, իսկ քսանը դեմ:

-Այդ դեպքում ինչպես էիք հինգ տարի շարունակ հերոսածին ծնողներին վստահեցրել, որ դպրոցը կանվանակոչվի իրենց որդու անունով:

-Ես հինգ տարվա տնօրեն չեմ, եւ չեմ կարող ասել, թե ով է խոստացել:

-Հիմա նորմալ ե՞ք համարում, որ միակ որդուն կորցրած ծնողին նման կերպ «նպատակահարմար» չի ձեւակերպամբ եք մերժել:

-Ախր պետք չի ընկնել բառերի հետեւից:

-Ես էլ կարող եմ ասել, որ պետք չէր ծնողին նման կերպ մերժել, դա չափազանց վիրավորական է: Կրկնում եմ այն դեպքում, երբ նրանք իրենց որդուն են կորցրել հանուն հայրենիքի:

-Ես հասկանում եմ, ես կրկնում եմ Արամայիսի ամենադրական բնորոշումները ուներ: Այսօր էլ նրան հարգում եւ արժեւորում ենք:

-Իսկ եթե մեկ այլ Հերոսի ծնող գա եւ նման առաջարկ անի, այդ դեպքում Արամայիսի ծնողների կարծիքը եւս հաշվի կառնե՞ք:

-Ես մտածում եմ, որ անկյուններ կստեղծենք ապագայում, որպեսզի ոչ մի ծնողի չնեղացնենք, որովհետեւ բոլորն էլ մեր հերոսներն են:


Նշենք, որ Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիության համար», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:
Ի պատիվ Հերոսի սխրանքի՝ դպրոցում, որտեղ սովորել էր Արամայիս Ոսկանյանը, դասասենյակներ ու փառքի անկյուններ են բացվել, որպեսզի նոր կրթվող ու դաստիարակվող սերունդները ճանաչեն նրան՝ իրենց դպրոցում հասակ առած Հերոսին։
Իսկ թե ինչո՞ւ հինգ տարի շարունակ, Հերոսի ծնողներին սպասումների մեջ պահելով՝ «ջրերը այդպես հոսեցին», կպարզենք պարտադիր, քանի որ Գեղարքունիք մարզում, այս թեմայի պտտվում են շատ տարաբնույթ խոսակցություններ ու վարկածներ, որ կծիկը քանդել է պետք անշուշտ:

 


ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ

 

NewsMedia.am 

Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից 

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan