1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

30-40 հոգով զենքերով կանգնեցին գլխներիս վերեւում, կապկպեցին` ոտք, ձեռք, աչք ու սկսեցին ծաղրել ոնց կարող էին. Բացառիկ զրույց գերությունից վերադարձած մեր հայրենակցի հետ

«Ամենադաժան դժոխքի միջով ենք անցել, եղել են անհույս օրեր, բայց Աստծո հանդեպ հավատը, հույսը, որ մի օր էլի կհասնենք մեր ընտանիքներին, կգրկենք մեր երեխաներին` մեզ ուժ էր տալիս գերության ութ ամիսների ընթացքում»,-այսպես սկսվեց մեր զրույցը ութ ամսվա գերությունից վերադարձած, երեք անչափահաս երեխաների հայր Արթուր Աբգարյանի հետ(-ում լուսանկարը հասկանալի պատճառներով չենք հրապարակում Ի.Ա.), ով ՄՈԲ հրամանատարության ներքո հոկտեմբերի 21-ին Կապանից շարժվել էր դեպի Զանգելան եւ հենց այստեղ էլ, նույն օրը խմբով ընկնում են շրջափակման մեջ, ապա մի քանի ժամ անց գերեւավարվում:

Թե ինչ դժոխքի միջով են անցել եւ շարունակում անցնել դեռեւս այնտեղ մնացած մեր տղաները, ինչն՞ է ամեն անգամ հույս տալիս նրանց, որ դիմանան, ի՞նչպես են վերաբերում գերիներին, ովքեր են հայալեզու խոսող ադրբեջանցի զինվորականները այս եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ Արթուր Աբգարյանի հետ «Իրավունքի» բացառիկ զրույցը` հարց ու պատասխանի միջոցով ներկայացնում ենք ստորեւ:

-Արթուր, դժվա՞ր է գերությունից հետո վերադառնալ բնականոն կյանքի:

- Ճիշտն ասած չէ, բայց մանր-մանր հետ ենք գալիս արդեն: Շատ դժվար է, հատկապես սկզբի օրեր, բայց հիմա արդեն մանրից հետ ենք գալիս...

-Որքա՞ն ժամանակ եք մնացել գերության մեջ:

-Համարյա ութ ամիս, հոկտեմբերի 21-ին ենք գերեւավարվել: Մեր հետ վերադարձած Գեղամի հետ եմ գերի ընկել, բայց բանտում նստած եմ եղել Ենոքի հետ, ով փառք Աստծո մեզանից շուտ վերադարձավ:

-Արթուր, սպասելի՞ էր Ձեզ համար նման պարտությունը:

-Անկեղծ ասած, երբ մենք գնացինք, արդեն իրավիճակը դաժան էր, անկառավարելի: Ես չեմ տեսել մնացած պատերազմները, բայց էս պատերազմը ուրիշ էր ըստ իս: Պեշեխոդով կռիվ համարյա չկար, թշնամին անհամեմատ շատ էր թե՛ թվաքանակով, թե՛ զինտեխնիկայով:

-Ի՞նչպես եւ ո՞ր հատվածից գերեւավարվեցիք:

-Յոթ ու ժամ շրջափակման մեջ էինք Զանգելանում: Ամեն ինչ արեցինք, որ... Չորս հոգով էինք ՄՈԲ-ի տղերքով: Մենք ներքեւն էինք` դիրքերում, իսկ իրենք վերեւում: Հետո, որ տեսան մեր տղերքը սաղ ցիրուցան են եղել, մնացել են քիչ մարդիկ իրենք իջան ներքեւ, որտեղ որ մենք էինք դիրքավորված: Իրենց նկատելուն պես մի չորս քայլ առաջացանք վերեւ, բայց այդ ընթացքում արդեն կալցոի մեջ էինք մեզ գցել: Մոտ 30-40 հոգով զենքերով կանգնեցին գլխներիս վերեւում, կապկպեցին` ոտք, ձեռք, աչք ու սկսեցին ծաղրել ոնց կարող էին... Հետո տարան մեզ տարբեր շինություններ:

-Չորսից բոլորն էլ այսօր վերադարձե՞լ են:

-Մեկը մնացել է, ճիշտն ասած իր անունը գերիների ցուցակում չեն էլ հաստատում:

-Բայց Դուք իրեն տեսե՞լ եք:

-Առաջին մի երկու օրը տեսել ենք, բայց դրանից հետո էլ չենք տեսել:

-Ի՞նչ վերաբերմունքի էիք արժանանում այնտեղ:

- Կարճ ասեմ` նվաստացուցիչ, հատկապես սկզբի ընթացքում:

-Միանգամից Բաքվի բա՞նտ տեղափոխեցին:

-Սկզբում տարան երկու տարբեր ռազմական օբյեկտներ, որից հետո տեղափոխել են Բաքվի բերդ, հետո ԿԳԲ, նորից բերդ ու էդպես շարունակ:

-Ասում են, որ ադրբեջանցի շատ զինվորականներ ավելի վարժ էին խոսում հայերեն, քան մենք:

-Շատ ճիշտ է, այն աստիճան, որ մեր սխալներն էին ուղղում հայերեն պատասխանելիս:

Զրույցի մանրամասները

Iravunk.com-ում: 

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan