Օրերօվ տուն չէինք խոսում, դժվարներից մեկնել հենց էս էր, բայց իրար ուժ էինք տալիս...4%զարյադկով 6-7 հոգով տուն էինք խոսում
Գերությունից վերադարձած մեր հրաշք, լուսավոր տղա Ենոք Ավետիսյանը կիսվել է հուշերով, մասնավորապես գրելով.
Աշոտնա Մարտիրոսյան Աշոտի հետ ծանոթացա օգոստոսի 25 ին Ասկերանում,ծանոթությունը դարձավ ընկերություն,20 օր հետո,Ասկերանից տեղափոխվեցինք Ջաբռաիլ,Սեպտեմբերի 15 ներ,մեր տղերքից 13 քս 5 րդ գումարտակ 1 ին վաշտ էինք նոր ու անծանոթ միջավայրում սկսեցինք ավելի լավ ընկերություն անել ես Աշոտը,Սերոժը,Դանիէլը,Գարիկը,Վահագը,Ֆելոն,Ծյոմը,Գագոն ու մի քանիսը,մեր ընկերությունը ավելի իսկական ու հասկանալի դարձավ սեպտեմբերի 27 ից սկսած,ստեղ արդեն հասկացանք որ ընկերը պռոստը բառ չի, հասկացանք որ ընկեր էննա որ քո համար կարա տա ամենաթանկը...կյանքը ու տվեցին տղերքը...
27 Ից մինչև 12 սը իրար հետ էինք օր ու գիշեր, ուրախ թէ տխուր,օրերօվ տուն չէինք խոսում,դժվարներից մեկնել հենց էս էր,բայց իրար ուժ էինք տալիս...4%զարյադկով 6-7 հոգով տուն էինք խոսում,գիտեինք որ սաղ լավ ա լինելու մինչև, որ վրա հասավ հոկտեմբերի 12ը,շրջափակման մեջ էինք 12 հոգով սաղս 18 տ.տղերք էինք մենակ Լյովն էր 19տ.մեր սերժանտն էր, 8 ամսվա ծառայող...
շրջափակմանը հաջորդեց ադրբեջանական հատուկ 25 ից 30 հոգանոց ջոկատայինների հարձակումը մեր վրա սկսեցինկ կրակել ու էտ րոպեները փոխեց ամեն ինչ, կորցրինք ամենաթանկը որը ձեռք էինք բերել մեր ընկերությունը...ես վիրավորվա տղերքին էլ չտեսա...մենակ դրանց հաչոցներ լսվում...
Փառք են տղերքին ովքեր որ ընկան իմ ու քո համար..
Շնորհակալ ենք ու պիտի լինենք էն տղերքին ովքեր էսօր իմ ու քո խաղաղ օրվա երաշխավորն են...
Նկարում ամենամոտ ընկերներիցս մեկննա,Աշոտը Աստված հոգիտ լուսավորի ԱՇՍ...
