Անարդար է կալանքի տակ պահել պատերազմի բովով անցած, հազարավոր կյանքներ փրկած, եզակի պարկեշտ անձնավորությանը.ԱՀ թեմի առաջնորդը պրոֆեսոր Չարչյանի մասին
«Անարդար է կալանքի տակ պահել պատերազմի բովով անցած, հազարավոր կյանքներ փրկած, եզակի պարկեշտ անձնավորությանը: Չխորանալով գործի մանրամասների մեջ` պրոֆեսորի նկատմամբ իրականացվող գործողությունները ես դիտարկում եմ, որպես անարդարացի որոշում: Այդ մարդը միշտ ժպիտը երեսին մարդկանց օգնել է, բուժել, ապաքինել: Չի եղել դեպք, որ մենք որեւէ քաղաքացու, զինվորի բուժելու խնդրանքով դիմենք ու ինքը անմիջապես քայլեր չձեռնարկի»,-«Իրավունքի» հետ զրույցում անրսդրադառնալով «Իզմիրլյան» բկ-ի տնօրենին կալանքի տակ պահելու որոշմանը, նման տեսակետ է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Հ.Գ. Արցախում տիրող իրավիճակի, արցահայության չբուժվող վերքերի եւ այլ հարցերի շուրջ սրբազանի հետ զրույցն ամբողջությամբ կներկայացնենք ավելի ուշ:
