«Զանգելանն ու Կուբաթլուն ազատագրելու համար» մեդալով պարգևատրված ադրբեջանցին կախվել է հայրական տան տանիքում
Շիրվան քաղաքի բնակիչ, 1988-ին ծնված Ջալիլով Էմին Էլդենիզ օղլուն կախվել է հայրական տան տանիքում: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ընդդիմադիր բլոգեր և Meydan TV-ի համահիմնադիր Հաբիբ Մյունթազիրը:
Ըստ նրա՝ հանգուցյալը, որպես կամավոր, 2020-ին մասնակցել է Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Արցախի. հունիսի 24-ին նա պարգևատրվել էր «Զանգելանն ու Կուբաթլուն ազատագրելու համար» մեդալով:
Հիշեցնենք, որ երեկ Բերձորում ադրբեջանական մեքենայի վթարից երկու ադրբեջանցի զինծառայող էր մահացել։