Բուն Քարին տակ կարելի է ասել մտել են առանց ավելորդ խոչընդոտի. Քարին տակի գյուղապետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում
«Նոյեմբերի երեքից սկսած բանակային ստորաբաժանումների անձամբ չեմ տեսել, բացի պահակակետի զինվորներից: Ես կոնկրետ աշխարհազորայինների, կամավորների հետ փոքրիկ ճակատում էի կռվում, բայց թշնամու դեմ պայքարելը կարողացել ենք ընդամենը 24 ժամ, որից հետո այլեւս անհնար էր կանգնել այնտեղ` հեռահար կրակոցներով ոչնչացնում էին ինչ պատահի: Մենք էլ հետ ենք քաշվել»,-անդրադառնալով Շուշիի` թշնամու ձեռքի տակ հայտնվելու իրողությանը, «Իրավունքի» հետ զրույցում ասաց Քարին տակի գյուղապետ Աշոտ Հարությունյանը:
-Այսինքն՞ նահանջել եք:
- Այլ տարբերակ ուղղակի չկար` մինամյոտով, սմերչով հեռահար հարծվածներ էին հասցնում, իսկ էդ ժամանակ սովորաբար, ինչ են անում` անցնում են պաշտպանության, խրամատներում թաքնվելով, հետ քաշվելով: Մինամյոտով խփում էին, ճամփան մաքրում ու առաջ գալիս, տենց մինչեւ Շուշի: Իրենց զենքերը շատ էին, շատը մեղմ է ասած:
-Ասում են, որ սկզբնական շրջանում թշնամին եւս բավականաչափ կորուստներ է կրել:
-Դե դա ասում են, որ ես էլ վերրցնեմ էն չիմացածի մասին ասեմ` արդեն ճիշտ չի լինի: Ուժերի անհավասարության հարցն էր հիմնական պատճառը:
-Եթե ժամանակին ճիշտ ինքնակազմապերվեինք չէին՞ք կարող հետ շպրտել թշնամու առաջխաղացումը:
-Ի՞նչով` ավտոմատով հելնեինք միամյոտի դեմը, ախր անբացատրելի է, թե ինչ էր կատարվում, հեշտ ա կողքից խոսելը: Թշնամին շատ կորուստներ տվել Քարին տակի մատույցներում, հետո, թե ինչ է եղել կդժվարանամ ասել:
մանրամասն՝Iravunk.com-ում:
