ՀԲ-ն խոստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման եւ կիրառման ֆինանսավորումը հասցնել 20 միլիարդ դոլարի
ՀԲ-ն, հիմնվելով զարգացող երկրներից ֆինանսավորման ընդհանուր պահանջարկի կտրուկ աճի վրա, խոստացել է ավելացնել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման եւ կիրառման ֆինանսավորումը՝ հասցնելով այն 20 միլիարդ դոլարի:
Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասն ասել է, որ ՀԲ-ն արդեն ավելի քան 4 միլիարդ դոլար է տրամադրել 51 զարգացող երկրների՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր գնելու եւ կիրառելու համար, եւ շուտով միջոցներ կտրամադրի եւս 25 երկրների:
Համատեղ հայտարարության մեջ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը G20-ի երկրներին կոչ են արել 2021 թվականի ավարտին հասնել բնակչության առնվազն 40% եւ 2022 թվականի առաջին կեսին 60% պատվաստումների նպատակային ցուցանիշներին:
