1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ էս պատերազմում դավաճանները ծնվել են հենց նախկինների ծոցից, ու պատերազմի ելքի համար էլ՝ հարյուր տոկոսով Օնիկ Գասպարյանն է մեղավոր» . Աշոտ Աղաբաբյան

Ակնհայտ է, որ այս իշխանությունը, չփոխելով իր աշխատելաոճը, չթարմացնելով իր կադրային բանկը, չի կարող արդյունավետ զբաղվել երկրի խնդիրներով։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովին, օրերս, իր խոսքում ասել էր «Հայաստան» դաշինքի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իրենք այդպես էլ չհասկացան, որ հենց իրենց աշխարհայացքն ու աշխատելաոճն են եղել այս խնդիրների պատճառները։ Նրանք չեն հասկացել այս կարեւոր բանը ու հիմա չարացած են, շարունակելու են նոր հետապնդումները։ Ես համոզված եմ ուղղակի, որ սա պարտադիր, անխուսափելիորեն բերելու է նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ 2018 թվականից հետո ՀՀ-ում ընտրություններ եղել են դրանից 2,5 տարի անց, իսկ քանի որ այս իշխանությունները խնդիրներ լուծող չեն, այլ ստեղծող են, իմ կանխատեսմամբ` մենք նոր արտահերթ ընտրություններ ունենալու ենք մոտավորապես 1,5 տարի հետո»,-ասել էր Քոչարյանը։


Իսկ թե որտեղի՞ց նման վստահություն եւ համոզմունք Քոչարյանին, որ հնարավոր է իր նշած ժամկետներում, այդուհանդերձ նորից գնալ արատահերթ ընտրությունների, NEWSMEDIA.am -ը այս եւ այլ հարցերի, հնարավոր ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի հետ, ով Քոչարյանի վերոնշյալ հայտարարությանն ի պատասխան, արձագանքեց.

-Ոչ մի բան էլ չեն կարող անել.ո՛չ հիմա, ո՛չ 1,5 տարի հետո, ու ո՛չ էլ երբեւէ: Թող մոռանան էդ մասին: Իրանք ուղղակի ցայտնոտի մեջ են, անընդհատ «թազա» բաներ են ասում՝փորձելով մնալ ջրի երեսին:Ես չեմ պատկերացնում, թե իրենք ինչի հիման վրա են նման բան ասում.որովհետեւ ինձ թվում է, որ իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչ են ասում:

-Պարոն Աղաբաբյան, իսկ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում Արցախում.կարծես թե այնտեղ էլ ներքաղաքական կրքերը եռման փուլում են, եւ դժվար է պատկերացնել, թե ինչ կստացվի Արցախում, եթե իրավիճակը այսպես ասած՝ դուրս գա վերահսկողությունից…

-Արցախում, ոչ մի բան էլ չի լինի. հանգիստ եղեք:

-Իսկ ըստ Ձեզ, ովքեր են կանգնած Արցախյան ինտրիգների ետեւում:

-Ախր պարզ չի Ձեզ, ինձ ե՞ք խոսցնում:

-Այո:

-Պարզ չի՞, ովքեր են:

-Նկատի ունեք ընդդիմության ճակատի խաղացողների՞ն:

-Իհարկե:

-Ռոբերտ Քոչարյանին էլ ե՞ք այդտեղ տեսնում:

-Ինչի միայն Քոչարյանին ո՞ր, շատերը կան այդտեղ:

-Իսկ ստեղծված իրավիճակում, ո՞րն է նրանց ուզածը Արցախից, Արցախցուց…Ի՞նչ է, մերօրյա ընդդիմադիրները նոր իմացա՞ն. որ ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը, «փառապանծ» ու խելքից դուրս հարուստ գեներալներ ու չինովնիկներ է «տվել», ինչի մասին սկսեցին հիշել ու խոսել պատերազմի ավարտից հետո հանկարծ…Ինչպե՞ս հասկանալ...


-Հենց էդ ա էլի, որ իրանք էլ չեն հասկանում, ինչ են ուզում հայ ժողովրդից: Կերել են, տարել են, պիտի բերեն տեղը դնեն: Պիտի տեղը դնեն, որ հզոր ու անպարտելի բանակ ունենանք: Էնպես որ, Արցախում էլ ոչինչ չի ստացվելու, եւ որեւէ բան վերահսկողությունից հաստատ դուրս չի գալու: Անհոգ եղեք:

-Այսինքն, ընդդիմությունը եւ որեւէ ֆրոնոտում «կրելու» շանսեր չունի՞, ճի՞շտ հասկացա:

-Ընդդիմությունը կարա մենակ լավ քարածուխ կրի:

-Բա Քոչարյանը՞…

-Ինքն էլ հետները:

-Բայց Քոչարյանը օրերս հայտարարել է, որ ցունամին շարունակվելու է նաև Ազգային ժողովում: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Ոչինչ, իրանից դուրս խոսում է, ինքը մինչեւ հիմա իրան «պրեզիդենտ» է պատկերացնում:

-Եւ ինչ, տվյալ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ ավելորդ ինքնավստահությունը խանգարեց Ռոբերտ Քոչարյանին, եւ ժողովուրդը դարձյալ գնաց Փաշինյանի ու նրա թիմակիցների ետեւից՝ անգամ 44-օրյա դաժան ու խայտառակ պատերազմի արդյունքներից ու անդառնալի կորուստներից հետո…
-Ասեմ, նախ էս պատերազմում Նիկոլը չի պարտվել.էդ նախկիններն են պարտվել:

-Էդ ո՞նց, պարոն Աղաբաբյան կարծեմ իշխանության ղեկին Փաշինյանն է եղել, այլ ոչ թե նախկինները:

-Հա հասկացանք, Նիկոլն է եղել իշխանության ղեկին, բայց դավաճանները ծնվել են հենց նախկինների «ծոցից»: Լավ իմացեք, պատերազմում մենք պարտվել ենք դավաճանության պատճառով:

-Իսկ ովքեր են դավաճանները, անուններ կասե՞ք:

-Մի կարճ ժամանակ անց, իրականությունը բաց աչքերով կտեսնեն շատերը. մի քիչ դիմացեք:Ամեն ինչ կտեսնեք, անուններ էլ շատ կլսեք:
Նիկոլը իր մասով պատրաստ է եղել ամեն ինչով օգտակար լինի բանակին, զինվորին: Նա ամեն ինչով կանգնած է եղել բանակի կողքին. ինքը զինվորական չի, որ մանրամասն իմանար, թե ինչ էր պետք հայոց բանակին:

-Դե ուրեմն, պետք էր գոնե կադրային քաղաքականությունը ճիշտ տանել, եւ խիստ զգուշորեն մոտենալ Բանակի բարձրագույն սպայական կազմի նշանակումներին, առհասարակ կադրային տեղաշարժերին բոլոր, որպեսզի այսօրինակ խայտառակ արդյունքներ չունենայինք:

-Հիմա ասեմ. Գլխավոր Շտաբի պետը պետք է ասի չէ՞, թե ինչ է պետք բանակին: Շտաբի պետը ինչ ասել է, Նիկոլն էլ ամեն ինչ արել է:

 

Պատերազմի ելքի համար էլ՝ հարյուր տոկոսով Օնիկ Գասպարյանն է մեղավոր

 

-Ուզում եք ասել, որ ԳՇ-ն է՞ եղել գլխավոր մեղավորը, եւ որ ամբողջ պատասխանատվության բեռը ընկնում է միայն ԳՇ-ի՞ վրա :

-Բա իհարկե: Բա հո ես, կամ դուք չեք պատասխանատուն՝ էդ ամենի: Բա հո ես, կամ դուք չեք՝ «խաղեր տվել»: Անողներն արել են, դավաճանել են, ու հիմա էլ թող «մեյմունություններ» չանեն:

-Դուք ասում եք նախկիններն են մեղավոր, նախկիններն էլ ահա համառորեն պնդում են, որ այդ Նիկոլն է Փաշինյան դավաճանել, երկիրը անդունդի եզրին հասցրել, հող հանձնել, եւ այլն…Հիմա, ո՞նց հասկանանք. ովքեր են իրական դավաճանները, մեղավորները…

-Ես ասեմ Ձեզ. ուրեմն Ռուսաստանին պետք էր որ մտնի Ադրբեջան (որպեսզի ՆԱՏՈ-ն այնտեղ չմտներ), ու մեր ընդդիմությունն էլ այդ հարցում Ռուսաստանին շատ սիրուն աջակցեց, ու վերջ: Եւ այդ բանը արեց Ռուսաստանը՝ մեր ընդդիմությանը օգտագործելով: Սա է իրականությունը:

-Փաստորեն արմատները խորքից են գալիս, եւ այդ է պատճառը, որ ընդդիմության ճակատից հաճախակի են մեսիջներ ստացվում , որ ընդդիմության հաղթանակից եւ իշխանություն վերցնելուց հետո միայն, կվերագտնենք խաղաղությունը մեր…Այդպես է՞, Ձեր համոզմամբ:

-Ինձ շատ ճիշտ հասկացաք: Իրանց ասածը վաբշե ինչ ա. կարող ա՞ երկիրդ պտի պարսպապատես, ժողովրդիդ ստրկացնես: Էդ ա՞ իրանց ասածը, ուզածը, չեմ հասկանում:

-Չէ , ասում են մեզ կպաշտպանեն՝ արտաքին թշնամիներից բոլոր:

-Ախպոր պես… ամեն մարդ էլ՝ իրա ստրուկի պաշտպանն ա : Ըտենց ո՞նց, էդ ո՞նց պիտի անես որ…էդ հեքիաթները թող պահեն իրենց համար, ու վերջ: Գայանե ջան, ամբողջ աշխարհը Նիկոլի մեջքին ա կանգնած, իսկ էդ նախկինները…աշխարհի առաջ հեղինակազրկված են՝որպես թալանչիներ:

-Իրենք էլ պնդում են , որ Փաշինյանն է խայտառակվել աշխարհի առաջ, մատնացույց անելով որ Նիկոլը կապիտուլյանտ է, դավաճան ու անկարող:

-Նախ կապիտուլյացիայի մասին խոսք չկա: Էդ փաստաթուղթը, որի մասին իրանք էդքան խոսում են՝ վերաբերում ա է զինադադարին, ու էդ կապիտուլյացիա բառն էլ, իրանք են հնարել: Եւ երկրորդ, Նիկոլը միշտ էլ պատրաստ է՝ իր ժողովրդին, Արցախին ու սփյուռքին «ատամներով պահելու»:

-Էդ ո՞նց պարոն Աղաբաբյան, թշնամին վաղուց հասել է Սյունիք, Գեղարքունիք, Սեւան…Էս տեմպով չենք զարմանա, որ մի օր էլ հասնեն Երեւան:Բա էս դեպքում, ի՞նչ կասեք:

-Լավ էլի ազիզ ջան, էդ «մուտիտներին» մի հավատացեք: Էդ սաղ իրանց «մուտիտներն» ա, որ քցում են դաշտ. էդ հարցը սաղ իրանց տիրույթում էր մնացել, ու հիմա տեսաք ինչ եղավ:
Նիկոլը կրակն ընկավ՝չիմանալով որ իրանք տարիներ շարունակ ինչ են պայամանավորվել, արել-դրել Ալիեւի հետ: Փաշինյանը իր ճիշտ քաղաքականությամբ` իր երկիրը կպահի: էս ժողովուրդն էլ՝ իրան ա ընտրել, իրան ա սիրում, ու իրան ա ընդունում:

-Հա հասկացանք, որ ժողովուրդը իրեն է ընտրել, իրեն են սիրում-պաշտում, երկրպագում…Բայց ներկա իրավիճակում ճիշտ քաղաքականությունը էլ ո՞րն ա, երբ թշնամին ոտքերն է պնդացնում Հայաստանի Հանրապետության տարածքում:

-Հիմա իրանք ինչ ուզենան կասեն: Դե հիմա ես էլ ինչ ուզենամ. ասե՞մ իրանց մասին:

-Ասեք, Ձեր դուխը «միշտ տեղն ա»…

-Ասեմ, ազիզ   ջան. իրանց վարած քաղաքականությունը նա է եղել, որ Ալիեւի հետ ձեռք-ձեռքի տված, 30 տարի չեն պատերազմել՝թալանելով էս խեղճ ժողովրդին: Ալիեւը զենք էր առնում՝սրանք թալանում: Հասակացա՞ք, ինձ: Երկրորդ՝արտաքին քաղաքականության մեջ Նիկոլի վերցրած ուղղությունը ամենաարդարն է: Նիկոլը չի կարող որեւէ պետության, աշխարհի հետ վատ լինել.մենք սփյուռք ունենք: Ու Նիկոլը սփյուռքի պաշտպանն է, հասկանում ե՞ք ինձ: Դրանից ավել, էլ արտաքին քաղաքականություն վարելը ո՞րն ա:

-Բայց ի՞նչ օգուտ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունից, (որը որ Ձեր դիտարկմամբ արդյունավետ է եղել), երբ այդ նույն աշխարհը լռեց, երբ պետք էր խոսել: Աշխարհը լռեց, երբ Արցախում մորթվեց մի ամբողջ քաղաքակրթություն, երբ թշնամին գնդակոծում էր հիվանդանոց, եկեղեցի, ծննդատուն ու խաղաղ բնակավայրեր: Աշխարհը լռեց, երբ Հայը մորթվեց. անթիվ-անհամար զոհեր ու վիրավորներ տվեց: Ո՞ւր էր աշխարհը, այդ ժամանակ: Էլ չասենք՝թե ժամ առ ժամ ուր են հասնում Եռաբլուրի մասշտաբները ցավոք…

-Ազիզ ջան, Եռաբլուրը մեր օրոք ա եղել. զոհ էլ ենք տվել, ամեն ինչ արել ենք, բայց չենք պարտվել: Եթե մի փոքր պետություն, որ դեռ կարգավիճակ չուներ, բայց կարողացավ Թուրքիայի, Ադրբեջանի ու մարդասպան ահաբեկիչների հետ դեմ առ դեմ կանգնել ու կռվել…էլ դրանից էն կողմ ի՞նչ ասես: Դուք հասկանում ե՞ք, ինչ էր նշանակում. մեկը՝ երեքի, չորսի դեմ…
Ախր էդ կռիվ կինո չէր, որ նայես ու մի բան ասես. դա մի ուրիշ բան էր, հասկանում ե՞ք: Էդ նույն թշնամին իրա զոհերի թիվը մինչեւ էսօր ճիշտը չի ասում, որովհետեւ իրանց զոհերին տանում՝ Կասպից Ծովն են լցնում: Մեր Հերոս Տղերքը կռվել են, ես իրանց սաղի ցավը տանեմ. իրանք բոլորը ազգի Հերոսներ են , թող լույս իջնի նրանց շիրիմներին: Տղերքը՝ Ազգի Հերոսներ են. նրանք կռիվ տվեցին իրենց Հայրենիքի, ու Հայի գոյի համար: Հավերժ Փառք մեր Տղերքին, մեր Հերոսներին:

 

Պատերազմից հետո, ո՞ւմ մոտ գնաց Օնիկ Գասպարյանը: Քոչարյանի չէ՞...


-Պարոն Աղաբաբյան, իսկ հնարավոր չէ՞ր պատերազմը դադարեցնել ավելի շուտ, որպեսզի հազարավոր զոհեր, վիրավորներ , հարյուրավոր գերիներ ու անհետ կորած Տղաներ այսօր չունենայինք:

-Չէ, անհնար էր պատերազմը դադարեցնել, անհնար: Տղերքը կռվել են, որ հողը պահեն, երկիրը պահեն: Սա ուրիշ պատերազմ էր, հասկացեք: Ես հասկանում եմ.շատ եմ ցավում, որ մեր մատաղ սերունդը գնաց, ես իրանց սրտին մեռնեմ, բայց պատերազմ էր, բանակ էր…եթե կռիվ էր, ամեն ինչ հնարավոր էր:

-Եթե նախկինների օրոք զարգանային այս սցենարները, ըստ Ձեզ պատկերը նույնը կլինե՞ր…

-Նախ եթե նախկինները լինեին, պատերազմ չէր լինի, ու թալանը կշարունակվեր: Իրանք ստեղ կթալանեին,Ալիեւն էլ՝ ընդեղ: Ինչի՞ պտի պատերազմ լիներ, ո՞ր: Նախկինները, գոնե ամոթից հիմա պիտի վեր ընկնեին տեղները, ու թալանածն էլ ետ բերեին՝ դնեին տեղը:

-Ու դուք հավատում եք որ նրանք թալանածը վերադարձնելու ե՞ն, պարոն Աղաբաբյան: Իրենց տարածի՝գոնե 20 տոկոսը, ենթադրենք…

-Ես կարծում եմ, որ եթե իրենք իրենց թալանածը ետ տան՝ էս երկիրը երկիր կդառնա: Բանկերից, խանութներից, լույսից, ջրից բռնած՝ սաղ վաճառել են:


-Փաստորեն համաձայնում եք հնչող այն տեսակետների հետ, որ մեր անմեղ Տղաների արյունը՝ նաեւ նախկինների ձեռքերին է…

-Հա, բա էլ ո՞ւմ ձեռքերին է: Եթե իրանց գեներալները գնում ընդեղ «շուխուր» են դնում.թե բա հետ քաշվեք, տանում- քցում են թուրքերի ձեռքը…բա էդքանից հետո, էլ մեղավորն ո՞վ էր... Բա իրանց պետք էր շատ զոհեր տայինք, որ էդ թեմայով Նիկոլին կարանային խեղճացնեն:


-Իսկ ո՞ւր են Փաշինյանն ու իր իշխանությունը: Ինչո՞ւ մինչ օրս դավաճաններն ու պատերազմը ձախողած անհայրենիքիները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե իրականում այդպես է: Դուք էլ քիչ առաջ ասացիք, որ ԳՇ-ն է ըստ էության տանուլ տվել այս պատերազմում: Եւ ի միջի այլոց, ո՞ւր է հիմա Օնիկ Գասպարյանը:

-Չգիտեք ուր ա՝ Քոչարյանի մոտ ա: Պատերազմից հետո, ո՞ւմ մոտ գնաց Օնիկ Գասպարյանը: Քոչարյանի չէ՞, էս պատերազմի ելքի համար՝ հարյուր տոկոսով Օնիկ Գասպարյանն է մեղավոր :

-Ուզում եք ասել, պատերազմական օրերին էլ, Օնիկ Գասպարյանը Քոչարյանի՞ն է «հաշիվ տվել», այսինքն նրան է՞ «ենթարկվել»…

-Հա բա ինչ ա արել: Չտեսա՞ք, ինչի: Մի քիչ համբերեք.շուտով սահմանադրության մեջ փոփոխություններ կլինեն, դատական համակարգում կադրային լուրջ տեղաշարժեր կարվեն… այ էդ ժամանակ, կտեսնեք արդարադատությունը ոնց է լինում:Էսօրվա կադրերը՝սաղ դրանց կադրերն են: Ժամանակ է պետք, որ սահմանադրական փոփոխություններով հաջողվի դատական համակարգում իրական փոփոխություններ կատարել: Որովհետեւ «պլստալու» տեղէլ չեն ունենալու, կամ էլ պիտի փախնեն:Եթե մի մարդ , երկու մարդ, երեք մարդ վենդետա են արել ամբողջ ազգին, ո՞նց եք պատկերացնում, չի կարելի՞ ամբողջ ազգիդ, ժողովորդի, ցեղիդ պատվի համար էլ՝ էդ երեքին էլ դու պատժես:

-Նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ովքեր այս պահին էլ փաստորեն դեռ դատական քաշքշուկների մեջ են, թե՞…

-Ինչու միայն նրանք, նախկին բոլոր թափթփուկները պիտի պատժվեն, եւ պիտի կանգնեն օրենքի առաջ: Սրանից հետո նրանք ինչ էլ անեն՝ խայտառակ են լինելու: Իրենք էլ ոչ մի բան չունեն:

-Ինչի չունեն ո՞ր, մարդիկ պատիվ ունեն…

-Ո՞վ է ասում:

-«Պատիվ ունեմ» Դաշինքն է ասում…

-Ովքեր են դրանք:

-Ռեբրենդիգի ենթարկված նախկին ՀՀԿ-ականները, Ձեր նախկին սիրելիները: Ինչու չէ, այսօր այդ շարքերում կան կա Արթուր Վանեցյան, Իշխան Զաքարյան, Տարոն Մարգարյան եւ այլք…

-Ես չգիտեմ խորհրդարանում իրենք ինչով են զբաղվելու, բայց հավատացեք ինչ էլ անեն՝ խայտառակ են լինելու:

-Բայց Արթուր Վանեցյանը, չի մոռանում պարբերաբար բարձրաձայնել այն մասին, որ մեր երկրում (այսպես ասած ) գլխավոր խայտառակությունը նույն Նիկոլ Փաշինյանն է, որ կա…
-Ուրեմն իրանք ինչ ասում են Նիկոլին՝էդ իրանք են:

-Պարոն Աղաբաբյան,բայց ժամանակին դուք էլ կարծես թե բախտակից էիք ՀՀԿ-ականների հետ, ժամանակին քայլում էիք այդ նույն նախկին խայտառակությունների հետ: Դուք կյանքի բովով անցած մարդ, բիզնես գործունեության ծավալած հայտնի գործարար, աշխարհ տեսած մարդ, չէիք կռահո՞ւմ, որ խայտառակությունների հետ գործ ունեք…Ինչո՞ւ էիք նրանց հետ ճանապարհ անցնում…

-Ես չեմ առարկում , էդ տենց ա եղել:Բայց լավ գիտեք, որ իրանց մեջ լինելով՝ ոչ մի իրանց թեմաների, խաղերի ու ինտրիգների մեջ չեմ եղել:

-Կա նման բան, չենք հերքում: Այդ ժամանակահատվածում շատ ենք լսել ակնարկներ, որ իշխանության մեջ գտնվելով այդուհանդերձ դուք ընդդիմադիր կեցվածք եք դրսեւորել ՝ նաեւ կուլիսներից դուրս:

-Ապրեք, որ ճիշտն եք ասում.հենց տենց էլ եղել ա:Ես իմ քրտինքով ապրել եմ, սաղին ոնց կարողացել հասել եմ, ձեռք եմ մեկնել, բյուջե չեմ թալանել, կաշառք չեմ վերցրել, կեղտոտություններ չեմ արել:

 

Աշխարհում երկու մարդ են եղել, որ հետ են եկել ժողովրդի խնդրանքով. մեկը ՝եղել ա Ռուզվելտը , մյուսը՝ Դը Գոլը

 

-Պարոն Աղաբաբյան, այնուամենյանիվ շատերը Ձեզ դիտարկում են որպես թունդ նիկոլականի…Այդ ռեպլիկներին որեւէ կերպ կարձագանքե՞ք:

-Ասեմ, ասեմ. ես ոչ մի ական չեմ՝ էդ մեկ: Ինձ համար ամենակարեւորը՝ իմ հայրենիքն է, իմ ընկերներն են, իմ հարազատներն են : Այսինքն, ես իմ ժողովրդի կողքին եմ.ժողովուրդը ոնց ասեց՝տենց էլ կանեմ:
Ինձ երբեւէ ոչ մի ական չի կարելի դիտարկել: Ես մի անգամ ասել եմ.երկրի ղեկավարը որ մի անգամ գնաց, երկրորդ անգամ չի կարա գա:
Աշխարհում երկու մարդ են եղել, որ հետ են եկել ժողովրդի խնդրանքով. մեկը ՝եղել ա Ռուզվելտը , մյուսը՝ Դը Գոլը: Մեր պատմության մեջ էլ՝ տենց բան չի գրանցվել:

-Չմոռանանք խոսել ամենակարեւորի մասին. թշնամին այլեւս դիրքավորվել, եւ շարունակում է նոր «խարիսխներ գցել» ՀՀ-ի սահմանին այլեւս: Ինչպե՞ս ենք կարողանալու դիմագրավել նոր մարտահրավերներին, եթե Աստված մի արասցե այս անգամ պատերազմ սկսվեց արդեն Հայաստանի տարածքում:

-Ես մի բան էլ, Ձեզ համար ուզում եմ Չերչիլից մեջբերեմ…Նա ասել է.«Եթե տեր ես ման գալիս՝ուրեմն անտեր ես»: Այսինքն, եթե այսօրվա դրությամբ մենք տեր ենք ման գալիս. օրինակ Ռուսաստանին, կամ ԱՄՆ-ին, ուրեմն մենք անտեր ենք: Մենք անտեր չենք լինի էն ժամանակ, երբ որ մի հզոր զենք կունենանք, ու էս աշխարհը, էս ամբողջ մոլորակի ժողովուրդը կհասկանան, որ Հայաստանն ինքն ա, իրա տերը:

-Լավ է ասված. բայց ո՞նց ունենաք, ի՞նչ միջոցներով, ի՞նչ ճանապարհով:Երբ 30 տարի շարունակ Ալիեւը զինվել է, իսկ մերոնք բյուջեն կեղեքելով դղյակներ ու ապարանքներ են կառուցել…կղզիներ ձեռք բերել, Պանամաներում էլ թաքցրել երկրից «թռցրածը»:

-Պատկերացնում եք, էս երկու տարվա ընթացքում Նիկոլը Արցախի համար էնչքան բան է արել, որ իրանք 30 տարում չեն արել:

-Օրինակ ի՞նչ է արել Նիկոլը, պարոն Աղաբաբյան, կասե՞ք: Մենք կորցրեցինք Արցախի տարածքի գրեթե 75 տոկոսը՝ 44-օրյա դաժան պատերազմում: Կորցրեցինք Շուշին, Հադրութը,շատ լավ տեսնում եք, թե Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ինստիտուցիոնալ ինչպիսի քաղաքականություն է վարում: Զուգահեռաբար նաեւ հոխորտում՝ առհասարակ մոռանալ Արցախյան հիմնախնդրի մասին, ասելով որ այդ հարցը այլեւս փակված է: Էս դեպքում, ի՞նչ կասեք:

-Էդ տխմար, սրիկա Ալիեւի ասածներին պետք չի ուշադրություն դարձնել, նա հիմար-հիմար դուրս է տալիս:
Մեր ժողովուրդը կպաշտանի՝ Արցախին էլ, Հայաստանին էլ: Ու մի մոռացեք, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու դեպքում՝անելիք ունի նաեւ մեր դաշնակից Ռուսաստանը: Եթե նրանք մի հատ ոտնձգություն անեն՝ռուսները պտի խոսան:

-Դե արդեն քանի դեպք արձանագրվեց ՀՀ սահմանին, բայց ռուսները կարծես թե բան էլ «չխոսացին» առանձնապես:

-Կարտահայտվեն, սպասեք: Հետո Նժդեհը, ռուսների մասին բան է ասել… Ասել է, թե հայը ոնց է ռուսին հարգել պատվել, սիրել, խելք միտք տվել, իսկ ռուսը` պետք եղած ժամանակ կամ ուշացել է, կամ տեղ չի հասել:

-Հիմա ի՞նչ է լինելու պատմական Սյունիքի ճակատակագրի հետ, պարոն Աղաբաբյան: Մեր Հարավային Դարպասի դռները կարծես թե լիովին բացվել են թշնամու առաջ: Ի՞նչ պիտի անենք,որ չվտանգենք Սյունիքը մեր անառիկ:

-Սյունիքը վտանգված չէ.հիմա իմ տղերքից էլ ընդեղ են, պահում են սահմանը: Ոչ մի վտանգ էլ չի լինի , հաստատ ամեն ինչ անելու ենք մեր հայրենիքի սահմանները ամուր պահելու ու պաշտպանելու համար:

-Տեսնենք:

-Հաստատ բան եմ ասում, մի կասկածեք: Մենք նորից կարողանալու ենք մեր վճռական խոսքը ասել, ու պահպանել մեր Հայրենիքը: Մենք պարտավոր ենք մեր Հայրենիքի սահմաններին տեր կանգնել:

 

 

Զրույցը՝ ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

 

 

NewsMedia.am

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan