Կարոտել եմ քո որդիական ջերմ համբյուրները, քո մամ ջան ասելը, քո գեղեցիկ ժպիտը. Սասուն Մկրտչյանի մայրիկի գրառումը
ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍԱՍՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՄԱՅՐԻԿԸ` ՏԻԿԻՆ ՆԱՐԻՆԵՆ ՀԵՐՈՍ ՈՐԴՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ`ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ, ՀԵՏԵՒՅԱԼ ԳՐԱՌՄԱՄԲ ԷՐ ԿԻՍՎԵԼ
Չեմ ուզում շռայլ բառերով քեզ նկարագրեմ, որովհետև դու օժտված էիր մարդ տեսակին բնորոշ բոլոր դրական հատկանիշներով, ցավում եմ, որ քո տեսակը շարունակություն չունեցավ։ Սասուն ջան կարոտել եմ քո որդիական ջերմ համբյուրները, քո մամ ջան ասելը, քո գեղեցիկ ժպիտը, ուզում եմ ամուր, շատ ամուր գրկել և մայրական քնքշությամբ ասել ԲԱՐՈՎ ԵՍ ԾՆՎԵԼ ՏՂԵՍ......