Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում
Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանը, ով ընտրություններին ընդառաջ հեռացվեց ծառայությունից, պատրաստ է անգամ երկրից հեռանալ:
Թե ինչն՞ էր իրականում գնդապետի ծառայությունից հեռացման պատճառը, ի՞նչ կարոտով է հիշում իր համար տուն դարձած զորմասը եւ այլ ուշագրավ մանրամասներ «Իրավունքը» փորձեց պարզել անձամբ գնդապետ Արգամ Գևորգյանից, ով անդրադառնալով հեռացման պատճառներին հետեւյալ պարզաբանումը ներկայացրեց.
-Ինձ ազատել են զուտ նրա համար, որ ես Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի հարազատ ընկերն եմ: Ասում էին դու քաղաքականությամբ ես զբաղվում, բայց ես չեմ զբաղվել, զբաղվեի` վախեցող տղա չեմ կասեի զբաղվել եմ ու լավ եմ արել:
- Դուք ասում եք, որ չեք զբաղվել, բայց այլ հրամանատարներ զբաղվե՞լ են:
-Ես չեմ կարա ասեմ, ես կարամ իմ համար պատասխան տամ: Իմ համար շատ վիրավորական է, որ ինձ այսօր անգամ ընդունման-հանձնման համար զորամաս չեն թղնում մտնեմ:
-Ո՞վ չի թողնում:
-Ոստիկանությունը, որոնց ներկայացուցիչները կռվի ժամանակ փախեխափախ էին արել: Այդ նույն ոստիկանությունը ինձ արգելում իմ զորմաս մտնել, այն զորմասը, որը ոտքի է կանգնեցվել թե՛ ֆինանսական, թե՛ այլ առումներով, իմ հրամանատար նշանակվելուց հետո:
-Պարոն Գեւորգյան, որտեղի՞ց իշխանություններին նման համոզմունք, որ Դուք խառնվում եք քաղաքականությանը:
-Չգիտեմ, իշխանությունները ասում, են, որ ես չարիք եմ եղել, չգիտեմ ինչի համար, իրենց հարցրեք:
-Հիմա ի՞նչով եք զբաղվելու:
- Այս պահին չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու, ծնողներս ԱՄՆ-ում են, իրենք են ինձ ֆինանսավորում, որ ընտանիքս պահեմ: Կարող են հաշվեհամարներով ստուգել, որ իմ ծնողներս են ինձ օգնում, որ ապրեմ: Թե չէ իրենց տված 460 հազարով չէի ընտանիքս պահում:
Ես հպարտ եմ, որ Նժդեհի բախտին արժանացա, ոչ թե Ագարակի գնդի նախկին հրամանատար Ղեւոնդ Հովհաննիսյանի: Բոլորը գիտեն, թե ով է Ղեւոնդը ու ինչ ճակատագրի արժանացավ:
Ես մաքուր զինվորական եմ, քաղաքականությունով էլ երբեք չեմ զբաղվել ո՛չ իշխանական ո՛չ ընդդիմադիր թեևում: Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու:
մանրամասները՝Iravunk.com-ում:
Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
