1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

18-20 տարեկան տղերքով շատ ուժեղ ենք եղել, պահել ենք, ինչքան կարողացել ենք,կռվել ենք չխնայելով սեփական կյանքը. Մերօրյա հերոս Նարեկ Սիրունյանի սխրանքի ուղղին

Ինչպես բոլոր, այնպես էլ արցախյան վերջին պատերազմի թողած վերքերը երբեք էլ չեն  սպիանալու, ինչպես որ երբեք հետ չեն գալու այն հերոսները, ովքեր ընկել են մարտի դաշտում` հանուն հայրենիքի: Սակայն նրանց շարքերում կռվել և շարունակում են ապրել մահին ու թուրքին հաղթած մերօրյա հերոսները, ովքեր կերտում են մեր նորօրյա պատմությունը: 
Հերոսները միայն նրանք չեն, ովքեր հերոսի կոչում ունեն, այլ հերոս են, ըստ իրենց արածի, իրենց ոգով: Եթե մեր հերոսներից շատերի արարքները հայտնի են, շատերի գործն ու անունները մնացել են ստվերում, այդ մասին գիտեն իրենք, հարազատները, ընկերները, եւ վերջ: Դա ճիշտ չէ: 

Առավել եւս, որ թեեւ շատերը մեր կողքին են, հազարավորներն էլ հերոսաբար տվեցին իրենց կյանքը, էլ ավելի շատերը` առողջությունը:
Այսպիսով, ովքեր են դեռ անհայտ հերոսները, որոնք ապրում են մեր կողքին, մեր շենքում, փողոցում, բնակավայրում. ով է «ՀԵՐՈՍԸ ՄԵՐ ԲԱԿԻՑ»: «Իրավունքը» սիրով շարունակում է ներկայացնել ամեն մեկիս տանը, հարեւանությամբ, բակում ու փողոցում բնակվող հերոսներին, նրանց սխրանքի ուղղին:

Այսօրվա մեր ՀԵՐՈՍԸ 19-ամյա ՆԱՐԵԿ ՍԻՐՈՒՆՅԱՆՆ Է, ով անողոք պայքար է մղել թշնամու դեմ, ծանր վիրավորվել, ապա վիրավոր վիճակում գերի ընկել: 

Ի՞նչ դաժանությունների միջով է անցել մերօրյա հերոսը, որն՞ էր ըստ ականատեսի՝ պատերազմի նման ելքի պատճառը, ինչն է հերոսին ուժ ու հույս տվել ամիսներ շարունակ, որ մի օր անպայման հայրենիք է վերադառնալու, այս եւ այլ հարցերի շուրջ էլ զրուցել ենք ՆԱՐԵԿ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ հետ:

-Նարեկ, քանի՞ ամսվա ծառայող էիր, երբ վրա հասավ չարաբաստիկ սեպտեմբերի 27-ը:

-Սեպտեմբերի քսանվեցին եղել եմ հերթապահ ԿՊՊ-ում: Քսանյոթին, ժամը վանց քառասունի կողմերը, լսեցինք անօդաչուների ձայներ: Բայց, քանի որ ընդամենը մեկ ամսվա ծառայող էլ չէի այդ ձայներին առանձնապես ծանոթչէինք: Յոթին տաս պակաս առաջին անօդաչու սարքը ընկավ զորամասի տարածքում, ու հենց այդ անօդաչու սարքի ընկնելով մեկնարկեց պատերազմը:

-Ո՞ր զորմասում էիր ծառայում:

-Ես ծառայել եմ Ջաբրաիլի զորմասում:

-Ասում են, որ առաջինը հենց Ջաբրաիլն ընկավ: Կպատմես, թեի ՞նչ էր կատարվում այդ օրերին, ասում են, որ ուժերն անհավասար էին եւ դա էր պատճառը, որ մենք չկարողացանք դիմակայել:

-Պատերազմի դաշտում միշտ էլ այդպես էլինում՝ մեկը ուժեղ, մյուսը թույլ: Բայց մենք մեր ունեցածով, մեր զորքով, 18-20 տարեկան տղերքով շատ ուժեղ ենք եղել, մենք պահել ենք, ինչքան կարողացել ենք, մենք կռվել ենք չխնայելով սեփական կյանքը: Լիքը ուժեղ հերոս տղաներ ընկել են հանուն հողի, հանուն հայրենիքի: Մենք կռվել ենք նրանով ինչ ունեցել ենք, իրենք ավելի հզոր զինտեխնիկայով էին կռվում, բայց մենք չէինք ընկրկում: Պարզապես պետք է հասկանալ, որ մենք ոչ անմահ էինք, ոչ էլ, որ ընկնեինք կարող էինք վեր բարձրանալ: Դրամ համար մեծ՝ շատ մեծ զոհերի գնով հանձնեցինք Ջաբրաիլը: Ուժի զոռով թշնամին վերցրեց մեր հողերը:

-Ինչպիսին՞ն էր Նարեկը պատերազմից առաջ ու պատերազմից հետո:

-Պատերազմից առաջ ու պատերազմից հետո Նարեկի մոտ ընդամենը մի քանի բան է փոխվել: Սկսել եմ արժեւորել կյանքը, վարկյանները, րոպեները: Մինչեւ ծառայության մեկնելը միշտ մտածում էի, թե ինչու են զոհվելուց հետո միայն մարդկանց հերոսացնում, իսկ կենդանի հերոսներին մոռանում: Միշտ մտածել եմ,  եթե Աստված չանի էլի պատերազմ լինի այնպես անենք, որ ողջ մնացած տղաներին էլ հերոս դարձնենք: Ոնց որ ապրիլյան պատերազմի շատ տղերք այսօր ողջ են, բայց մենք իրենց մասին եղյակ չենք: Նույնը այս պատերազմում, շատ տղաներ պատմություն են կերտել, ողջ են մնացել, բայց մենք չգիտենք, որ իրենք հերոս են: Ծառայությունից հետո կյանքին ավելի լիարժեք եմ նայում:

-Ռազմի դաշտից կհիշե՞ս մի դրվագ, որը առավել քան տպավորվել է քո մեջ: 

-Պատերազմի դաշտից ամենատպավորիչ, ամենացավոտ դեպքերից մեկը այն է, որ մեր զինակից ընկերներից մեկին, ով ծանր վիրավորվել էր՝ շատ երկար, մոտավորապես 15-17կիլոմետր տեղափոխեցինք ձեռքերի վրա, բայց առավոտյան իմացանք, որ ինքը ճանապարհին, մինչեւ հոսպիտալ հասնելը զոհվել է: Չեք պատկերացնում, ծառայակցիս կյանքիս գնով փորձեցի օգնել, բայց չկարողացա, դրանից ծանր զգացմունք չի կարող լինել:

-Նարեկ, եր՞բ գերեւավարվեցիր:

-Հոկտեմբերի 9-ն էր, Հադրութում ծանր վիրավորվել եմ: 43 օր թաքնվել ենք Հադրութի Վանք գյուղում, արդեն նոյեմբերի 21-ին մեզ գերի են վերցրել, երբ պատերազմն այլեւս ավարտված էր:

-Ասում են, որ ժամկետային զինծառայողներին ավելի լավ են վերաբերում այնտեղ, քան, օրինակ, կամավորներին:

-Անկեղծ ասած ինձ հետ կապված, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ էր, ես ծանր վիրավոր էի: Ես չեմ կարող պատասխանել հարցին, թե ինչպես են վերաբերել ՄՈԲ-ի կամ կամավոր տղաների հետ, քանի որ անձամբ չեմ շփվել, չեմ տեսել:

Շարունակությունը՝Iravunk.com-ում: 

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan