1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ,որն այս պահի դրությամբ քր.գործից դուրս է մնացել, մինչդեռ Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը վստահեցրել էր, որ այն կցվելու էր գործին.«Մենք տեսնում ենք միակողմանի գործընթաց, որտեղ իրավապահ համակարգը ամեն գնով փորձում է պաշտպանել ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ին».Գագիկ Համբարյան

Վերջնարդյունքում ստացել է մեկ միլիոն դրամից ավել գումար, որի կեսը ուղղակիորեն ապօրինաբար ստացել է ՇՊՀ-ի՝ առանց այն էլ շատ վատ պայմաններում գտնվող բյուջեից

 

Newsmedia.am-ը մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել է անդրադառնալու ՇՊՀ-ի ինչպես նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի, այնպես էլ եւ ներկայիս ռեկտորի ժՊ Երվանդ Սերոբյանի կողմից կատարված անօրինություններին: Վերջիններիս կողմից կատարված առերեւույթ հանցագործությունները գուցե այդպես էլ իրավական գնահատականի չարժանանային, եթե ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանը, եւ Հովհաննես Խորիկյանը հանրությանը փաստարկված չներկայացնեին բուհում տեղի ունեցող անօրինությունների շղթան, եւ այդ առիթով չդիմեին իրավապահ մարմիններին:


Հիշեցնենք, որ ճանաչված դասախոսների հերթական բողոքների արդյունքում, Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել էր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան:
Ներկա պահին, ինչպես տեղեկացավ Newsmedia.am-ը, վերոնշյալ գործը հասել է այլեւս Վերաքննիչ դատարան։

Եւ ահա, սույն գործի էության, մարզային քննիչների եւ դատախազների դրսեւորած վարքի, ինչպես նաեւ արդարադատությունն իրականացնող մարմնից ունեցած սպասելիքների մասին, Newsmedia.am-ը զրուցեց հայտնի քաղաքական վերլուծաբան, ՇՊՀ դասախոս ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

-Թե՛ Քննչականի, թե՛ Դատախազության կողմից ուղարկված մերժումների մեջ բացակայում են շատ կարեւոր հանգամանքներ՝ վերաբերող կոնկրետ քր․ գործին: Ճիշտ գիտեք, որ ՇՊՀ-ի ներկայիս ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի հետ կապված քր. գործը այժմ Վերաքննիչ դատարանում է. որովհետեւ մարզի քննիչները, դատախազները եւ առաջին ատյանի դատարանը ամեն ինչ անում են... (բառի բուն իմաստով ամեն ինչ) Սերոբյանի կողմից թույլ տված ապօրինություններին իրավական գնահատական չտալու համար:
Ցավոք, մենք հասել ենք Վերաքննիչ դատարան այն դեպքում, երբ Սերոբյանի կողմից հանցագործություններ պարունակող ապօրինությունները ակնհայտ են։ Այս պահին նրան մեղադրանք է առաջադրված ընդամենը իր կողմից դասաժամեր չպարապելու,  եւ այդ կուրսի մատյանների լրացման, ինչպես նաեւ քննական անդորրագրերի լրացման պահով։ Բայց նույն Սերոբյանի կողմից վաթսունվեց դասաժամ չպարապելու, կեղծ դրույքաչափ լրացնելու եւ դրա դիմաց վարձատրվելու առումով՝ որեւիցէ քր․ գործ իրավապահ մարմինները չեն ցանկանում հարուցել, դրանով իսկ մեխանիկորեն պատրաստելով վտանգավոր նախադեպ։

Երբ դասախոսը իրենց կցված առարկան չի պարապում, այդ առարկան դասավանդում է մեկ այլ անձ, ինչը հետագայում ներկայացվում է որպես օգնություն, այն դեպքում, երբ Սերոբյանը բացարձակ որեւիցէ փաստարկ չի բերել, որ ինքը օգնության կարիք է ունեցել...
Երբ նույն Սերոբյանի կողմից ձևավորվել են կեղծ դրույքաչափեր, որի արդյունքում Սերոբյանը, ով պետք է ամսական ստանար քառասունհիգ հազար դրամ, ստացել է իննսուն հազար դրամ: Իսկ վերջնարդյունքում,  մեկ միլիոն դրամից ավել գումար,  որի կեսը ուղղակիորեն ինքը ապօրինաբար ստացել է ՇՊՀ-ի՝ առանց այն էլ շատ վատ պայմաններում գտնվող բյուջեից։
Մենք տեսնում ենք միակողմանի գործընթաց, որտեղ իրավապահ համակարգը ամեն գնով փորձում է պաշտպանել ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ին, ով ի դեպ պետք է նշեմ, որ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի մտերիմներից էր։

-Պարոն Համբարյան, մեր լրատվամիջոցը, որ հետեւողականորեն  լուսաբանել էր ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները, (եւ շարունակելու է լուսաբանել ՝ փորձելով լույս սփռել իրողությունների վրա), հրապարակել էր ձայնագրություն, որն անմիջականորեն առնչվում էր Ձեր կողմից նշված փաստերի ի հայտ բերմանը։ Հետաքրքիր է այն դատարանի կողմից ուսումնասիրման առարկա դարձա՞վ,  է, կցվե՞ց   գործին, թե՞ ոչ:

-Ոչ, զարմանալիորեն այն չեն կցել գործին:  Ես ինքս էլ, այդ մասին դատարանում բարձրաձայնեցի, որ Ձեր լրատվամիջոցում անցած տարի հունվարի 13-ին և հունվարի 17-ին,հրապարակված ձայնագրությունները եւս պետք է քննության առարկա դառնային, որովհետեւ այնտեղ առկա է իմ ու Վարդան Մանուկյանի, (իմ եւ դեկաններից մեկի, ու  ամբիոնի վարիչներից մեկի խոսակցությունը):

Այն դեպքում, երբ կոնկրետ Ձեր կողմից կատարված վերջին հարցազրույցը՝ այն ժամանակվա Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հետ հատկանշական էր։ Դուք հնչեցրել էիք հետեւյալ հարցը. արդյո՞ք այդ ձայնագրությունները կցվել են քր․ գործին, հնչել էր միանշանակ՝ այո պատասխանը։ Այն ինչ, այսօր ես դատարանում բացահայտեցի, որ այդ ձայնագրությունները բացակայում են քր․ գործից։

Մինչդեռ, Ձեր Լրատվական Գործակալության կողմից հրապարակված այլ ձայնագրությունների եւ տեսագրությունների հիման վրա տեղի են ունենում բավական աղմկահարույց իրադարձություններ, բացայատումներ, իսկ ՇՊՀ-ի դեպքում՝  չգիտես ինչու է այսպես…

-Դուք որպես կողմ, միջնորդեցի՞ք, որպեսզի այդ ձայնագրությունները  գոնե Վերաքննիչ դատարանում՝ ուսումնասիրության առարկա դառնան։

-Իհարկե: Նախ ասեմ, որ այդ ձայնագրությունները ես ներկայացրել էի Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, սակայն դրանք ներկայացնելուց ընդամենը տասնհինգ րոպե անց.  կայացվում է վճիռ, ինչն ուղղակի զավեշտ էր։
Եւ ես այդ մասին նախօրեին հայտնեցի Վերաքննիչ դատարանում, խնդրելով որ այդ ձայնագրությունները եւս՝ ուսումնասիրության առարկա դարձնեն:Ինձ համար առնվազն զարմանալի է, թե ինչու են ՔԿ-ն եւ Դատախազությունը անտեսել այդ ձայնագրությունները, որոնք ուղղակիորեն կապ ունեն գործի հետ, եւ դա այն դեպքում, երբ մարզի դատախազն էլ իր հերթին, NewsMedia.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ձայնագրությունները կցվել են գործին։Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ Ձեր կայքում հրապարակված այլ ձայնագրությունների եւ տեսագրությունների հիման վրա տեղի են ունենում բավականին աղմկահարույց իրադարձություններ, իսկ ահա ՇՊՀ-ի ն վերաբերող ձայնագրությունները, որն Արթուր Դավթյանի սանիկի կողմից հայտարարվել էր, որ կցված է քր․ գործին, այսօրվա դրությամբ բացակայում է քր․ գործից։ Բացի այդ պետք է նշեմ, որ ինձ եւ պարոն Խորիկյանին ուղարկված՝ թե՛ Քննչականի , եւ թե՛ Դատախազության կողմից ուղարկված մերժումների մեջ, բացակայում են շատ կարեւոր հանգամանքներ, որոնք էլի վերաբերում են կոնկրետ քր․ գործին։

Ամփոփելով զրույցը, հայտնի դասախոսը նշեց, որ առանձնապես մեծ սպասելիքներ չունի ներպետական ատյաններից, բայց եւ հույս հայտնեց, որ.


-Այնուամենայնիվ, ուզում եմ հավատալ, որ արդարությունը միեւնույն է ուշ թե շուտ վերականգնվելու է։

Հ. Գ

NewsMedia.am-ը հետեւողական է լինելու ՇՊՀ-ի շուրջ ընթացող զարգացումներին, որն այլեւս տեղափոխվել է իրավական դաշտ, իսկ թե ինչու է այս պահին, Փաշինյանի հայտարարած «պողպատե» ժամանակաշրջանում շարունակում կաղալ արդարադատությունը, եւ թե ով կամ ինչ կերպ է փորձում «ջրից չոր հանել» նախկին ու ներկա երեւելիներին, կպարզենք հաջորդիվ:


Ստորեւ ներկայացնում ենք այն ձայնագրությունը, որոնք որ հրապարակվել էին դեռեւս 2020 թվականին հունվարի 13-ին:


Պատրաստեց՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ

 

NewsMedia.am  

Լուրեր Հայաստանից  եւ աշխարհից

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan