1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Վանեցյանը թող չմոռանա, որ ինքը Մարգոյի տղեն ա, ես՝ Գառնիկի. թող շատ չոգեւորվի ու չմոռանա իր անցյալը... թե ով էր, ու հետո ում գիրկը թռավ». ՄԵԼՔՈՆՅԱՆԸ՝ՎԱՆԵՑՅԱՆԻՆ

«Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ Գագիկ Մելքոնյանի հայտարարություններին, թե «Վանեցյանի ղեկավարած զորախումբը փախել է պատերազմի դաշտից»:

Արձագանքելով, որ.

«Ի՞նչ է նշանակում փախուստ, ուղղակի ամոթ է: Ես երեկվա էդ, չգիտեմ, մարդ էլ չեմ ուզում անվանեմ: ... էդ որ էսօր իրան սրբի տեղ ա դրել, խոսում ա արդարությունից, ազնվությունից: ՀՀ ԶՈՒ-ի ամենամեծ թալանն իրականացնողի համբավն ունի նա: Մարդ, ով ունի բազմաթիվ հանքեր, ով ունի Անապայում հյուրանոց, ով ունի ռեստորաններ, դղյակներ: Թող մի հատ ստուգեն.ապօրինի հարստացման մասին սկսել է շատ խոսել, թող մի հատ իրեն ստուգեն»,- ասել է Վանեցյանը:

Իսկ ահա, գեներալ Գագիկ Մելքոնյանն էլ NewsMedia.am-ի հետ զրույցում հակադարձում է, որ «Վանեցյանն այն ինչ խոսում, պատմում է, երեւի ճիշտ իր մասին է խոսում»:Իսկ հարցին, թե այս տարիների ընթացքում, ի՞նչ  ճանապարհով է հասցրել  հարստություններ  կուտակել գեներալ Մելքոնյանը, որոնց մասին ակնարկում է Վանեցյանը եւ հուշում իշխանություններին՝ գնալ դրանց ծագումնաբանության ետեւից, ապա այս դեպքում եւս Մելքոնյանը որեւէ խնդիր չի տեսնում: Ավելին, նշում է  որ իր ուզածն էլ հենց դա է... որ իշխանությունները  գնան եւ պարզեն, թե ով որտեղ ինչ ունի, եւ ինչ կերպ է կարողացել հարստություններ կուտակել, ու ամենակարեւորը՝ ինչ ճանապարհով.

-Ցանկացած պահի,  պատկան կառույցները կարող են ստուգումներ անցկացնել. ճշտել, պարզել, թե այդ ինչ  հարստությունների մասին է աղաղակում Վանեցյանը:

Ես ասել եմ, թող ինքը ասի. որ հատվածում, որ տարածքում է Վանեցյանը մասնակցել պատերազմին՝ մինչեւ նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում: Ես հարցնում եմ. մինչեւ նոյմեբերի 9-ը, Վանեցյանը էդ ո՞ր հատվածներն ա պահել... Թող ասի՝իմանանք: Ապացուցի բոլորին՝որ մի տեղ, մի դիրք  պահել ա:

-Դե Արթուր Վանեցյանը մինչ այս պահն էլ պնդում է, որ ինքը, եւ իր զորախումբը  մասնակցել են  44-օրյա պատերազմին.նաեւ չմոռանանք, որ համացանցն էլ այդ օրերին ողողոված էր Վանեցյանի ու նրա ջոկատի լուսանկարներով…

-Էդ հեքիաթները  մի կողմ թողնենք: Վանեցյանը թող կոնկերտ ասի.որտեղ ա ինքը մասնակցել պատերազմական գործողությունների: Էդ որ հատվածներն ա պահել, որ չգիտենք: Իմանանք, դիրք ա՞  պահել, թե՞  թողել-փախել ա: Թող ինքը ասի.ամսի 9-ին,   իմ տղաներով  էս-էս  հատվածներում եմ եղել, կամ էս, էն հատվածը պահել եմ: Թող ասի. օրինակ որ հատվածում են եղել, որ էդտեղ թշնամուն կարողացել են կանգնեցնել:

-Ի դեպ, Պարոն Մելքոնյան,   դուք որ հատվածում եք եղել պատերազմի օրերին, եւ արդյ՞ոք մասնակցել եք մարտական գործողությունների, թե՞ ոչ:

-Ասեմ, բա իհարկե կասեմ: Ես մինչեւ նոյմեբերի 25-ը՝ եղել եմ Օմարի լեռնանցքում.իմ Տղերքով, մնացած բոլոր ջոկատներով: Այդ մասին գիտեն բոլորը:

-Եւ մասնակցել եք մարտական գործողությունների՞, ճի՞շտ հասկացա:

-Պարտադիր, ինչի մասին է խոսքը: Ես հոկտեմբերի 28-ից մինչեւ նոյմեբերի 25-ը եղել եմ մարտի դաշտում,  եւ մասնակցել եմ մարտական գործողությունների: Այդ օրերին ինձ հետ եղել են նաեւ տղաներս, թոռս,  իմ հարազատները, Ազատամարտիկների Դաշինքը, Հատուկ Գունդը, բոլորը…Մինչեւ նոյեմբերի 25-ը՝ մենք  եղել ենք Օմարի լեռնանցքում:
Ես փաստերով եմ խոսում. եւ պատերազմի ժամանակ էլ, ես տվել եմ 13 զոհ, 14 վիրավոր:

Հիմա իրենք էլ թող ասեն, թե այդ որ հատվածում են կռվել, եւ մինչեւ երբ. կոնկրետ օր,  տեղ... թող նշեն, ասեն:

Ու ոչ  միայն Վանեցյանը, այլեւ այդ ընդդիմադիր կոչեցյալները թող ասեն, թե իրենք որտեղ են եղել պատերազմի օրերին: Եւ հետո, Վանեցյանը թող շատ չոգեւորվի ու չմոռանա իր անցյալը. թե ով էր, ու հետո ում գիրկը թռավ: Թող չմոռանա նաեւ,  որ իքնը Մարգոյի տղեն ա, ես՝  Գառնիկի: Որտեղ, որ ֆորմատով ցանկանա՝ կարանք հանդիպենք. տեսնեմ հլը ինչ ա դրա ասածը:

 

ԳԱՅԱՆԵ   ԶԱՐԳԱՐՅԱՆ 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan