1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Իրենք ոչ նկարն են հաշվի առնում, ոչ չափսը, այսինքն իրենց ոնց ձեռք է տալիս ֆինանսապես` այդպես են առաջնորդվում, համենայնդեպս ես այդպես եմ հասկանում». ԱԼԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ Հայրիկի բացառիկ մեկնաբանությունը

«Իրենք կարող են մատչելի ապրել, բայց ոչ ազգի համար մարտիրոսված Տղերքի շնորհիվ»

 

Պատերազմը չսպիացող վերք է բացել մեր սրտերում, ցավ ու տրտունջ թողել: Մեր Լուսավոր Տղաները իրենց կյանքը նվիրաբերեցին Հայրենիքին և մեր հուշերում մնացին Հավերժի Հերոսներ…
Արդյո՞ք մենք կարողանում ենք ըստ արժանվույնս հատուցել մեր Հերոսների կատարած սխրանքներին եւ ապավեն կանգնել հերոսածին ծնողներին: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ կարծես թե ոչ…

Խոսքը վերաբերում է մասնավորապես մեր Հերոս Տղաների համար նախատեսվող շիրմաքարերին, որոնք առնվազն հարիր չեն հայրենի հողի, հայ ազգի համար մարտիրոսված մր քաջորդիներին: Խնդրի մասին առաջինը ահազանգել է հայ ժողովրդի անպարտելի ոգու խորհրդանիշ դարձած, մերօրյա լեգենդ Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկը` ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, մասնավորապես գրելով. «Տղերքի շիրմաքարերը պետք է լինեն մեզանից բարձր և որակապես ամենալավը ։Ոչ թէ այս օրինակը ,որը մենք ծնողներս չենք ընդունում։Պահանջում ենք որպեսզի ՊՆ-ն վերանայի իր մոտեցումը և աչալուրջ լինի այդ գործին ։Քանի որ Տղերքը շատ ավելիին են արժանի»։

Ո՛չ նկարն են հաշվի առնում, ո՛չ չափսը, այսինքն իրենց ոնց ձեռք է տալիս ֆինաննսապես` այդպես են առաջնորդվում են:
Արդյո՞ք Հերոսի հայրիկի եւ մեր Հերոս Տղաների հարազատների բարձրացրած արդարացի խնդրին եւ մտահոգությանը որեւէ կերպ հետամուտ են եղել պատկան կառույցները` այս դեպքում Պաշտպանության նախարարությունը NewsMedia.am-ը փորձեց հետաքրքրվել 44-օրյա պատերազմի խորհդանիշ դարձած ՀԵՐՈՍ ԱԼԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հայրիկից` ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

-Անձամբ ինձ հետ որեւէ մեկը կապի դուրս չի եկել, բայց երեկ օրվա ընթացքում մի քանի տարբեր տեսականի են բերել եւ դրել Եռաբլուրի մուտքի մոտ, որի նկարները ինձ ուղարկել են, որոնց հետ ես համաձայն չեմ: Պարզապես այնտեղ կար մի հատ սեւ քար, որի գոնե չափսերը համապատասխանում էր այն չափսերին, որը անհրաժեշտ է, բայց քարի որակը չեմ տեսել: Ես նորից եմ կրկնում. մենք պարտավոր ենք ճիշտ արժեւորել մեր Տղաներին, այլ թեմա չի կարող լինել:

-Այսինքն Ձեր գրառումը անհետեւանք չի՞ մնացել:

-Իմ գրառումից հետո են Եռաբլուրի մուտքի մոտ տեղադրվել նմուշները: Չեմ կարող ասել դա իմ գրառման հետեւանքն է, արձագանքն է, թե պարզապես համըկնում էր` չեմ կարող ասել:

-Այսինքն բերել դրել են Եռաբլուրի մուտքի մոտ, որպեսզի ծնողները իրենց հավանությունը տան այդ նմուշներից որեւէ մեկի՞ն:

-Այ՛ո:

-Նախորդի մասի՞ն էլ էիք այդպես տեղեկացել:

-Այ՛ո, բայց այնտեղ որեւէ մեկս չենք հասկանում. դա նրանք բերել էին, որպես օրինակ ցուցադրելո՞ւ, թե՞ որ մեր աչքը սովորի, որ Տղաների շիրմաքարերը այդպիսին պետք է լինեն:
Տղերքի քարը պետք է մեզանից բարձ ու մեծ լինի: Այսօր մարտիրոսված Տղերքն են մեծությունը, եթե ինչ-որ մեկը կարող է համարել, որ այսօր ապրողներից որեւէ մեկը Տղերքից առավել մեծություն է, ուրեմն ուղղակի խոսքեր չեմ գտնում: Մարտիրոսված Տղերքից այն կողմ մեծություն այսօր չպիտի լինի:

-Պարոն Հովհաննիսյան, հետաքրքիր է` ՊՆ-ն մինչ նման որոշում կայացնելը խորհդակցել է՞ ծնողների հետ:

-Ես տեղյակ չեմ, ես չեմ եղել, ըստ այդմ չեմ կարող ասել: Իրենք ասում են, որ եղել է, բայց եթե իրենք համարում են 10-20 հոգու հետ հանդիպելը հարցի լուծում է` թող այդպես լինի, ինչ ասեմ: Ինքս անձամբ տեղյակ չեմ եղել, իմ համաձայնությունը չեմ տվել, ու հավանություն չեմ տալու մինչ այն պահը, որ հասկանամ իրոք տեղադրվում է Հերոսներին վայել շիրմաքար:
Ես էլի եմ ասում. ես երբեւէ չեմ փորձել առանձնացնել իմ որդուն, բայց այս իրավիճակը, որ իրենք են ստեղծում, ես այլ ելք չեմ տեսնում: Իրենք ոչ նկարն են հաշվի առնում, ոչ չափսը, այսինքն իրենց ոնց ձեռք է տալիս ֆինանսապես` այդպես են առաջնորդվում, համենայնդեպս ես այդպես եմ հասկանում: Այլ խոսքով` մատչելի իրենց համար, իրենք կարող են մատչելի ապրել, բայց ոչ ազգի համար մարտիրոսված Տղերքի շնորհիվ:

-Ի դեպ, պարոն Հովհաննիսյան, օգտվելով, առիթից կցանկանայինք տեղեկանալ նաեւ, թե ե՞րբ ենք ունենալու ՀԵՐՈՍ ԱԼԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ տուն-թանգարանը, որի մասին Դուք խոսել եք դեռեւս տարեսկզբին:


-Դա կլինի հաջորդ տարի, ես իմ ուժերով ինչքան կկարողանամ կանեմ: Ես որեւէ պետական աջակցություն չեմ ուզում, որեւէ պետական միջոցառման էլ չեմ մասնակցելու: Անգամ իրենք հուշակոթող են ուզում անել, բայց ես չեմ թողնելու իմ որդուն իրենք այդտեղ ներառեն: Ես ընդհանրապես չունեմ որեւէ մեկի հետ ոչինչ քննարկելու կամ խոսելու բան: Կրկնում եմ. իմ ուժերով ինչքան կկարողանամ` այդքանը կանեմ:

 

 

ՆՈՆԱ  ԱԴԱՄՅԱՆ 

 

 

NewsMedia.am 

Լուրեր   Հայաստանից եը Աշխարհից 

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan