«Տղերքը իրենց կյանքն են տվել, իսկ պետությունը ֆինանսապես էժան շիրմաքարերի ետեւից է ընկել».ԱՐՍԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
«Հերոս Տղերքի արածի դիմած մենք ինչ էլ անենք, շատ աննշան է լինու. ու հիմա դնել Հերոս Տղերքի շիրմաքարերը տեղադրել որդիներ, եղբայրներ, ամուսիներ կորցրած հարազատների կամքին հակառակ, ֆինանսական մատչելի գներով` առնվազն անազնիվ է առաջին հերթին Տղերքի, հետո Հայ ազգի համար: Գտել են մատչելի տարբեր քարեր, ու հիմա դա հրամցնում են որդեկորոյս ծնողներին», անդրառնալով Հերոս Տղաներին ոչ արժանավայել շիրմաքարերի տեղադրմանը, Newsmedia.am-ի հետ զրույցում ասաց հերոս եղբորորդի կորցրած, անհայտ կորածների խնդրով զբաղվող Արսեն Ղուկասյանը, ընդգծելով.
-Առհասարակ շիրմաքարերի, ինչպես նաեւ առհասարակ Եռաբլուրի հետ կապված բազում խնդիրների շուրջ մենք նորանշանակ նախարարի հետ հանդիպում ենք խնդրել: Հույս ունենք, մեզ կընդունի, որպեսզի նախարարը մանրամասն տեղյակ լինի իրականությանը:
Չորս տարբեր ընկերություններ են այդ տենդերը շահելը
-Պարոն Ղուկասյան, տեղյակ ե՞ք թե ով է այդ աշխատանքների իրականացման մրցույթը, այսպես ասած՝ «տենդերը» շահել:
-Ես գիտեմ, որ չորս տարբեր ընկերություններ են այդ տենդերը շահելը, ասեցին չորս տարբեր բրիգադեր են աշխատելու, թե հիմա, ովքեր են` չեմ խորացել: Տենդերը գիտեք, մեծ հաշվով կապ չունի. այդ բոլոր աշխատանքները համակարգում է ՊՆ-ն: Առհասարակ Եռաբլուրը ՊՆ ենթակայության տակ է, հմարվում է, որպես զորամաս եւ այնտեղ իրականացվող ցանկացած բան, ուղիղ առնչվում ՊՆ-ի հետ:
Ամեն դեպքում ծնողները անհնարին բան չեն ուզում, ու պետությունը պարտավոր է գոնե այդ աննշան բանը որդեկորույս ծնողների սրտով անել, ամոթ է ի վերջո: Տղերքը իրենց կյանքն են տվել, իսկ պետությունը ֆինանսապես էժան շիրմաքարերի հետեւից է ընկել:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից