Դավիթ Տոնոյանը առաջին դավաճան սրիկաներից մեկն է, երբ ես պատերազմից մեկ ամիս առաջ եկա օգնություն ցուցաբերելու, հնարավոր մարտահրավերները չեզոքացնելու նպտակով՝ ինքը ինձ չընդունեց.ԽՍՀՄ եւ ՀՀ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑ
<<Դավիթ Տոնոյանը առաջին դավաճան սրիկաներից մեկն է, երբ ես պատերազմից մեկ ամիս առաջ եկա օգնություն ցուցաբերելու, հնարավոր մարտահրավերները չեզոքացնելու նպտակով՝ ինքը ինձ չընդունեց: Նա իր այդ քայլով կատարեց հանցագործություն ամբողջ հայազգի դեմ, որովհետեւ ես կարող էի ճիշտ նկատառումներ անել, այնպես պետք է օգնեի, որ կռվի մասին անգամ խոսք լինել չէր կարող լինել: Բայց նա չընդունեց, իսկ , թե ինչ եղավ մեկ ամիս հետո գիտեք բոլորդ>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ասաց ԽՍՀՄ եւ ՀՀ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ, ընդգծելով.
-Տոնոյանը կամ չի հասկացել հարցի կարևորությունը, մինչդեռ՝ ես կարող էի շատ հարցերում համագործակցել և բանակի, և Հայաստանի շահերի համար։ Կամ չի ցանկացել, վախենալով, թույլ չեմ տա իրենց պլանները իրագործել:
Գեներալի հետ զրույցն ամբողջությամբ շուտով:
