«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը պահանջում է անմիջապես դադարեցնել քաղաքական հետապնդում խորհրդի անդամ Արմեն Չարչյանի նկատմամբ
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեն խստիվ դատապարտում է իր խորհրդի անդամ վաստակաշատ բժիշկ, պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նոր կալանավորման փաստը: Ակնհայտ է, որ իշխանությունը ապօրինի զավթած խունտան իրականացնում է քաղաքական հետապնդում իր հակառակորդ քաղաքական թիմերի դեմ:
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը իր աջակցությունն է հայտնում շարժման կոմիտեի անդամ Արմեն Չարչյանին եւ պահանջում չեղյալ հայտարարել վերջինիս հանդեպ ապօրինի դատական որոշումը եւ անմիջապես դադարեցնել քաղաքական հետապնդումը:
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անունից
ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյան
