1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

20-ամյա զինվորը վիրահատվելուց երեք ժամ հետո` վիրակապերով հոսպիտալից փախավ առաջնագիծ. Պատերազմը բժշկի աչքերով

Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմում իրենց կարևոր դերն ունեցան նաև հայ բժիշկները։ Սահմանից հոսպիտալ, ռումբերի տակ, երդմանը հավատարիմ: Առանց դադարի սպիտակ բանակը կռիվ էր տալիս՝ կյանքը չխնայող զինվորին կյանք վերադարձնում: Երկրի ու երկնքի սահմանագծում զինվորը նայում էր բժշկի ձեռքին, հետո աչքերին՝ հավատալով ապաքինմանը: Եվ հենց զինվորի հավատն էր, որ բժշկին ստիպում էր անել հնարավորն ու անհնարը:
Սեպտեմբերի 27-ին ընդառաջ «Իրավունքը» ներկայացնելու է զրույցներ պատերազմական գոտում` իրենց պարտքը անձնվիրաբար կատարած բժիշկների հետ զրույցների շարք:
44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը Արցախ մեկնած բժիշկների թվում է Նորք Մարաշ բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Վրեժ Հովակիմյանը, ով մեզ հետ զրույցում վերապրելով 44-օրյա պատրազմի օրերին զգացածն ու ապրածը նախ նկատեց.
-Նախ ինքս շատ կապված էի Արցախի հետ, 2017-19թթ. ծառայել եմ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Պատերազմի լուրը իմանալուն պես ` առանց վարկյան իսկ մտածելու ուղերորվեցի դեպի Արցախ: Սեպտեմբերի 27-ի ցերեկը արդեն խմբով Ստեփանակերտում էինք, ցավոք մեր խմբից, մեր կոլեգան` դիմածնոտային վիրաբույժ Նարեկ Կիրակոսյանը, հետ հետ չվերադարձավ (լռում է. Ի.Ա.):
Ամեն ինչ այնքան արագ էր կատարվում, որ ժամանակ չէինք ունենում գիտակցել իրականությունը, պարզապես առաջին իսկ վարկյանից մտանք աշխատանքի մեջ, հոսպիտալ մտնելուց անմիջապես հետո մտել ենք վիրահատարան: Էմոցիոնալ պահերը ապրում էինք այն ժամանակ, երբ ինքներս մեզ հետ էինք մնում, իսկ նման պահեր շատ քիչ էին լինում: Աշխատում էինք 24 ժամյա ռեժիմով, իմ բախտը բերել էր, որ ունեի տեղացի կոլեգա Գենա Օրբելյանը, ում հետ աշխատել եմ պատերազմից առաջ:
-Եղե՞լ են դեպքեր, երբ ի հեճուկս Ձեր ջանքերի, ցավոք, չեք կարոքղացել հասնել ցանկալի արդյունքի եւ փրկել զինվորի կյանքը:
-Չենք կարողացել փրկել 18 տարեկան ժամկետային զինծառայողի վերջույթը: Այսօրվա նման հիշում եմ իր հայացքը` սպասում էր, հավատում էր, որ վերջույթը փրկվելու է, բայց, ցավոք չկարողացանք: Պետք է ընտրություն կատարեինք` կամ կյանքը, կամ վերջույթը, չգիտեմ շատ ծանր էր հետո նայել սպասումով լի զինվորի հուսահատ աչքերին:
Մի դեպք էլ ունեցանք, երբ զինվորը արյան մեծ կորուստ ուներ` մի քանի համակցված վիրավորումներով` գլուխ, կրծքավանդակ, որովայն եւ զույգ վերջույթները: Մեզ հաջողվեց զինվորի կյանքը երկարացնել, բայց հետո իմացանք, որ երեք օր հետո` Երեւան տեղափոխվելուց հետո մահացել է ի հեճուկս բժիշկների ջանքերի:
-Բժիշկ, կհիշե՞ք Ձեր եւ վիրավոր զինվորի խոսակցություն, դեպք, որը առավել քան տպավորվել է Ձեր մեջ, թեեւ այդ օրերին բոլոր դեպքերն էլ յուրովի էին:
-Նախ ասեմ, որ ի զարմանս ինձ շատ քիչ զինվորներ էին, ովքեր իրենց կյանքի համար էին մտահոգ: Զինվորների մեծ մասը արնաքամ վիճակում նախ հետաքրքրվում էին վիրավոր ծառայակցի ճակատագրով, հետո խնդրում, որ ամեն ինչ անենք, որ րոպե առաջ վերադառնան իրենց ընկերների մոտ:
Մեկ տիպիկ դեպք ունեցանք, որը միշտ հիշում եմ մի ուրիշ հպարտությամբ: Քսան տարեկան զինվոր էր, ով մի քանի բեկորային` թիակի, ազդրի, գոտակատեղի վիրավորումներ էր ստացել եւ անհրաժեշտ էր վիրահատել: Ու պատկերացրեք, վիրահատվելուց երեք ժամ հետո փախուստի դիմեց հոսպիտալից դեպի առաջնագիծ, հետո վերադարձավ ավելի ծանր վիրավորումով:
 
մանրամասները՝IRAVUNK.com-ում: 
 Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan