1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հակահայերի շերտը ներսից ժանգի նման ոչնչացնում է մեր երկիրը. Հայկ Բաբուխանյանի հարցազրույցը Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ

Ի՞նչ զգացողություններով ու մտորումներով է նշում անկախության օրը անկախության ակունքներում կանգնած քաղաքական գործիչը, ինչո՞ւ մեզ չհաջողվեց պահպանել դժվարությամբ ձեռք բերված անկախությունը, ովքե՞ր մխսեցին այն, անկա՞խ ենք արդյոք այսօր, ի՞նչ անել, որպեսզի հաջորդ տարիներին իրապես անկախության տոն նշենք այս եւ այլ հարցերի շուջ «Իրավունք TV»-ն զրուցել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործկոմի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ՖՈՆԴԵՐԻ, ԱՂԱՆԴՆԵՐԻ, ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՁՎԱԴՐՈՒՄԸ ՈՐՈՇ ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ ՏՎԵՑ ԻՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ»


-Այս սեպտեմբերի 21-ը լիովին տարբերվում էր նախորդներից: Ի՞նչ զգացողություններով ու մտորումներով նշեցիք անկախության օրը:
-Նախ շնորհավորում եմ մեր ժողովրդին` մեր անկախ պետականության ձեւավորման օրվա կապակցությամբ: Շատ քիչ ազգեր կան, ովքեր արժանացել են այդ մեծ պարգեւին եւ նվաճմանը ու հայ ժողովուրդն այդ ազգերից մեկն է: Այո՛, ճիշտ եք, մեր կուսակցությունը կանգնած է եղել անկախության ակունքներում եւ այսօր գործող կուսակցություններից առաջինն է, որ ձեւավորվել եւ նախապատրաստվել է, որպեսզի կարողանանք անցում կատարել դեպի անկախ պետականություն: Այն ժամանակ մեր սերունդն ու ժողովուրդը 
կարողացան միավորվել եւ հետ շպրտել թուրքական ագրեսիան` պահպանելով Հայաստանն ու Արցախը: Ցավոք, այն ժամանակ էլ ունեցանք կորուստներ, բայց հիմնականում մեզ հաջողվեց պահպանել այն, ինչ ունեինք եւ մեր հայկական հողերի վրա ստեղծել մեր պետականությունը եւ հռչակել Արցախի վերամիավորումը: Այն սերունդը, որը 90-ականների սկզբին մաքառեց ու պայքարեց եւ ստեղծեց պետություն` հիմնված էր ազգային պահպանողական գաղափարախոսության վրա: Եվ սա էր այն հիմքը, որը մեզ թույլ տվեց հաղթել: 
Ինչ վերաբերում է ձեր հարցին, շատ հակասական զգացողություններ ունեմ` մի կողմից տեսնում եմ, որ այն, ինչ ուզում էինք, դրան չհասանք, անգամ ինչին հասանք, այն էլ մասամբ կորցրեցինք: Այսօր ապազգային տարրերն են եկել իշխանության եւ երկիրը գնում է դեպի նահանջ` արժանապատվության եւ տարածքային կորստի: Մեզ տխրեցնում է, որ մինչեւ օրս կան գերիներ թշնամի պետությունում, սահմաններն անկայուն են: Եվ անկախության օրը պետք էր նախ հարգել երկրորդ արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը ու ոչ այնպես, ինչպես արեց ներկայիս իշխանությունը զավթած անձը: Մյուս կողմից հպարտանում եմ, որ 30 տարի առաջ մեր սերունդը, մեր ազգը, մեր լավագույն տղերքն իրենց կյանքի ու առողջության գնով, բայց, այնուամենայնիվ, կարողացան հիմնադրել մեր երրորդ հանրապետությունը: Ուստի` այս հակասական զգացմունքներով ոչ թե տոնում, այլ նշում ենք անկախության օրը: 
-Ինչո՞ւ մսխվեց 30 տարվա անկախության ձեռքբերումները եւ չկարողացանք այն պահպանել:
-Երկու հանգամանք կա` ներքին եւ արտաքին: Ներքինում, երեւի թե, շատ ուշադրություն դարձնելով բանակին, երկիրն արտաքին թշնամուց պաշտպանելուն` բարձիթող վիճակ ստեղծեցինք ներքին թշնամու աճի համար: Միջազգային տարբեր ֆոնդեր, աղանդներ, համասեռամոլներ եւ այլն սկսեցին Հայաստանում իրենց բջիջների ձվադրումը, որը որոշ տարիներ անց տվեց իր բացասական արդյունքը: Կան մարդիկ, ովքեր արտաքինից հայ են, խոսում են հայերեն, բայց որեւէ կապ հայ ժողովրդի մտածելակերպի, իղձերի նպատակների, սրբությունների հետ չունեն: Նրանք իրականում հակահայ են եւ այդպիսի մի շերտ է ձեւավորվել, որն արդեն այնքան շատ է, որ ընտրություններում կարողանում է հաղթել, թելադրել իր ապազգային քաղաքականությունը, ուրախանալ զոհերով, ծաղրել մեր սրբություններն ու եկեղեցին: Հակահայերի այդ շերտը ներսից ժանգի նման ոչնչացնում է երկիրը: 
Իսկ արտաքին գործոնն այն է, որ աշխարհը փոխվում է: Եթե 30, 20 կամ 10 տարի առաջ հնարավոր էր լինել չմիավորված պետություն, այսօր այդպիսի պետությունները գնալով պակասում են, որովհետեւ բեւեռացումը աշխարհում տեղի է ունենում շատ բարձր տեմպերով եւ ձեւավորում են նոր ուժի կենտրոններ: Եթե այն ժամանակ, երբ հիմնադրում էինք պետություն, աշխարհը միաբեւեռ էր, ապա այսօր առնվազն եռաբեւեռ է: Այսօր բոլոր պետություններն այս կամ այն ձեւով միավորվում են ինչ-որ մակրոքաղաքական եւ մակրոտնտեսական միավորումների մեջ: Եվ գերտերությունների մեջ ուժեղանում է պայքարը այն պետությունների համար, որոնք ներառված չեն այդ միավորումների մեջ: Ամենավտանգավորն այն է, որ Թուրքիան 30 տարի առաջ բավականին հետամնաց եւ թույլ պետություն էր` աշխարհի ուժեղների համեմատ, իսկ այսօր հայտ է ներկայացնում լինել գոնե տարածաշրջանային գերտություն: Թուրքիան, եթե 20-30 տարի առաջ ուզում էր մտնել Եվրամիություն եւ առաջնորդվել նրանց չափորոշիչներով, ապա այսօր ոչ միայն չի ցանկանում, այլ նեոօսմանականություն քարոզելով` փորձում է դառնալ իսլամական եւ թուրքական աշխարհի լիդերը: Հենց դրա համար էլ կազմակերպեց եւ մասնակցեց արցախյան երկրորդ պատերազմին եւ այսօր էլ փորձում է ճնշում գործադրել հայ ժողովրդի հանդեպ: Այսպիսով` աշխարհը փոխվել է, պարզապես, չհասկացանք այն պահը, որ ներսից է փտում երկրրը, որովհետեւ այսօրվա ՔՊ-ականները, սորոսականները այդպես առաջ եկան, նրանք այլ մտածելակերպով էին առաջնորդվում եւ ձեւավորվում` որպես մարդիկ: Մենք չհասցրեցինք կողմնորոշվել, երբ է պետք ավելի սերտացնել հարաբերությունները մեր ստրատեգիական դաշնակցի` Ռուսաստանի հետ: 

«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՅՍ ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐԻՑ ԻՆՔՆԻՇԽԱՆ»

 
-Այսօր հանրային դիսկուրսում ամենաշատ հնչում է հարցը, թե որքանո՞վ ենք առհասարակ անկախ:

-Իշխանությունը զավթած անձինք, որոնք արտաքին ուժերի աջակցությամբ 2018 թվականին իրականացրեցին հեղաշրջում եւ որի նպատակն էր փոխել Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումը եւ տարածաշրջանում վերադասավորումներ իրականացնել, չհասան իրենց նպատակին: Նրանց նպատակն էր ամբողջությամբ Արցախը հանձնել եւ թուրքական տիրապետություն այստեղ կազմակերպել, բայց, բարեբախտաբար, երկրորդ Ալեքսանդրոպոլի պայմանագիր չկնքվեց (խոսքը 1920 թվականի պայմանագրի մասին է, որով Հայաստանը դարձավ Թուրքիայի վասալ): Անկախությունը թղթի վրա գրածը չէ, ՄԱԿ-ում մեր դրոշը չէ, այլ քաղաքական անկախությունն է, երբ դու կարողանում ես ինքնուրույն կառավարել քո երկիրը, ոչ թե ինչպես հիմա, կառավարության շենքում նստած են արեւմտյան մի քանի խորհրդատուներ եւ թելադրում են ինչպես շարժվել: Երբ դու կարողանում ես պաշտպանել քո երկրի տարածքային ամբողջականությունը, ոչ թե այն խախտվում է եւ պաշտպանողն էլ մենք չենք, այլ մեր դաշնակիցը` ռուս խաղաղապահները: Եվ վերջապես` պետք է հասկանանք, որ անկախությունը կազմված է նաեւ մշակութային,գիտության, կրթության ինքնիշխանությունից: Ցավոք, Հայաստանում այս ամենը կա՛մ իսպառ բացակայում է, կա՛մ գտնվում է շատ հիվանդ, տկար վիճակում: Պետք է կարողանանք այս տկարությունը հաղթահարել եւ Հայաստանը նորից դարձնել ինքնիշխան պետություն: 
-Ի՞նչ պետք է անել, որ գոնե հաջորդ տարիների ընթացքում կարողանանք, իսկապես, անկախության օրը տոնել լիարժեք:
-Մեր ինքնիշխանությունը պահպանելու, զարգացնելու, դրան իմաստ, ոգի, միս ու արյուն տալու համար` պետք է գնանք այն ճանապարհով, որն ակնհայտ է եւ որը կբերի մեզ մեծ օգուտներ: Այն է` միակ դաշնակից Ռուսաստանի հետ միութենական պետության ձեւավորումը: Պետք է մտնենք Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ, որով կզարգացնենք մեր տնտեսական, ռազմական, քաղաքական, մշակութային, կրթական ինքնիշխանությունը: Չմանրամասնեմ ինչպես, բայց այդ ժամանակ, երբ կլինենք այդ միութենական պետության մեջ, կարող ենք վստահ լինել, որ մեր սահմանները կլինեն անձեռմամխելի եւ մեր բնակչությունը կսկսի աճել, ոչ թե պակասել, ինչպես այսօր: Մենք ունենք երկրորդ հանրապետության փորձը, որտեղ ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ բոլոր ասպարեզներում, ինչը մեզ թույլ տվեց հասունանալ` որպես հասարակություն, որպեսզի ստեղծենք մեր երրորդ անկախ հանրապետությունը: Պետք է հասկանալ պատմության զարգացման ընթացքը, թե ուր է տանում: Ինչպես մենք 90-ականների վերջում հասկացանք, որ Սովետական միությունը մոտենում է փլուզման եւ պետք է նախապատրաստվել մեն-մենակ թուրք թշնամիների դեմ դիմակայելուն, այդպես էլ պետք է հասկանանք, որ Ռուսաստանն այսօր գնում է դեպի նոր համաշխարհային կարգավիճակի եւ մեզ ամենաձեռնտու տարբերակն է նախապես կռահելով այդ ուղղությունը տեղավորվել այդ գործընթացում` որպես ազգային եւ ինքնիշխան պետություն եւ միավորվել այն ուժերի հետ, ովքեր ձեւավորում են նոր միութենական պետություն:

Զրույցը`

 ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻԶրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք TV»-ի տեսանյութում, մեզ կարող եք հետեւել նաեւ «Իրավունքի» Տելեգրամյան ալիքում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan