1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հրազենային վիրավորում գրեթե չեմ էլ տեսել` անդամահատումներն էին շատ, բեկորային տրավմաները. Պատերազմը Շտապօգնության բժիշկների աչքերով

Պատերազմի օրերին շտապօգնության գրեթե բոլորը մեքենաները ուղղվեցին դեպի Արցախ, իսկ այնտեղից՝ առաջնագիծ։ Ժամացույցի ճշգրտությամբ անընդհատ շտապ օգնության մեքենաներ էին շարժվում, որոնց թվում էր նաեւ «Աստղիկ» բժշկական կենտրոնի շտաբ օգնության բժիշկները, ովքեր  այդ վտանգավոր և ծանրաբեռնված գործին լծվել էին առանց վարկյան անգամ տրտնջալու։ Նրանք օրական մի քանի անգամ՝ անկախ օրվա ժամից, հրետակոծության ուժգնությունից և օդային տագնապի հաճախականությունից, մեծ արագությամբ անցնում էին 6-7 ժամ տևող ճանապարհը և հասցնում վիրավորներին երեւանյան տարբեր հիվանդանոցներ։ 

Ի՞նչպես են բժիշկներ, բուժքույրերը կարողացել աշխատել արտակարգ պայմաններում` մի կողմ դնելով էմոցիաները, ի՞նչպես են վարորդները ռումբերի պայթյունների տակ` գիշերային ժամերին վիրավոր զինվորներին հասցրել Երեւան, զինվորները ծանր վիրավորումներով հանդերձ` Նժդեհյան մտքեր արտաբերելով  հասել Երեւան այս եւ այլ հարցերի շուրջ «Պատերազմը բժշկի աչքերով» խորագրի շրջանակներում զրուցել ենք «Աստղիկ» բկ-ի շտապօգնության բժիշկների, քույրերի եւ վարորդների հետ:

«Աստղիկ» բկ-ի Շտապօգնության բժիշկ Տաթեւիկ Ադիլյանը, ով 40 օրական բալիկին թողած մեկնել է Ստեփանակերտ մեր վիրավոր տղաներին տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո Հայաստան տեղափոելու համար, այսօր արտասունքն աչքերին հիշում է չարանաստիկ սեպտեմբերի 27-ը.«Այդ օրը սովորականի նման եկանք աշխատանքի` չիմանալով, թե ինչ է մեզ սպասվում, ինչ է կատարվում Արցախում: Իմացանք, որ Արցախում մեր կարիքն ունեն: Տնօրինությունը տեղեկացրեց, որ մի բրիգադը պետք է մեկնի Ստեփանակերտ, մյուս` Գորիս: Չէինք պատկերացնում, թե ուր ենք գնում, ինչի հետ ենք բախվելու: Ու առաջին օրվանից սկսած մինչեւ վերջին հոկտեմբերի 17-ը` օրը մի քանի անգամ Ստեփանակերտի հոսպիտալից Երեւան էինք տեղափոխում վիրահատված եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղաներին: Փառք Աստծո ճանապարհին մեզ հաջողվում էր ստաբիլ պահել տղաների վիճակը, բայց հետո, հիվանդանոցում, շատերի կյանքը փրկել պարզապես չի հաջողվել»:

Զինվորների մեծ մասը տեղափոխվում էին անգիտակից վիճակում, բայց կային զինվորներ, ովքեր  ծանր վիրավորումներով հանդերձ հրաժարվում էին տեղափոխվել Երեւան:

«Ասում էին` տեղում մեզ առաջին օգնություն ցույց տվեք,  գնանք հասնենք տղերքին: Ուժով, խաբելով մի կերպ տեղափոխում էինք տղաներին, անթեւ տղաներ կային, ովքեր հոսպիտալից ուզում էին կրկին վերադառնալ ռազմի դաշտ, ասում էին գոնե տղերքի կողքը կլինենք: Սարսափելի էր հատկապես հետ դարձի ճանապարհը` ռումբերի պայթյունների տակ վիրավոր տղաներին էինք տեղափոխում ու փոխանակ մենք իրենց հույս տանք, իրենք էին մեզ սփոփում, որ ամեն բան լավ է լինելու, որ չվախենանք: Այն ինչ տեսել ենք այդ օրերի ընթացքում անհնար է վերարտադրել բառերով»-արցունքները խեղդելով հիշում է Շտապօգնության բուժքույր Ռուզաննա Բադալյանը:

Բժիշկ Կարեն Կարպետյանն էլ հիշում է Շտապօգնության մեքենայով Երեւան տեղափոխվող մի զինվորի, ով առավել քան տպավորվել է բժշկի հիշողություններում. «6-7 րոպե առաջ հոսպիտալ տեղափոխված զինվոր էր, շատ քիչ հետազոտված` ուսահոդից ծանր վիրավորում էր ստացել: Մինանգամից տվեցին ինձ, որ տեղափոխեմ Երեւան: Հայրենասիրության մարմնացում էր բառիս ամենաուղիղ իմաստով այդ տղան: Ամբողջ ճանապարհին ցավերի մեջ Նժդեհյան մտքեր էր ցիտում: Հիշում եմ Ֆիզկուլտ ինստիտուտն էր ավարտել, ափսոս անունը չեմ հիշում»:

Ուշագրավ մանրամասները՝Iravunk.com-ում:

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan