«Դեպի Հայաստան ճանապարհը, որը փակել են Բաքվի шնoրինшկшն զինվшծ խմբшվnրnւմները, պետք է բացենք ռшզմшկшն nւժով»
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վերջին օրերին Բաքվի բռնապետի սինլքորների հակաիրանական լկտի հայտարարություններից հետո Իրան-Ադրբեջան մակարդակում այժմ լայնածավալ քարոզչական պատերազմ է։
Ուշագրավ է, որ մեծ լսարան ունեցող իրանական թվիթերյան օգտահաշիվներից մեկն այս համատեքստում, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին, երեկ գրել է՝
«Կցանկանայի՝ դեպի Հայաստան ճանապարհը, որը փակել են Բաքվի անօրինական զինված խմբավորումները, բացենք ռազմական ուժով և այրող կապարով, այլ ոչ թե բանակցությամբ՝ հենց այնպես, ինչպես բացեցինք Թեհրան - Միջերկրական ծով ուղին՝ ոչնչացնելով Էրդողանի հետ կապված հազարավոր ծայրահեղական իսլամիստների; Ռազմական ուժը, եթե չի ծառայում ժողովրդի բարեկեցությանն ու անվտանգությանը, բանի պետք չէ։ Անհրաժեշտ է դաստիարակել դրանց»։
Նկարում՝ նշված թվիթերյան գրառման պարսկերեն բնօրինակը