1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատար, Հերոս Դավիթ Խաչատրյանը հետմահու արժանացավ «Առյուծ Ֆիդայի» մեդալի՝ Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի կողմից

ԿՅԱՆՔ  ՈՒ ԿՌԻՎ

 

Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին…


Մեր խաղաղ կյանքի համար
Պայքարում համառ,
Զենքդ չես դրել դու վայր:
Հայ զինվոր, քաջ եղբայր
Չհասցրիր դառնալ դու հայր,
Բայց անունդ է մնալու
Քեզ սերունդներն են հիշելու,
Հայ զինվոր մեր լեռ ու պաշտպան :


Չարաբաստիկ սեպետմբերի 27, որ ՍԵՒ ՏԱՌԵՐՈՎ ԳՐՎԵՑ մեր սրտերում, ու պատմության էջերում:
Քանի չապրած գարուններ, քանի չիրականացված երազանքեր անավարտ մնացին…
Չամոքվող ցավ, որ մեզ ուղեկցելու է հավերժ: ԱՆՈՒՆՆԵՐ, ԱՌՅՈՒԾ ՏՂԵՐՔ, որ ապրեցնելու են ՀԱՅԻՆ ՈՒ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՀԱՎԵՏ:
Այսօր մեզանից շատերն են իրենց քայլերն ուղղել դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու Արցախյան պատերազմում ընկած մեր Հերոս Տղերքի հիշատակին:

May be an image of Մեկ կամ ավելի մարդ, people standing և դրսումը

May be an image of 1 հոգի, standing և դրսումը

May be an image of 1 հոգի և դրսումը

Եռաբլուր Պանթեոնում, ուր ննջում են ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ. կողք-կողքի. այսօր առավել քան մարդաշատ էր…

ՀԵՐՈՍ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ Շիրիմի մոտ նույնպես, բազմաթիվ մարդիկ էին  հավաքվել.Հերոսին այցի էին եկել Ծնողները, հարազատները, ընկերները, տարբեր մարդիկ՝ծանոթ ու անծանոթ… ներկայացուցիչներ՝Արցախի Հանրապետությունից, եւ Զինված ուժերից, ինչպես նաեւ Հասարակական Կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, Նվիրյալներ, ովքեր գնահատում եւ արժեվորում են  ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ՍԽՐԱՆՔԸ, ԱՆՁՆՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԻՈՒԹՅՈՒՆԸ:
Հերոս Դավիթ Խաչատրյանի  Շիրիմին այսօր այցի էին եկել նաեւ նրանք, ովքեր ռազմի դաշտում՝մարտական գործողությունների կիզակետում. միանգամից նկատել, սիրել ու արժեվորել էին մեր ԽԻԶԱԽ ԴԱՎԻԹԻՆ, ՄԵՐ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՀԵՐՈՍԻՆ ՈՒ ՀԱՅՈՐԴՈՒՆ, ով այս պատերազմում չխնայեց ամենաթանկը՝իր ԿՅԱՆՔԸ…

May be an image of 5 people, including Nara Khachatryan and Zarine-Zara Hakobyan, people standing և դրսումը

May be an image of 6 մարդ, people standing և դրսումը

May be an image of 5 մարդ, people standing և դրսումը

May be an image of 1 հոգի, standing և դրսումը

May be an image of 2 մարդ, people standing, դրսում և հուշարձանը

Ու ինչպես մեզ հետ զրույցում նկատեց կամավորական Գրիգորի Գրիգորյանը.

-Ռազմի դաշտում մեր Դավիթը նկատվեց միանգամից.նա լուսավոր տղա էր, շատ կամային ու ուժեղ տեսակ էր, քաջ ու անկոտրում էր…առաջ գնացող ու ետ չնայող տեսակ էր… Ամենաբարդ իրավիճակում անգամ՝միշտ ժպիտը դեմքին էր.իր տարիքի համեմատ շատ կազմակերպված էր, շատ խիզախ էր ու պատրաստված: Քաջ գիտակցում էր, թե ինքը որտեղ է գտնվում ու ինչ բարդ իրավիճակում…ու ինչն էր հետաքրքիր, որ գիտակցված ամենավտանգավոր տեղերում էր մեր Դավիթը հայտնվում: Ռազմի դաշտում, մարտական գործողություններ իրականացնելիս հայտնվում ու անհետանում էր այնպես, որ մենք չէինք էլ նկատում, ու հասկանում թե ինչ է կատարվում…

Կարող է հայտնվեր՝ինչ-որ բան խոսեինք. ինչ-ինչ ճշտումներ աներ, ու հետո նորից մեկ էլ կտեսնեինք՝ որ վտանգավոր մի տեղում է…ԳՆԱՑ...

May be an image of դրսում

 

Ինքը շատ լավ հասկանում էր, ինչ պետք է աներ, իրեն ասել պետք չէր… Իսկ որպես մարդ, մեր եղբայր  Դավիթը նվիրվող, խիզախ ու մարդասեր տեսակ էր: Դավիթի մեջ աստղ կար. բոլորը նրան սիրում էին, բոլորը…

Ռազմի դաշտում՝ Զենքը Դավիթի համար դարձել էր իր շարունակությունը. փաղաքշանքով էր վերաբերվում զենքին, նույնիսկ զենքին անուն էր դրել… Հետը խոսում էր.ոնց որ մարդու հետ խոսար. հետո հասկացանք, էդ ամենի իմաստը…

Իսկ թե ի՞նչ պայմաններում էին ծանոթացել Հերոս Դավիթ Խաչատրյանն ու Կամավոր Գրիգոր Գրիգորյանը, եւ թե առաջին հայացքից ինչպես էր Դավիթը տպավորվել Կամավորի սրտում, Գ. Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմեց հանդիպման մանրամասները, հիշելով որ Դավիթին տեսնելիս միանգամից զարմանքն է ապրել, թե ինչ հմտությամբ է Դավիթն իր ձեռքում պահում  զենքն ու ինչ վճռականությամբ է կանգնում մարտի դաշտում՝ հաստատակամությամ, որ իրենց հաղթել չի լինի. քանի որ գնալու են «На Смерть».

May be an image of 1 հոգի

Ու ցավոք, այդպես էլ եղավ. Հերոս Դավիթ Խաչատրյանը ռազմի դաշտում կռվեց արիաբար, անձնուրաց ու խիզախ կռիվ տվեց թշնամու դեմ հանդիման.ասեց ու գնաց «На Смерть».

Եւ պատահական չէր, որ այսօր Եռաբլուրում ԼԵԳԵՆԴԱՐ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ, «ՉՂՋԻԿ» ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ԱՐԺԱՆԱՑԱՎ «ԱՌՅՈՒԾ ՖԻԴԱՅԻ» ՄԵԴԱԼԻ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ:

May be an image of 2 մարդ

May be an image of 2 մարդ և դրսումը

Իսկ ՄԵԴԱԼԸ, ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐԻԿԻՆ` ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԱՀ-ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ,  ԴԱՎԻԹ  ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝  ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:

May be an image of 2 people, including Nara Khachatryan, people standing և դրսումը

May be an image of 3 մարդ, people standing, դրսում և հուշարձանը

May be an image of 5 մարդ, people standing և դրսումը

May be an image of 4 մարդ, people standing և դրսումը

Իսկ ահա Հերոսածին Մոր ձեռքից՝ կամավորական Գրիգորի Գրիգորյանը ստացավ Մարտական Ծառայության մեդալ՝ Արցախի Հանարապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից՝ Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի եւ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության ու խիզախության համար:

May be an image of 2 մարդ, people standing, military uniform և դրսումը

May be an image of 3 people, including Nara Khachatryan, people standing և դրսումը

May be an image of 2 people, including Nara Khachatryan, people standing և դրսումը

Եռաբլուրն ինչպես միշտ.  այսօր էլ մռայլ էր,  ու ճչում էր ցավից.իսկ Հերոսածին Մայրը՝ Նաիրա Խաչատրյանը արցունքները կոկորդում խեղդելով, ամենուր շարունակում էր որոնել իր մինուճարին, իր Դավիթին: Անվերջ խոսում էր Հերոս որդու հետ, ու ինչպես միշտ՝ սառը շիրմաքարից որդու կարոտն առնում…

May be an image of 2 մարդ և դրսումըMay be an image of Մեկ կամ ավելի մարդ, people standing և դրսումը

Ու որքան էլ որ այսօր ծանր ու դժվար էր Հերոսածին Մոր համար (հատկապես որ օրերս էլ վիրահատել էին Հերոսի մոր զույգ աչքերը ) վերապրել չարաբաստիկ սեպտեմբերի 27-ը, երբ լսվեց պատերազմի բոթը…Նաիրա Խաչատրյանը հանուն իր Դավիթի՝ ուժ գտավ իր մեջ խոսելու Հերոս որդու մասին, եւ հարցին թե պատերազմի օրերին վերջին անգամ ե՞րբ է խոսել Հերոս որդու հետ, եւ թե ինչպիսի՞ զրույց է տեղի ունեցել մոր եւ որդու միջեւ, Նաիրա Խաչատրյանը արցունքն աչքերին պատմեց.

-Վերջին անգամ Դավիթիս հետ խոսել եմ հոկտեմբերի 31-ին.իսկ մեր զրույցից մոտ երեք ժամ անց,  Դավիթս արդեն կյանքի ու մահվան ճիրաններում կռիվ է տվել: Երբ արկերը թափվել են Դավիթի և զինակիցների վրա, 8 հոգի վիրավորվել են, նա 6 ընկերներին կարողացել են ճանապարհել հիվանդանոց, ինքը չի հասել հիվանդանոց, ու զոհվել է ներքին արնահոսությունից:
Չարաբաստիկ այդ օրը, հոկտեմբերի 31-ին, Դավիթս շատ շուտ զանգահարեց, ասեցի. « Ձեր տանն ե՞ք»,  ասեց.  «Չէ, մա՛մ» (մենք կոդավորված էինք խոսում)…
Ու այդ օրն էլ, տրամադրությունը լավ էր՝ինչպես միշտ ինձ հետ խոսելիս:  Հետո հիշում եմ, ասեց. «Լսում ե՞ս, մա՛մ» (աղմուկի ձայներ էին լսվում հեռախոսի միջից.Ն. Խ). Ասացի. «Տղա՛ս լսում եմ»: Ասեց. «Մա՛մ, իմացի՝ Տղեդ քեզ ախարհի չափ սիրում ա»: Ես էլ որդուս հասցրեցի ասել, որ. «Աշխարհը մի կողմ՝դու մի կողմ Որդի՛ս: Դու իմ միակն ես, ու ես քեզ համար եմ ապրում»: Ասեցի որ. «Ինչ անում ես, արա՛ որդիս, միայն հիշիր՝որ պետք ա տուն գաս…ես առանց քեզ ապրել չեմ կարող»: Տեսավ որ լացում եմ, ասաց. «Մա՛մ, մի լացիր. գիտես որ տանել չեմ կարողանում լացը…Հետո շարունակեց, իր սիրած խոսքով. «Թագուհի ջան, մի լացի. Տղեդ գալու ա՝ քեզ Թագուհու պես պահի»: Հետո ասեց. «Մա՛մ, կիրովականցի Յուրան քեզ բարեւում ա»: Հարցրեցի. «Բալե՛ս, հաց կերել ե՞ս», իր նման պատասխանեց. « Հա մա՛մ, սաղ տոչնի ա»:
Եւ սա մեր վերջին խոսակցությունն էր.ես իրեն միայն շատ խնդրեցի, որ անպայման տուն վերադառնա: Ես չէի կարող Դավիթիս ասել. ինչ-որ բան արա, կամ մի արա: Ես ասել եմ. «Ինչ անում ես արա, միայն թե խնդրում եմ՝ տուն վերադառնաս»: Բայց հետո Տղես ասել էր, որ կյանքի գնով էլ լինի հողերը պահելու են, ու որ գնալու է « НА СМЕРТЬ».

May be an image of 1 հոգի, standing և ծաղիկը

Էս տեսակ զրույց ենք ունեցել Որդուս հետ, որից հետո զանգահարել է ընկերոջն ու ասել,( դե արդեն վերեւից իրենք սկսել են անօդաչուներին նկատել…) որ. «Եթե ինձ մի բան լինի՝ Մորս մենակ չթողնեք, չթողնեք որ տխրի հանկարծ»…

Ավա~ղ, այսօր դժվար է սփոփանքի խոսքեր գտնել ու ամոքել որդեկորույս ՄՈՐ սրտի չամոքվող ցավը:

Ավա~ղ, կիսատ մնաց նաեւ ՄԵՐ ՀԵՐՈՍԻ՝ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ երազանքը, երբ ասել էր,  որ Սիրելի Մայրիկին՝Նաիրա Խաչատրյանին տանելու է Հադրութ, որպեսզի ցույց տա թե որքան սիրուն ու չքնաղ է Հադրութը: Ի դեպ, ռազմի դաշտում արկերի պայթյունների ներքո, Դավիթն իր Սիրելի Մայրիկի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է հետեւյալ խոսքերը. «Մամ,  մենք ամպայման կհաղթենք, ու ես քեզ կբերեմ այս վայրերը, որ տեսնես ինչ գեղեցիկ Հայրենիք ունենք»:

Ու Դավիթը, ցավոք չհասցրեց իրականացնելու իր  ԵՐԱԶԱՆՔԸ...

ՀԵՐՈՍ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ  Հավերժի ճամփան բռնեց 2020 թվականի Հոկտեմբերի 31 ֊ ին։ Բայց ահա ՀԵՐՈՍԻ   ՄԱՅՐԻԿԸ՝ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով ԴԱՎԻԹԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ու ԹԱԳՈՒՀԻՆ էր, անվերջ սպասում Է, ու միշտ սպասելու է Հերոս Որդուն՝ հուսով որ մի օր ամպայման տեսնելու են իրար...

May be an image of 5 people, including Zarine-Zara Hakobyan, people standing և դրսումը

Փառք մեր նահատակված բոլոր Հերոսներին։ Փառք ու Խոնարհում ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԱՅՐԵՐԻՆ ՈՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ԹԱՆԿԵՐԻ ԿՅԱՆՔՈՎ ԿՅԱՆՔ ՏՎԵՑԻՆ ՀԱՅԻՆ, ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ:

 

NewsMedia.am

Լուրեր Աշխարհից եւ Հայաստանից 

 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan