«Սերժս ինձ համար միշտ կենդանի է, ես միշտ սպասում եմ տղայիս»,-խոնհարվելով որդու շիրմաքարի առաջ արցունքներն աչքերին, կեսգիշերին որդուն մերօրյա հերոս Սերժ Հակոբքեխվյանին` Եռաբլուրում շնորհավորելով, ասաց հերոսածին մայրը` տիկին Արմինեն, հետո մի պահ լռելով, արցունքները չորացնելով շարունակում.
-Հաճախ երազումս հանդիպում ու երկար զրուցում եմ Սերժիս հետ, քննարկում եմ նրա հետ ինձ հուզող հարցերը: Ես գիտեմ, որ Սերժս երկնքում է, մի անգամ ինձ ասեց. «Մամ, էլ ինձ չկանչես, խանգարում ես, ես մարդկանց եմ օգնում»:
Հերոսածին մայրը հիշում է. «Փոքրուց Սերժս երազում էր ունենալ մեքենա, իսկ արդեն տարիքում հասուն տարիքում Սերժը երազում էր TOYOTA CAMRY մակնիշի մեքենայի մասին: Խոստացել էինք, որ հենց բանակից գա իր երազանքը ի կատար կածենք: Երազանքը կատարեցինք, բայց Սերժս չեկավ»:
Հերոսածին մայրը վերհիշեց, թե ինչ չէր սիրում մերօրյա Հերոսը.
-Սերժս չէր սիրում բարձ ձայնով խոսող աղջիկներին, ասում էր` աղջիկը պետք է համեստությամբ փայլի, չէր սիրում կռվար աղջիկների եւ առհասարակ նման մարդկանց:
Նշենք, որ հերոսի ծնունդը Եռաբլուր շնորհավորելու էին եկել նրա ընկերները, հարազատները, դասընկերները: