Ինչու՞ մենակ թողեցիր ինձ. ես երբեք չեմ կարող լրացնել քո տեղը մեր երեխայի սրտում, ներիր ինձ. Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը
Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը ինստագրամի իր էջում գրառում է արել.
«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը: Ինչու՞ էիր դու այդպես կատակում, ինչու՞ ինձ մենակ թողեցիր այս մեծ ու դաժան աշխարհում: Թողեցիր մեզ առանց հենարանի, առանց ուսի, առանց իմաստի: Ես երբեք չեմ կարող լրացնել քո տեղը մեր երեխայի սրտում: Եվ չգիտեմ՝ ինչպես նրան ասեմ սրա մասին… Ես շատ եմ վախենում: Դու բուժքույրերին ասում էիր, որ ես ուժեղ եմ, որ ցանկացած հարց կլուծեմ, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ դու կաս, զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, և նա երբեք չի թողնի, որ նրան նեղացնեն: Առանց քեզ ես մնացի թույլ և անօգնական, ես չեմ կարողանում Արմանին ասել: Ես նրան տանն եմ փակել, որ ոչ ոք փողոցում նրան չասի սրա մասին: Ես տեսնում եմ, թե նա ինչպես է ապրում իր մանկական կյանքով և գաղափար անգամ չունի նրա մասին, թե ինչպես է աշխարհը ողբում… և ես չեմ կարող նրան ասել այս մասին… Ուղղակի չեմ կարող: Ինչու՞ թողեցիր այդ ամենը իմ ուսերին, ինչու՞: Բոլորը հիմա աում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, որ պետք է նաև մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող նրան փոխարինել քեզ: Ինչու՞ է Աստված տանում լավերին: Ինչու՞: Ես չեմ կարողանում պատասխան գտնել այս հարցին և երբեք չեմ կարողանա: Հանգչիր խաղաղությամբ: Բայց խոստացիր, որ միշտ կլինես կողքիս: Դարձիր մեր պահապան հրեշտակը: Իմ ամենահարազատ մարդ: Ներիր ինձ»: