1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իրանի ռազմական ակտիվությունը ձեռնտու է ՌԴ աշխարհաքաղաքական շահերին, քանի որ «տեղն է դնում» Բաքվին և նվազեցնում Անկարայի ազդեցությունը Հրվ. Կովկասում. Независимая Газета

Ռուսական Независимая Газета պաբերականի վերլուծաբան Վլադիմիր Մուխինն անդրադարձել է վերջին շրջանում իրանա-ադրբեջանական լարված հարաբերություններին՝ հիշեցնելով Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունն առ այն, որ երկրի հյուսիս-արևմուտքում մեկնարկած «Հեյբարի նվաճողներ» զորավարժություններում Իրանի հիմնական հակառակորդներից մեկը Իսրայելն է, և Թեհրանը չի հանդուրժի «կեղծ սիոնիստական ռեժիմի առկայությունը և նրա սադրիչ գործողությունները իր սահմանների մոտ»: Նախարարի խոսքով՝ Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո «Իսրայելը հաստատել է իր ներկայությունն Ադրբեջանի մի շարք շրջաններում»: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ «պատերազմն Իսրայելի հետ արդեն սկսվել է»: Այս ֆոնին լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ նախկին կոնգրեսական Էլիոթ Էնգելի հետևյալ խոսքերը.«Իսրայելը մտադիր է անհրաժեշտության դեպքում օգտագործել Ադրբեջանի ռազմակայանները՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու համար, և Ադրբեջանը դրան համաձայնել է»:

Հեղինակը գրում է, որ այս ամենի ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զինված ուժերը մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանի հասցնելու մասին, և դա արվել է ռուս խաղաղապահների ներկայության գոտում:

«Ադրբեջանի հետ սահմանների մոտ Իրանի կազմակերպած զորավարժություններն ամենախոշորն են վերջին 30 տարվա ընթացքում: «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Խմբ.) տարածքում և Նախիջևանի հետ սահմանին, ըստ մամուլի հրապարակումների, կենտրոնացած են 216-րդ և 316-րդ զրահատանկային բրիգադները, 25-րդ արագ արձագանքման բրիգադը, 11-րդ հրետանային խումբը, ԱԹՍ-ները, 433-րդ մարտական ինժեներական խումբը և օդադեսանտային ուղղաթիռները՝ Իրանի զինված ուժերի կողմից: Ադրբեջանի հետ սահմանին Իրանի ռազմական ուժերի կուտակումը շարունակվում է:

Այժմ Բաքվի և Թեհրանի միջև պաշտոնական հարաբերությունները չի կարելի անվանել բարեկամական: ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է, որ օրերս Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին բողոքել է «հոկտեմբերի 1-ի գիշերը Բաքվում Իրանի դիվանագիտական առաքելության դեմ ագրեսիայի» կապակցությամբ: Իրանի արտաքին գործերի նախարարին զայրացրել է Լեռնային Ղարաբաղ տանող մայրուղու վրա իրանցի վարորդների ձերբակալությունը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գնահատականները՝ կապված «Հեյբարի նվաճողներ» զորավարժությունների հետ: Աբդոլլահիանի խոսքով ՝ Ալիևը «բացասական խոսքեր է ասել Իրանին»:

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի պաշտոնյաները կուղղեն այս հայտարարությունները», - ասել է Աբդոլլոհիանը:

Մինչդեռ, Թուրքիան չափազանց ակտիվ է ղարաբաղյան հակամարտության գոտում՝ Իրանի հետ սահմանին: Հաղորդվում է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը մշտապես վերահսկում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքը, այլև հարակից իրանական տարածքը, որտեղ կազմակերպվում են «Հեյբարի նվաճողներ» զորավարժությունները:

Անկարան որևէ դժգոհություն չի հայտնել իրանական զորավարժությունների վերաբերյալ: Մինչդեռ սիրիական Իդլիբում Թուրքիան հարձակում է պատրաստում Իրանի աջակցությունը վայլելող սիրիական բանակի ստորաբաժանումների և շիա աշխարհազորայինների դեմ: Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Սոչիում ռուս-թուրքական գագաթաժողովից հետո Անկարան վերջին օրերին էլ ավելի է ակտիվացել Սիրիայի հյուսիսում զինված ուժերի կուտակման գործում»,-գրում է Մուխինը:

«Իրանի արտգործնախարարն իր ելույթներում նախատել է Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ պատերազմում ահաբեկիչների ներուժն օգտագործելու համար: Նա, իհարկե, նկատի ուներ «Իսլամական պետության» հետ կապված թուրքամետ զինված խմբավորումները: Ռուսաստանի Դաշնությունը սրա վրա աչք փակեց: Իրանը, սակայն, մտադիր է գործը հասցնել մինչև վերջ՝ ապացուցելով ղարաբաղյան հակամարտության գոտում թուրքամետ վարձկան-ահաբեկիչների առկայությունը», - պարբերականի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Նիկոլայ Շուլգինը: Փորձագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանի և Թուրքիայի սահմանների մոտ Իրանի ռազմական ակտիվությունն այժմ ձեռնտու է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, քանի որ այն «տեղն է դնում» Բաքվին և նվազեցնում Անկարայի ազդեցությունը Հարավային Կովկասում:

«Իրանի և Ադրբեջանի միջև ներկայիս իրավիճակը առայժմ պատերազմի չի հանգեցնի ... Իրանը, չնայած ահեղ հայտարարություններին և տպավորիչ զորավարժություններին, նույնիսկ լուրջ պահանջներ չի ներկայացրել Բաքվին: Բայց այստեղ այլ բան հետաքրքիր է: Իրանը սկսում է Ադրբեջանը սահմանել որպես առաջնահերթ թիրախ Իսրայելի հետ հարաբերությունների լուրջ սրման դեպքում: Իսրայելի կողմից ցանկացած գործողության դեպքում Ադրբեջանը կարող է տուժել Իրանի գործողություններից»,-կարծիք է հայտնել Старше Эдды թելեգրամյան ալիքի հեղինակ Գերման Կուլիկովսկին:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan