Մի նկարի պատմություն կամ իրականում ում հետ է հանդիպել Սամվել Բաբայանը Գորիսում. Գեներալը մանրամասնում է
Երեկվանից մամուլը ողողվել է տեղեկությամբ առ այն, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը մասնակցում է Գորիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցի նախըտրական հանդիպումներին: Տարածված տեղեկությունը հիմնված է ընդամենը մեկ լուսանկարի պատմության վրա, որտեղ երեւում է, որ պարոն Բաբայանը գորիսեցիների հետ ջերմ զրույցի է բռնված:
Մինչ, այսպես ասած, մի նկարի պատմությանը անդրադառնալը, նկատենք, որ Սամվել Բաբայանը միակ, այս դեպքում, կուսակցական գործիչն է, ով Սյունիքում, մասնավորապես Մեղրիում, առաջադրել է իր թեկնածուին` Խաչատուր Անդրեսասյանին, ով ՔՊ-ի թեկնածուի հիմնական մրցակիցն է:
Իսկ ինչ վերաբերում է Գորիսում Սամվել Բաբայանի հանդիպմանը, ապա գեներալը «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ նման հանդիում եղել է` ասել է, թե լուսանկարը իրողություն է, բայց այն կապ չունի որեւէ նախընտրական քարոզարշավի հետ: «Ես Գորիսում հանդիպել եմ ընդամենը իմ հարազատ անձնավորության հետ, այսքանը»:
