Ի՞նչ բախումներ են տեղի ունեցել զուգահեռ ընթացող զորավարժությունների ընթացքում. Բացառիկ մանրամասներ է հայտնում ԻԻՀ հայազգի պատգամավորը
Ակնհայտ է, որ Թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Իրանի դեմ սանձազերծված բազմաշերտ արշավի առանցքային պատճառներից մեկն էլ այն է, որ Թեհրանը տարածաշրջանային դերակատարներից միակն է, որը Երևանի հետ միասին բացեիբաց դեմ է հանդես գալիս տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման միջանցքային թյուրքական նախագծին («Զանգեզուրի միջանցք»): Այսօր էլ հայտնի դարձավ, որ Թուրքիան իրանական բեռնատարների համար փակել է անցակետերը, ինչպե՞ս են իրանական իշխանությունները տեսնում առկա իրավիճակի հանգուցալուծումը, հնարավոր է արդյո՞ք ստեղծված իրավիճակով պայմանավորված նույն սեղանի շուրջ նստեն Իրանի եւ Ադրբեջանի նախագահները, ի՞նչ բախումներ են տեղի ունեցել զուգահեռ ընթացող զորավարժությունների ընթացքում այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԻԻՀ հայազգի պատգամավոր ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ հետ:
Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
