Եթե Հոլիվուդի նման մոնստրի «սատկացնողին» պահանջվեց 30 տարի, Ձեր համար հաստատ շատ ավելի քիչ ժամանակ է պահանջվելու․ Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մոտ 30-35 տարի առաջ Հոլիվուդը սպանեց գրեթե բոլոր երկրների կինոարտադրությունը՝ ֆրանսիական, իտալական, ճապոնական և այլն: Փողով ճնշեց բոլորին և այդ պահի լավագույններին տարավ իր մոտ: Թվում էր, թե ոչինչ չի կարող փոխել այդ իրավիճակը:
Բայց նույն այդ ԱՄՆ-ում ստեղծված Netflix-ը այսօր արդեն սպանում է Հոլիվուդին:
Իսպանական, կորեական, ֆրանսիական, գերմանական և անգամ հայ կինոարտադրողները (սցենարիստները, ռեժիսորները, դերասանները, օպերատորները և այլն) ստացել են շանս «սատկացնել» հոլիվուդյան «շնաձկներին»... ինչը և անում են մեծ հաճույքով:
Վերոնշյալ տողերում նշեցի մի փաստ, որը հայտնի է բոլորին: Ինչո՞ւ արեցի դա... Միմիայն մի պատճառով... Որպեսզի մեր իշխանավորները հասկանան, որ յուրաքանչյուր «սատկացնողի» համար միշտ գտնվում է իրեն «սատկացնողը», յուրաքանչյուր մերժողի համար հաստատ կգտնվի իրեն մերժողը: Ու, եթե Հոլիվուդի նման մոնստրի «սատկացնողին» պահանջվեց 30 տարի, Ձեր համար հաստատ շատ ավելի քիչ ժամանակ է պահանջվելու»: